Հայերեն
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով 

ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները, ինչպես նաև լրատվամիջոցներն ահազանգեր են ստանում քաղաքացիներից, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ջրաչափերը փոխելուց հետո տուգանում է իրենց: Ահազանգեր է ստացել նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն, որի նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչից են դժգոհում քաղաքացիները:

«Մեծ թվով ահազանգեր ենք ստացել: Քաղաքացիներին խնդրել և հորդորել ենք դիմել ինչպես «Վեոլիա ջուր» ընկերությանը, այնպես էլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հանձնաժողովն էլ հասկանա, որ գործ ունենք մասսայական խնդրի հետ: Ջրաչափի փոփոխությունից հետո քաղաքացիները ստանում են նամակ, որ փորձաքննություն է արվել, պարզվել է, որ ջրաչափը եղել է վնասված: Վերահաշվարկվում է ինչ-որ գումար, որը ներկայացվում է քաղաքացուն, և նա ստիպված է այդ գումարը վճարել:

Ընդ որում՝ այստեղ որևէ փաստարկ չկա (եթե, իհարկե, ջրաչափը եղել է վնասված), դա եղել է հօգո՞ւտ, թե՞ ի վնաս սպառողի: Միայն դրա անսարք լինելու հանգամանքով պայմանավորված վերահաշվարկ է կատարվում, գումար է ներկայացվում: Գուցե ջրաչափը վնասվել է փոխելու պահին կամ տեղափոխելուց: Որևէ ապացույց չներկայացնելով՝ գումարի պարտավորություն են առաջացնում քաղաքացու համար»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պիպոյանը:

Շեշտում է, թե ինչ դեր և նշանակություն ունի այստեղ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Այն իր իրավակարգավորումներով պետք է բացառեր որևէ տեսակի նմանատիպ միջնորդություն ներկայացնելու հնարավորություն, մինչդեռ չի բացառել: Չեք գտնի որևէ քաղաքացու, որի ջրաչափը փոխելու ընթացքում նրան ասեն՝ գիտես, շատ ես վճարել, որովհետև վնասված է եղել, վերահաշվարկ անենք, որ քիչ վճարես կամ փոխհատուցում լինի: Ինչո՞ւ է նման դեպքերում միշտ տուժում քաղաքացին: Սա նշանակում է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր կարգավորումներով չի նպաստում Հայաստանի Հանրապետությունում սպառողի շահերի պաշտպանությանը: Չունենք վնասի փոխհատուցման նորմալ ինստիտուտ որևէ ոլորտում, բացառություն է բարոյական վնասի փոխհատուցումը, մինչդեռ սա սպառողի հիմնարար իրավունք է»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անգործությունն է հնարավորություն տվել «Վեոլիա ջրի» կողմից նման անբարեխիղճ պահվածքի. «Այն, որ այս ընկերությունն անբարեխիղճ է, բնական է, որովհետև եթե այդպիսին չլիներ, չարաշահում չէր անի: Բայց այն, որ ՀԾԿՀ-ն է նպաստում դրան, սա էլ է փաստ»:

Ի՞նչ պետք է անեն սպառողներն այս խնդրին բախվելիս: «Առաջին հերթին ապացուցողական նամակ պետք է գրեն «Վեոլիա ջուր» ընկերությանը և հանձնաժողովին, բայց նախքան դա անպայման փորձեն ներկա գտնվել ջրաչափը փոխելու գործընթացին: Երրորդը՝ հետևողական լինեն մինչև վերջ իրենց իրավունքի իրացման հարցում: Բազմաթիվ բողոքներ ունենք, որոնք հանրայնացրել ենք, այլ ԶԼՄ-ների մեր գործընկերները նույնպես անդրադառնում են այս խնդրին: Քաղաքացիները պետք է դիմեն այս խնդրի առկայության դեպքում, և բոլորով հանձնաժողովից պահանջենք այս խնդրի լուծումը: Կան ոլորտներ, որտեղ առանց պետական միջամտության, ինքնակարգավորումով խնդիրը չի լուծվի»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա Շուշանյան