Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի

Հասարակություն

Տասներորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչվում է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի: Մրցանակաբաշխության հաղթողները գնահատվել և ընտրվել են ամսագրի խմբագրական թիմի և ոլորտի փորձագետների կողմից մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` բանկային հավելվածները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, սպասարկման որակը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում: 

«Ներդրումային բանկինգի ոլորտը կայուն է, սակայն ենթարկվում է որոշակի ցնցումների` կապված շարունակաբար բարձր տոկոսադրույքների (թեև դրանք փոքր ինչ նվազել են), կարգավորող մարմինների կողմից իրականացվող խիստ վերահսկողության և աշխարհաքաղաքական անորոշությունների հետ, որոնք ազդեցություն են գործում գործարքների կնքման վրա», – նշել է Global Finance-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Միևնույն ժամանակ, միաձուլումների և ձեռքբերումների գծով նկատվում են որոշակի վերականգնման նշաններ, և բանկերը աճ են արձանագրում խորհրդատվական ծառայություններում և կապիտալի շուկաներում, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիաները և վերականգնվող էներգետիկան: Global Finance-ը հպարտությամբ է արձանագրում ներդրումային բանկինգի ոլորտի առաջատար հաստատությունների ձեռքբերումները` անցկացնելով 2025թ. «Աշխարհի լավագույն ներդրումային բանկ» մրցանակաբաշխությունը»:

Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը, խոսելով Ամերիաբանկի ձեռքբերումների մասին, նշել է. «Մենք անչափ հպարտ ենք, որ տասներորդ տարին անընդմեջ ճանաչվում ենք լավագույն ներդրումային բանկը Հայաստանում:  Տարիներ շարունակ այս մրցանակը վկայում է մեր հաճախորդների համար բարդ գործարքների կառավարման և կնքման գործում մեր անվիճելի առաջնորդության մասին: Այն ընդգծում է մեր փորձառությունը մեր հաճախորդների համար ֆինանսական լուծումներ մշակելու և ներդրումային հնարավորություններ ստեղծելու հարցում: Տոնելով այս ձեռքբերումը՝ մենք հավատարիմ ենք մնում սպասարկման գերազանց որակ ապահովելու, նորարարությունը խթանելու և իրենց հավակնոտ ֆինանսական նպատակներն իրագործելու հարցում մեր հաճախորդներին աջակցելու առաքելությանը»:

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար կորպորատիվ և ներդրումային բանկն է ըստ բոլոր հիմնական ցուցանիշների: Այն առաջարկում է ներդրումային բանկինգի և խորհրդատվական լուծումների ամբողջական փաթեթ՝ հիմնվելով տվյալ ոլորտում իր ունեցած մեծ փորձի վրա: 

2024թ. ընթացքում Ամերիաբանկը զգալի նվաճումներ է ունեցել ներդրումային բանկինգի ոլորտում: Կապիտալի շուկաների բաժինը հաջողությամբ իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի 23 տեղաբաշխում, այդ թվում՝ 4 խոշոր ծրագիր պարտատոմսերի շուկաներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) համար: Հատկանշական է, որ Ամերիաբանկը հանդես է եկել որպես միակ տեղաբաշխողը հուլիս և օգոստոս ամիսներին թողարկված կանաչ պարտատոմսերի երկու տրանշի (յուրաքանչյուրը` 30 մլն ԱՄՆ դոլար ծավալով) համար, որին հաջորդել են պարտատոմսերի երկու լրացուցիչ թողարկումներ նոյեմբերին՝ 35 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:

Հաշվետու ժամանակահատվածում Ամերիաբանկը կազմակերպել է նաև Հայաստանում կայուն զարգացման հետ կապված առաջին պարտատոմսերի թողարկումը «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի համար՝ 75 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Բանկը պահպանել է իր առաջատար դիրքը տեղական շուկայում նաև որպես թողարկող` 2025թ. հունվարի դրությամբ ունենալով 34% մասնաբաժին: 2024թ. ընթացքում բանկը թողարկել և տեղաբաշխել է պարտատոմսերի 14 տրանշ՝ մոտ 212 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով։

2025թ. Ամերիաբանկն ամրապնդել է իր առաջատար դիրքը շուկայում` մեկնարկելով Վիվա Արմենիա ընկերության կողմից թողարկված` 80 մլն ԱՄՆ դոլար ծավալով բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը, որը խոշորագույն գործարքներից մեկն է կապիտալի տեղական շուկայում:    

2023թ-ից Ամերիաբանկը նաև բրոքերային ծառայությունների ոլորտի նորարարությունների առաջնագծում է` շնորհիվ MyInvest ներդրումային հարթակի գործարկման: Հարթակը նախատեսված է բրոքերային ծառայությունները պարզեցնելու և կատարելագործելու համար: MyInvest-ը ներդրողներին հնարավորություն է տալիս անխափան օգտվել շուկայի հնարավորություններից և էապես մեծացնում է մանրածախ շուկայի մասնակցությունն Ամերիաբանկի կողմից կապիտալի շուկաներում կնքվող գործարքներին: 

Ժողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին