Հայերեն
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» 

Շառլ Ազնավուրի կյանքը՝ երաժշտության ու պոեզիայի միջոցով․ բեմում Երեւանի կամերային թատրոնն էր․ թատերական միջոցառումների հովանավորը ԶՊՄԿ-ն է

Մշակույթ

Կապանի թատրոնի բեմում նախօրեին երաժշտական-վավերագրական ներկայացում էր՝ նվիրված աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի կյանքին ու ստեղծագործությանը։ Երեւանի կամերային թատրոնը կապանցի հանդիսատեսի դատին հանձնեց «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի եւ երաժշտության միջով» պիեսը։

«Փորձեցինք ներկայացնել Ազնավուրի անցած ճանապարհը, թե ինչ դժվարություններով նա հասավ ճանաչման, որով հիմա հպարտանում ենք»,-նշեց պիեսի բեմադրիչ Դավիթ Աբրահամյանը։

«Թատրոնում նստած էի, երբ մոտեցավ Լուսինե Երջանկյանն ու հարցրեց՝ կարո՞ղ է Շառլ Ազնավուր ուզենաս խաղաս, ասի՝ հա, ինչո՞ւ ոչ։ Մի քանի օր հետո սկսեց եռուզեռն ու ստացվեց»,-ասաց Ազնավուրի դերակատար Ներսես Մարկոսյանը։









Ներկայացման մեջ անդրադարձ է կատարվում Շառլ Ազնավուրի ներքին ապրումներին, նրա պայքարին, կարեւորվում է սերը։ Դերակատարները բեմում կատարում են Շառլ Ազնավուրի երգերը։ «Փորձեցինք ներկայացնել նաեւ ոչ ճանաչված երգերը։ Ազնավուրը կատարել է, բայց այդքան էլ հայտնի չէր հասարակությանը»,-նշեց Դավիթը։

Վերջինս նաեւ մարմանվորել էր 2-րդ Ազնավուրին, որպեսզի ներկայացնի վերջինիս որպես պոետ ու փիլիսոփա, իսկ Ներսես Մարկոսյանը հիմնականում կերտել էր աշխարհահռչակ արտիստին որպես երգիչ։

Կապանցի հանդիսատեսը զգաց ու հուզվեց՝ ասում են կամերայինի դերասանները։ «Մի կին լացում էր «Լա բոհեմ»-ի երգի տակ։ Ուրեմն հասանք նպատակին, մարդիկ հիշեցին իրենց կյանքի սերերին»,-ասաց Դավիթ Աբրահամյանը։ Ի դեպ, նշենք, որ ներկայացումը «Արտավազդ-2025» մրցանակաբաշխության «Լավագույն կամերային ներկայացում» անվանակարգի հավակնորդ է, իսկ Ազնավուրի կերպարը մարմնավորված Ներսես Մարկոսյանը հավակնում է «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգին։

«Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի եւ երաժշտության միջով» բեմադրությանը ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ ու ուժային կառույցների ղեկավարները։







Հիշեցնենք, որ Կապանում շարունակվում է կամերային ներկայացումների փառատոնը, որին մարտի 27-ին հաջորդելու է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը։ Փառատոնն ու մրցանակաբաշխությունը նվիրված են Կապանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի 90-ամյա հոբելյանին։ Փառատոնը բացվել է Կապանի թատրոնի «Կրքոտ սիրահարը» նոր բեմադրությամբ։ Թատերասեր հասարակությանը իրենց բեմադրություններն են ներկայացրել Գյումրու դրամատիկական թատրոնը՝ «Խելահեղ Seance»-ը, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը՝ «Եվ եղավ սեր»-ը։ Թատերական միջոցառումների հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը հատկացրել է 30 մլն դրամ։

Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ Կարապետյան