Հայերեն
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 

Ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման. Հրայր Կամենդատյան

Քաղաքականություն
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Հայտարարագիր 2025!

Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակելով եկամուտների տարեկան հայտարարագրման մասին ամենահաճախ տրվող հարցերի շարքը, եկեք պարզենք, որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման։

ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել հայտարարատուի կողմից։ Այս շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից ՄԻԱՆՎԱԳ ստացված չհարկվող եկամուտներին։

Հարց 1

Արդյո՞ք հայտարարագրում լրացվող եկամուտները ենթակա են հարկման
Հայտարարագրում լրացվող ոչ բոլոր եկամուտներն են ենթակա հարկման։ Օրինակ, եթե Դուք հայտարարատու եք և 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր և բացի Ձեր աշխատավարձից ունեք նաև լրացուցիչ եկամուտներ, օրինակ՝ ընտանիքի անդամի կամ այլ անձի կողմից Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին որպես նվիրատվություն կատարված փոխանցումներ կամ արտերկրից որպես նվիրատվություն ստացված գումարներ՝ լրացնելով Ձեր հայտարարագրում որևէ հարկային պարտավորություն Դուք չեք ունենա։

Հարց 2

Արդյո՞ք հայտարարագրման ենթակա է Ձեր անշարժ և շարժական գույքը
Ոչ, անշարժ և շարժական գույքը հայտարարագրման ենթակա չէ․ եկամուտների տարեկան հայտարարագրում Դուք պետք է ներառեք միայն 2024 հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։

Հարց 3
 
Արդյո՞ք հայտարարագրման ենթակա են Ձեր ծախսերը
Ոչ, ծախսերը ենթակա չեն հայտարարագրման, Դուք պետք է հայտարարագրեք միայն 2024 հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։

Հարց 4

Արդյո՞ք պետք է հայտարարագրեք Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները
Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված եկամուտները։ Հետևաբար, եթե բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, որոնք չեն գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամուտների մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք ներառել միայն Ձեր ցանկությամբ, սակայն հիշեք, որ անգամ հայտարարագրում ներառելու պարագայում՝ այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

Հարց 5

Սեփական հաշիվների միջև փոխանցումները, արդյո՞ք պետք է ներառել հայտարարագրում
Ոչ, սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակը փոխանցումները ՉԵՆ համարվում եկամուտներ և ՉԵՆ ներառվում եկամուտների հայտարարագրում։

Հարց 6

Եթե Դուք վճարային տերմինալից կամ բանկում Ձեր հաշվեհամարին կամ քարտին փոխանցել եք կանխիկ գումար, արդյո՞ք պետք է այդ տվյալները լրացնել հայտարարագրում

Ոչ, եթե Ձեր հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարել եք փոխանցում, ինչպես նաև Ձեր հաշվեհամարին կամ քարտին բանկում մուտք եք արել կանխիկ գումար, ապա դա չի համարվում եկամուտ և չպետք է ներառեք հայտարարագրում։

Հարց 7

Եթե հայտարարագիր ներկայացնողը, միաժամանակ, հանդիսանում է ԱՁ, արդյո՞ք հայտարարագրում պետք է ներառել նաև ԱՁ-ի եկամուտները
Ոչ, ԱՁ-ի եկամուտները համարվում են ձեռնարկատիրական եկամուտներ և հայտարարագրում չեն լրացվում։

Հարց 8

Եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ փոխանցվել է գումար, արդյո՞ք այդ գումարները պետք է ներառել հայտարարագրում
Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված ստացվող եկամուտները։ Հետևաբար, եթե արտերկրից Ձեզ փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, որոնք չեն գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամուտների մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք ներառել միայն Ձեր ցանկությամբ, սակայն հիշեք, որ անգամ հայտարարագրում ներառելու պարագայում՝ այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

Հարց 9
 
Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում աշխատավարձ եք ստացել արտասահմանից, արդյո՞ք այդ եկամուտները պետք է հայտարարագրել

Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այդ եկամուտները։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում։

Հարց 10

Արտասահմանից ստացված եկամուտները, որոնք արդեն հարկվել են ծագման երկրում, արդյո՞ք կրկին պետք է հարկվեն Հայաստանում
Եթե այդ եկամուտները հարկվել են արտասահմանում, ապա Հայաստանում կվճարեք եկամտի 20%-ի և այդ եկամուտից արտերկրում վճարված հարկի տարբերության չափով։

Հարց 11

Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացին որևէ ծառայության դիմաց եկամուտ է ստացել արտասահմանում գտնվող ֆիզանձից, արդյո՞ք այդ եկամուտները պետք է ներառել հայտարարագրում
Այո, ծառայությունների մատուցման դիմաց այլ ֆիզիկական անձից ստացված եկամուտները ներառվում են հայտարարագրում՝ անկախ այն հանգամանքից այդ եկամուտները ստացել եք Հայաստանում, թե արտասահմանից, ենթակա են եկամտային հարկով հարկման 20 տոկոս դրույքաչափով։

Հարց 12
 
Արդյո՞ք համավարկառուն վարկառուի հետ միասին պետք է հայտարարագրի ստացված վարկը

Ոչ, համավարկառուն` 2024 թվականի ընթացքում ստացված վարկի վերաբերյալ տվյալները չի ներառում հայտարարագրում։

Հարց 13

Արդյո՞ք հայտարարագրման ենթակա են ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմս), արժեթղթերից և բաժնետոմսից ստացված եկամուտները

Այո, եթե 2024 թվականի ընթացքում ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմս), արժեթղթերից և բաժնետոմսից ստացել եք եկամուտ, ապա այդ տվյալները պետք է ներառեք հայտարարագրում։

Հարց 14

Եթե 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, արդյո՞ք դրանից ստացված եկամուտները պետք է ներառեք հայտարարագրում
Այո, եթե Դուք 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության այլ ֆիզիկական անձի, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը)։ Եթե Դուք որևէ հիմքով հայտարատաու չեք, ապա լրացնում ենք միայն վարձակալությունից ստացված եկամուտը և եկամտային հարկը։

Հարց 15

Եթե Դուք 2024 թվականին վաճառել եք անշարժ գույք, արդյո՞ք պետք է այդ եկամուտները ևս ներառեք հայտարարագրում

Այո, եթե 2024 թվականի ընթացքում այլ ֆիզիկական անձի վաճառել եք անշարժ գույք, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այդ գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ:

Հարց 16

Արդյո՞ք նվիրատվությունները պետք է ներառվեն հայտարարագրում
Եթե 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ ֆիզիկական անձից ստացել եք անշարժ կամ շարժական գույքի կամ դրամական միջոցների տեսքով, ապա այդ եկամուտները ենթական են հայտարարագրման, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։

Հարց 17

Արդյո՞ք պետք է հայտարարագրել տարբեր առիթներին ստացված դրամական նվերները

Այո, եթե 2024 թվականի ընթացքում տարբեր առիթների կապակցությամբ ֆիզիկական անձանցից ստացել եք դրամական տեսքով նվերներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։

Հարց 18

Եթե որևէ մեկին տվել եք պարտքով գումար, արդյո՞ք վերադարձվող գումարը ենթակա է հայտարարագրման
Ոչ, վերադարձվող պարտքի գումարը չի համարվում եկամուտ և ենթակա չէ հայտարարագրման։

Հարց 19
 
Արդյո՞ք խնայողությունները ենթակա են հայտարարագրման
Ոչ, տարբեր տարիներին ստացված եկամուտներից խնայողությունները ենթակա չեն հայտարարագրման (խնայողությունը տվյալ տարվա համար չի համարվում ստացված եկամուտ)։

Հարց 20
Եթե ՀՀ քաղաքացին 2024 թվականի ընթացքում ծառայության դիմաց ստացել է եկամուտ, արդյոք պետք է հայտարարագրել այդ եկամուտները
Այո, եթե 2024 թվականի ընթացքում որևէ ծառայության դիմաց ստացել եք եկամուտ, ապա այդ եկամուտները ևս պետք է ներառել հայտարարագրում, որը ենթակա է հարկման։

Հարց 21

Արդյո՞ք հայտարարագրում պետք է ներառել նպաստները, թոշակները, կրթաթոշակները և այլն
Այո, եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք նպաստ, կենսաթոշակ, հաշմանդամության կամ զինվորական թոշակ, կրթաթոշակ և այլն, ապա այդ եկամուտների մասին տեղեկատվությունը պետք է ներառել հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

Հարց 22

Արդյո՞ք պետք է հայտարարագրել երեխայի միանվագ և ամսական խնամքի նպաստը, ինչպես նաև ալիմենտը

Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք երեխայի միանվագ և ամսական խնամքի նպաստ կամ ալիմենտ, ապա այդ գումարը ստացող ծնողը՝ հայտարարտու լինելու պարագայում, իր հայտարարագրում պետք է ներառի այդ եկամուտները, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

Հարց 23

Շահումից ստացված եկամուտները պե՞տք է ներառել հայտարարագրում և արդյո՞ք դրանք ենթակա են հարկման

Այո, եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք շահումից ստացված եկամուտներ, ապա դրանք պետք է ներառեք հայտարարագրում։ Խաղատներում, տոտոլիզատորից, վիճակախաղերից ստացվող շահումները ենթակա ՉԵՆ հարկման։

Հարց 24

Արդյո՞ք պետք է հայտարարագրել գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները

Այո, եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք գործուղման ծախսերի փոխհատուցում, ապա այդ եկամուտների մասին տվյալները պետք է ներառեք հայտարարագրում։ Այս եկամուտները հարկման ենթակա չեն։ Պետք է հիշել, որ գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները լրացվում են, եթե գերազանցել է տարեկան 3 մլն դրամը, 3 մլն դրամը չգերազանցող գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները կարող են չհայտարարագրել։

Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԱպարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՈչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըDomus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան