Հայերեն
8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր Կամենդատյան Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև 

2 զինվորի սպանություն. նոր մանրամասներ քրեական գործից

Հասարակություն

Lragir.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Դավիթ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ: Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալները երեքն էին՝ Դավիթ Դ.-ն, Ռոման Հ.-ն և Ֆելիքս Հ.-ն: Ժամկետային զինծառայող Դավիթ Դ.-ին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Դեպքը, ցավոք, տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի օրերին՝ 2016 թվականի ապրիլի 6-ին: Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային Դավիթ Դ.-ն ծառայության նշանակված լինելով հրետանու կրակային դիրքում և դեպքի օրը, ժամը 2-ն անց 30-ի սահմաններում որպես դիտորդ հերթապահություն իրականացնելով՝ համածառայակից Գրիգոր Ա.-ի կողմից նախորդ օրն իր հասցեին հայհոյանք հնչեցնելու, ինչպես նաև համատեղ ծառայության ընթացքում պարբերաբար իրեն ծաղրելու պատճառով իրեն ամրակցված ինքնաձիգից սպանելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել և սպանել Գրիգոր Ա.-ին: Ռոման Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ լինելով մարտկոցի հրամանատար, կոչումով՝ կապիտան, իր ենթակայության տակ գտնվող մարտկոցում Գրիգոր Ա.-ի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Դ.-ին պարբերաբար նվաստացնելու, ծաղրուծանակի ենթարկելու դեպքերի մասին իմանալով՝ դրսևորել է իշխանության անգործություն, սահմանված կարգով չի հաշվառել դրանք, իր վերադասին և իրավապահ մարմիններին չի զեկուցել այդ դեպքերի մասին՝ էական վնաս պատճառելով զինվորական ծառայության բնականոն ընթացքին ու սահմանված կարգին: Ֆելիքս Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով հաշվարկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ, իր ենթակայության տակ գտնվող հաշվարկի զինծառայող, շարքային Գրիգոր Ա.-ի կողմից մարտ ամսվա սկզբից իր ծառայակից Դավիթ Դ.-ի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, պարբերաբար նրան ծաղրուծանակի ենթարկելու դեպքերի մասին իմանալով՝ դրսևորել է իշխանության անգործություն, դրանց մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը: Ռոման Հ.-ին ու Ֆելիքս Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 375 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտ ամսվա ընթացքում շարքային Գրիգոր Ա.-ն գրեթե ամեն օր ծառայակիցների ներկայությամբ ծաղրուծանակի է ենթարկել ծառայակից, շարքային Դավիթ Դ.-ին, նրան դիմել է «Ռուկապաշտ» մականունով, ծաղրել է նրան ձայնի բարակության պատճառով և այլևայլ առիթներով: Դատարանում Դավիթ Դ.-ն մեղսագրված արարքի՝ դիտավորյալ սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները: Դավիթ Դ.-ն նախաքննության ժամանակ հայտնել է, թե տուժող Գրիգոր Ա.-ն, իմանալով, որ ինքը զբաղվել է մարտարվեստով, ծառայակիցների ներկայությամբ պարբերաբար ծաղրել է իրեն, անվանել է «Ռուկապաշտ»: Նա իրեն ծաղրել է նաև իր բարակ ձայնի պատճառով, ասել է, թե կնոջ պես է խոսում: Նրա ծաղրուծանակի պատճառով ծառայակիցները ծիծաղել են իր վրա: Այդպես եղել է գրեթե ամեն օր, նույնիսկ՝ օրը մի քանի անգամ, հիմնականում՝ ազատ ժամերին, երբ անձնակազմը հավաքված էր լինում մի տեղ: Գրիգոր Ա.-ն իրեն ծաղրել է նաև կապիտան Ռոման Հ.-ի ներկայությամբ, ծառայակիցները նորից ծիծաղել են իր վրա, բայց կապիտանը դիտողություն չի արել: Ինքը չի փորձել սաստել Գրիգորին, քանի որ նա «ճարպիկ էր, աշխույժ», ինքը խոսքի մեջ չէր կարող նրան հասնել, ինքը նույնիսկ չի զգուշացրել, որ իր հետ նման կատակներ չանի: Բայց իր ինքնասիրությունը խոր վիրավորվում էր, ինքն էլ փորձում էր արհամարհել... 2016 թ. ապրիլի սկզբին իրենք ինժեներական աշխատանքներ էին կատարում: Հիմնականում նման աշխատանքները կատարում էր ինքը, իսկ երբ փորձում էր հանգստանալ, Գրիգոր Ա.-ն դիտողություն էր անում ու պահանջում շարունակել աշխատանքը: Ապրիլի 5-ին Գրիգորը ծանրոց էր ստացել, որում քաղցրավենիք էր, ծխախոտ ու մեկ շիշ օղի: Նա հյուրասիրել է անձնակազմին ու այդ ընթացքում անձնակազմի ներկայությամբ իրեն «մայր» է հայհոյել՝ հյուրասիրությունից չօգտվելու համար: Ինքը չի պատասխանել: Գրիգոր Ա.-ն թխվածքաբլիթ է հյուրասիրել, ինքը հրաժարվել է վերցնել: Նա իրեն հանդիմանել է՝ մոր ուղարկած հյուրասիրությունն արհամարհելու համար: Նա երեք հատ ծխախոտ է տվել իրեն, ինքը վերցրել ու ծխել է: Նույն օրը ինքը մոտեցել է ծառայակից Հակոբին ու ասել է, թե Գրիգորն իրեն նեղացնում է, ինքը նրա պահվածքից վիրավորված է: Հակոբը խոստացել է խոսել Գրիգորի հետ: Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ինքը մարտական հերթապահություն է իրականացրել Գրիգորի հետ: Նա մտել է վրան, ինքը մենակ է շարունակել հերթապահությունը: Մոտ կես ժամ անց ինքը մտել է վրան ու խնդրել է՝ որևէ մեկը դուրս գա իր հետ հերթապահության: Դուրս է եկել Ֆելիքս Հ.-ն: Նա քիչ է մնացել, շուտով նորից մտել է վրան, ինքը նորից մենակ է մնացել: Մոտ 40 րոպե անց ձայն է տվել, որ մեկնումեկը դուրս գա իր հետ հերթապահության: Իրեն ոչ ոք չի պատասխանել: Ինքը մտել է վրան ու տեսել է, որ բոլորը նստած են վառարանի մոտ: Խնդրել է, որ մեկնումեկն իրեն փոխարինի, որպեսզի ինքը մի քիչ տաքանա, բայց ոչ ոք դուրս չի եկել: Այդ ընթացքում Հակոբը զրուցել է Գրիգորի հետ, իրեն հայհոյելու հետ կապված պարզաբանում է պահանջել: Գրիգորն ասել է, թե իր մոր հասցեին հայհոյանքները տեղին էին, ինքը կարող է դրանց դիմաց պատասխան տալ: Ինքը նորից դուրս է եկել պարեկության, լսել է Հակոբի ձայնը, որն ասել է, թե առավոտյան կշարունակեն խոսակցությունը: Ըստ Դավիթ Դ.-ի նախաքննական ցուցմունքի՝ Գրիգոր Ա.-ն «հեղինակություն է եղել, ամեն տեղ փորձել է իրեն ցույց տալ, նաև՝ մարտկոցի հրամանատարի հետ հարաբերություններում»: Հակոբը խելացի էր, նա թույլ չէր տալիս, որ իրեն նեղացնեն, այդ պատճառով էր ինքը դիմել նրա օգնությանը: Այնուհետև Ֆելիքս Հ.-ն հերթապահել է իր հետ, իսկ Գրիգոր Ա.-ն գտնվում էր վրանում: Ինքը մի քանի անգամ մտել է վրան տաքանալու, բայց Գրիգորը չէր թողնում, պահանջում էր, որ ինքը մնա դրսում՝ մինչև իրեն փոխարինեն: Բայց ոչ ոք դուրս չի եկել փոխարինելու: Ժամը 2-ն անց 20-ի սահմաններում Գրիգորը դուրս է եկել հերթապահելու: Միասին գտնվել են վրանի ձախ կողմում: Գրիգորը կանգնած էր վրանի դիմաց՝ մոտ երկու մետր հեռավորությամբ , իսկ ինքը վրանի կողքին էր: Այդ ընթացքում Գրիգորը շարժ է նկատել հրանոթների կողմից, գոռալով՝ վազել է դեպի վրանի մուտքի դուռը: Ինքը լիցքավորել է ինքնաձիգը, դրել է կրակահերթի ռեժիմի վրա ու կրակել է հրանոթների ուղղությամբ: Իր տեսադաշտում ոչ ոք չկար: Հետո ինքը մտել է վրան ու տեսել է, որ վրանում գետնին վիրավոր ընկած է Սուրեն Ա .-ն, Ռոման Հ.-ն նրան օգնություն էր ցույց տալիս: Մեկ այլ նախաքննական ցուցմունքում Դավիթ Դ.-ն հայտնել է, թե ինքնաձիգը դրել էր մենահատ կրակոցի ռեժիմի վրա: Ինքը կրակել է միայն հրանոթների ուղղությամբ: Մինչ այդ կրակոցներ են հնչել դրսից՝ դեպի վրանը, ապա վրանի ներսից՝ դեպի դուրս: Դատարանում հարցերին պատասխանելով՝ ամբաստանյալ Դավիթ Դ.-ն հայտնել է, թե Գրիգորի վերջին խոսքը եղել է. «Եկավ», նա այդ բառն ասել ու շարժվել է դեպի վրանի մուտքը: Ում մասին է ասել, ինքը չի հասկացել: Դավիթ Դ.-ն պնդել է, թե ինքը Գրիգոր Ա.-ին չի սպանել: Ռոման Հ.-ն մեղսագրված արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ընթացքում նա պնդել է, թե իր ներկայությամբ Գրիգոր Ա.-ն Դավիթի արժանապատվությունը չի նվաստացրել, նրան չի ծաղրել: Դեպքի վերաբերյալ Ռոման Հ.-ն հայտնել է, թե գտնվել է վրանի ներսում, արթնացել է աղմուկից: Տեսել է, որ Սուրեն Ա.-ն կանգնած է վառարանի դիմաց, դեմքով դեպի վրանի մուտքը՝ մուտքից շուրջ մեկուկես մետր հեռավորության վրա: Նկատել է, որ ինչ-որ մեկը վրանի նախամուտքից կրակոցներ է արձակել Սուրեն Ա.-ի ուղղությամբ, Սուրենն ընկել է, ինքն անմիջապես մոտեցել է նրան: Հակոբը գոռացել է, թե հարձակում է: Ինքը պաշտպանության անցնելու հրաման է արձակել: Անձնակազմը սկսել է դուրս գալ վրանից, զինվորներից մեկն իրեն ասել է, թե վրանի դիմաց մարդ է ընկած: Շրջել են մեջքի վրա ու տեսել են, որ Գրիգորն է: Զարկերակը ստուգել, տեսել է, որ մահացած է: Կրակոցների պահին դրսում են եղել Գրիգորն ու Դավիթը: Ինքը զրուցել է Դավիթի հետ, նա ցույց է տվել՝ ինչ դիրքում է եղել, որ ուղղությամբ է կրակել, նրա կրակոցների ուղղությունը համընկել է Գրիգորի դիակի գտնվելու վայրի հետ:Ինքը հասկացել է, որ Դավիթն է սպանել Գրիգորին, վերցրել է նրա ինքնաձիգը, հանել է պահեստատուփն ու զենքը լիցքաթափել է: Լույսը բացվելուց հետո Դավիթի մատնացույց արած տեղում հայտնաբերել է կրակված պարկուճներ... Ֆելիքս Հ.-ն մեղսագրված արարքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ընթացքում նա պնդել է, թե ականատես չի եղել, որ Գրիգորը Դավիթին ծաղրի կամ նվաստացնի: Իր ներկայությամբ պատահել է, որ Գրիգորը Դավիթին անվանել է «Ռուկապաշտ», Դավիթը նրան ծիծաղելով է պատասխանել, ծառայակիցներից ոչ ոք դրա վրա չի ծիծաղել: Ինքն այդ դիմելաձևը կատակ է համարել: Պատահել է, որ Գրիգորը նմանակել է Դավիթի բարակ ձայնը, բայց ինքը դա ևս որպես կատակ է դիտարկել, ոչ թե որպես վիրավորանք: Չի լսել, որ Գրիգորը Դավիթի հասցեին հայհոյի: Ֆելիքս Հ.-ն հայտնել է, թե դեպքի պահին խառնված վիճակում վրան է մտել ու Սուրեն Ա.-ի ուղղությամբ կրակոցներ է արձակել Գրիգորը, հետո նա հետ-հետ է գնացել ու դուրս է եկել վրանից: Մի պահ կրակոցները դադարել են, հետո դրսում կրակոցներ են արձակվել՝ մուտքի դռնից դեպի աջ գտնվող հատվածից... Սուրեն Ա.-ի սպանության մասն առանձին վարույթում է առանձնացվել: Այդ մասով նախաքննությունը շարունակվում է: Դատարանը հաստատված է գնահատել, որ Դավիթ Դ.-ն դիտավորությամբ կրակոցներ է արձակել ու սպանել է Գրիգոր Ա.-ին: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Դավիթ Դ.-ն դատապարտվել է 9 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի ապրիլի 6-ից: Ռոման Հ.-ն ու Ֆելիքս Հ.-ն մեղավոր են ճանաչվել մեղսագրված արարքի՝ իշխանության անգործության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել են 3-ական տարի ազատազրկման, նրանց նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, նրանք ազատվել են պատժի կրումից: Ռոմանի և Ֆելիքսի մասով վերաքննիչ բողոք չի բերվել: Այս դատավճռի դեմ՝ Դավիթ Դ.-ի մասով, վերաքննիչ բողոքներ են բերել Դավիթ Դ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Խաչիկյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը: Ամբաստանյալի շահերի պաշտպանը պահանջել է բեկանել դատավճիռը, Դավիթ Դ.-ին արդարացնել և ազատ արձակել կամ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը պահանջել է բեկանել անարդար ու անօրինական դատավճիռը, գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի պնդմամբ՝ տուժողին սպանողը Դավիթ Դ.-ն չի եղել, վերջինիս պետք է արդարացնել ու ազատ արձակել... Վերաքննիչ դատարանում այս գործը քննվում է Ա. Նիկողոսյան, Ն. Հովակիմյան, Ս. Համբարձումյան կազմով: Դատական այս նիստի սկզբում նախագահող դատավորը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Դավիթ Դ.-ն դիմել է դատարանին՝ խնդրելով նիստն անցկացնել իր, նույնիսկ՝ իր շահերի պաշտպանի բացակայությամբ: Կարևորն այն է, որ նիստը տեղի ունենա: Դատական նիստին ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Խաչիկյանը ներկայացավ և ասաց, որ նիստը կարող է շարունակվել իր պաշտպանյալի բացակայությամբ: Բողոքաբերները նախորդ նիստերում արդեն ներկայացրել են վերաքննիչ բողոքները: Այս նիստում մեղադրող դատախազը առարկություններ ներկայացրեց բերված վերաքննիչ բողոքների դեմ: Մեղադրողը նշեց, որ ի սկզբանե այս գործը հարուցվել էր երկու և ավելի անձանց սպանության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով: Սակայն երբ փորձաքննությունների եզրակացություններով հաստատվել է, որ վրանի ներսում Սուրեն Ա.-ն Դավիթ Դ.-ի ինքնաձիգի կրակոցներից չի սպանվել, նրա մասն առանձնացվել, առանձին վարույթում է քննվում, իսկ Դավիթ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել վրեժի հողի վրա կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հովածի 1-ին մասով: Ըստ մեղադրողի՝ մեղադրանքի փոփոխությունն էլ կողմերի մեջ կասկածներ է առաջացրել տուժող Գրիգոր Ա.-ի սպանությունը Դավիթի կողմից կատարված լինելու վերաբերյալ: Սակայն, ըստ մեղադրողի, գործով հիմնավորված է, որ ծառայության ընթացքում Գրիգոր Ա.-ն պարբերաբար ծաղրել ու նվաստացրել է Դավիթին, անվանել է «Ռուկապաշտ», նմանակել է նրա բարակ ձայնը, հայհոյել է նրան: Ի վերջո, վրեժի հողի վրա Դավիթ Դ.-ն կրակոցներ է արձակել ու դիտավորյալ սպանել Գրիգոր Ա.-ին: Մեղադրողը պնդեց, որ սպանության շարժառիթը ոչ թե «հորինված է»՝ ինչպես իր բողոքում նշել է ամբաստանյալի շահերի պաշտպանը, այլ՝ հիմնավոր է, այն հաստատված է գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ: Մեղադրողը հիշատակեց, որ բողոքաբերները մյուս երկու ամբաստանյալների մասով չեն բողոքարկել մեղադրանքը՝ զինվորին ծաղրելու, նվաստացնելու պայմաններում իշխանության անգործություն դրսևորելու համար: Մեղադրողն անհիմն գնահատեց բողոքաբերների պնդումները, թե Գրիգոր Ա.-ի դիակը սպանությունից հետո տեղափոխվել, դրվել է վրանի դիմաց: Ըստ մեղադրողի՝ տուժողի դիակը գտնվել է այնտեղ, որտեղ նա սպանվել էր: Այդ մասին իրենց ցուցմունքներում հայտնել են վկաները: Քրեական գործում առկա չէ մասնագետի որևէ եզրակացություն այն մասին, թե տուժողի դիակը սպանությունից հետո տեղաշարժվել, տեղափոխվել է այլ վայր: Գործով հաստատված է, որ դեպքի պահին դրսում են եղել միայն տուժող Գրիգորն ու ամբաստանյալ Դավիթը, մյուս զինծառայողները եղել են վրանում և դուրս են եկել կրակոցներից հետո: Մեղադրողն ընդգծեց՝ դիվերսիոն հարձակման մասին կեղծ տեղեկություն տարածողը եղել է հենց Դավիթ Դ.-ն, նա այդ տեղեկությունը տարածել է՝ իր կատարած սպանությունը քողարկելու և կոծկելու նպատակով: Այդ նպատակով է նա գոռացել, թե խշշոց է լսել և այլն: Դեպքից հետո այդ տարածքում աշխատել են հետախույզները, նրանք որևէ ոտնահետք, դիվերսիոն ներթափանցման որևէ նշան չեն հայտնաբերել: Մեղադրողը նշեց՝ Դավիթ Դ.-ն տուժողին դիտավորյալ է սպանել, նա չի գտվել անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Անհիմն է նաև բողոքաբերների դատողությունը՝ մարտական հերթապահության մեջ գտնվողի կողմից կատարված իրավաչափ գործողությունների վերաբերյալ: Դեպքի վայրը հակառակորդի հետ անմիջական շփման գոտի չի եղել, հատուկ կահավորում չի ունեցել... Մեղադրողն ընդգծեց՝ վերաքննիչ բողոքները անհիմն են, առաջին ատյանի դատարանը կայացրել է հիմնավոր, պատճառաբանված և օրինական դատական ակտ, այն պետք է թողնել անփոփոխ: Մեղադրողի առարկությունների վերաբերյալ իր առարկությունները բավական զգացմունքային ձևով արտահայտեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը: Նա հայտարարեց, թե մեղադրողի «ներկայացրած պատկերը կեղծ է կամ բացահայտ սուտ»: Առաջադրված մեղադրանքը և կայացված դատավճիռը Ռ. Մարտիրոսյանն անվանեց ոչ թե «հորինվածք», այլ՝ «համակարգային հանցագործություն՝ դատաիրավական բանդայի կողմից կատարված»: Եվ շեշտեց, թե սույնով հաղորդում է տալիս հանցագործության մասին: Նմանատիպ հաղորդումներ Ռ. Մարտիրոսյանը գործի քննության ընթացքում մեկ անգամ չէ, որ տվել է, ՀՔԾ-ում քննություն է կատարվել այդ հաղորդումներով: Ռ. Մարտիրոսյանը շեշտեց, որ այս գործով չկա գոնե մեկ անձ, որ տեսած լինի՝ ինչպես է Դավիթը սպանում Գրիգորին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի համոզմամբ՝ նախաքննական մարմնի «ապօրինությունների պատճառով անմեղ Դավիթ Դ.-ն 4,5 տարի անազատության մեջ է չկատարած արարքի համար... Մենք ցավում ենք, որ Գրիգոր Ա.-ն սպանվել է, բայց ցավում ենք նաև, որ անմեղ երիտասարդը՝ Դավիթը, տարիներով նստած է ինչ-որ մեկի ենթադրությունների հիման վրա...»: Ըստ Ռ Մարտիրոսյանի՝ այս գործը միանգամայն ապօրինաբար են բաժանել երկու մասի, անհիմն կերպով են Սուրեն Ա.-ի սպանության մասն առանձնացրել առանձին վարույթում: Ռ. Մարտիրոսյանը պնդեց՝ կատարվել է մեկ հանցագործություն՝ նույն օրը, նույն ժամին, նույն րոպեներին՝ վայրկյանների ընթացքում:

 

Շարունակություն․․․․

8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն Մանվելյան