Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

Մարտի 20-ին սկսված կրակոցների համեմատ անցած գիշեր Խնածախում հանգիստ է եղել, 2 անգամ են կրակել

Հասարակություն

«Նախորդ օրերի համեմատ գիշերը Խնածախում համեմատ ավելի հանգիստ է եղել։ Ադրբեջանցիները կրակել են 2 անգամ, ձայները լսվել է խորքից»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը՝ վստահեցնելով, որ մարտի 20-ից հետո ավելի ինտենսիվ դարձած կրակոցների համեմատ մարտի 26-ի լույս  27-ի գիշերը Խնածախում համեմատաբար հանգիստ է եղել։ 

Գյուղի բնակիչները մտահոգված են ՊՆ հաղորդագրություններից։ Ադրբեջանցիները խախտում են հրադադարի պահպանման ռեժիմը, մեղադրում են հայկական կողմին, իսկ մեր ռազմական գերատեսչությունն այդ մասին լռում է։

«Ես կարդացել եմ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, և առաջարկում եմ պարոն Պապիկյանին՝ գա ու մեկ գիշեր ապրի Խնածախում, միայն էդ դեպքում կհասականա՝ ՀՀ պետական սահմա՞նն են թիրախավորում, թե՞ օդ են կրակում։ «Տրանսիրներով» կրակում են գիշերը, ուղղությունը մեր խաչն է, որ գտնվում է բարձունքի վրա»,- ասաց Խնածախի տարեց բնակիչը։ 

Սյունիքի մարզի Խնածախը նախքան առաջնագիծ դառնալը, ապահով էր, քանի որ թիկունքում Արցախի Քաշաթաղի շրջանն էր։ 2021-ի օգոստոսից Գորիս համայնքի Խնածախը, Խոզնավարը, Արավուսն ու մի շարք բնակավայրեր հայտնվեցին Ադրբեջանի հետ շփման գծում։ Իսկ 2022 թվականի երկօրյա ռազմական գործողություններից հետո՝ նույն ճակատագրին արժանացան Վերիշենն ու Կալերը, Կապան համայնքի մի շարք բնակավայրեր, ռազմավարական նշանակության ճանապարհներ։ Դիտարկման տակ հայտնվեց Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքը, Արարատի մարզի Երասխն ու հարևան բնակավայրերը։ Սահմանազատումից հետո՝ Տավուշի մարզի հարավային գյուղերը։ 

«Մարտի 20-ից հետո ամեն գիշեր կրակում են։ Ամենաշատ խախտումը եղել է մարտի 21-ին, խփել են ավտոմատով, ՊԿ-ով և ՌՊԿ-ով: Չկա էդպիսի մի գիշեր, որ չկրակեն։ Մենք սադրանքի չենք տրվում, չենք պատասխանում, որ մենք էլ կրակենք՝ իրենք ավելի մեծ զենքերով կխփեն»,- վստահեցրեց Արցախյան առաջին պատերազմի մասնակիցը։ 

Նա իր մտահոգությունը հայտնեց, որ Խնածախն օր օրի դատարկվում է։ Հատկապես երիտասարդ ընտանիքները հեռանում են իրենց երեխաների անվտանգության համար։

«Կրակոցների տակ երեխա պահել կլինի՞։ Գյուղը դատարկվում է, սրա մասին մտածող չկա, մի քանի ջահել են մնացել, նրանց ցավը տանեմ, դիրքերն իրենք են պահում»։  

Այսքանով հանդերձ, մեր զրուցակիցն ասաց, որ Խնածախում ու սահմանապահ մյուս բնակավայրերում ադրբեջանական կրակոցներից խուճապ չկա, քանի դեռ բնակելի հատվածը չի թիրախավորվում։  

«Աստված չանի բանը դրան հասնի։ Եթե հանկարծ մի տուն, մի գոմ կամ մի մեքենայի վրա կրակեն՝ էստեղ ոչ մեկ չի մնա»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ Անչելոտտի