Հայերեն
Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» 

Հայաստանում իշխող ուժն այլևս չունի ո՛չ բարեփոխելու ռեսուրս, ո՛չ հանրային վստահություն, ո՛չ էլ լեգիտիմ հեղինակություն. Արմեն Հովասափյան

Քաղաքականություն
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Երեկվա կառավարության նիստում հնչած որոշ պահերի միտումնավոր չէի ուզում արձագանքել նույն օրը, քանի որ լրահոսը խիտ էր, ու գերհագեցած և հանրային ուշադրությունից դուրս կմնար. անդրադառնամ մի քանի դրվագների, որոնք արժանի են առանձնահատուկ դիտարկման։

Քանիցս ասել եմ՝ Նիկոլն իր ասածներից ոչ մեկը հենց այնպես օդում չի ասում։ Ամեն արտահայտություն, ամեն մուննաթ ու խաղացած «հիասթափություն» թիրախային մեսիջ ունի՝ առաջին հերթին իր թիմին ու համակարգին ուղղված։ Վերջին շրջանում նա հետևողականորեն ստանձնել է «ինքնաքննադատ վարչապետի» դերակատարումը՝ պոպուլիստական ելույթներ, կեղծ ընդդիմադիր հռետորաբանություն, հեգնական ու արհամարհական շեշտադրումներ։ Բարձրաձայնում է բացթողումների մասին, խոսում օրենքների խախտումներից, վարում «դու ես մեղավոր, ոչ թե ես» ոճի դիսկուրսներ՝ անամոթաբար «մոռանալով», որ այդ ամբողջ համակարգի թիվ մեկ պատասխանատուն ինքն է։

Փաստն այն է, որ կառավարության 5-ամյա ծրագիրն ընդամենը թղթի վրա է մնացել։ Ինչքան էլ խոսեն «աննախադեպ աճերից», «դինամիկ բարեփոխումներից», իրականությունն այլ է՝ հասարակության վստահությունը փուլ է եկել, պետական կառավարման համակարգը՝ դեգրադացվել։ «Անիշխանության» և «կադրային ճգնաժամի» մասին խոսում է մի մարդ, ով անձամբ է բոլոր որոշումների կենտրոնում։

Իսկ ինչու՞ է անում այդ ամենը։ Շատ պարզ. որպեսզի մաքրի իրեն և թեմաները՝ «սաղին գցի»։ Իր «ինքնաքննադատությունը» գործիք է՝ բացահայտ քաոսի մեջ իր դերը ջնջելու համար։ Երեկ, օրինակ, հայտարարեց. «Եթե ընդունած օրինագծերը հետաձգելու աշխարհի առաջնություն լինի, մեր կառավարությունը բացարձակ չեմպիոն կդառնա»։ Բայց սա արդեն հեգնանքի սահմանները չէ, սա պետական կառավարման փլուզման խոստովանություն է։ Որպես շարունակություն՝ նշում է. «էդ որ ասում ենք վերաբերվում է բոլորին, դա նշանակում է՝ բոլորին, ոչ թե բացի սրանից, սրանից, սրանից…»։ Իր խոսքի ենթատեքստում՝ հենց ինքն է թաքցնում բացառությունները։

Մենք գործ ունենք մի մոդելի հետ, որտեղ ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում։ Ու այդ խառնաշփոթի մեջ կառավարությունը փորձում է հանրությանը համոզել, որ «գործընթաց կա», «պայքար կա», «ինքնաքննադատություն կա»։ Իրականում՝ կա փախուստ պատասխանատվությունից։

Ըստ էության՝ Նիկոլը պարզապես թույլ կառավարիչ չէ, այլ պետական համակարգը պոպուլիզմի, կեղծ բարեպաշտության և պատասխանատվությունից խուսափելու մեխանիզմի վերածած ղեկավար։ Ավելին, վերջինիս այս «ինքնաքննադատական» շոուները ոչ թե իրական վերահսկողության, այլ կառավարման անունակության քողարկված դրսևորում են։

Երբ «ղեկավարը» հանրային հարթակում հանդես է գալիս որպես ընդդիմություն՝ սեփական կառավարությանը, իսկ փակ դռների հետևում պահպանում է նույն ձախողված կառավարման կառուցվածքները, դա այլևս ընդամենը ինստիտուցիոնալ անկման դրսևորում չէ՝ դա քաղաքական սնանկության արձանագրում է։

Եվ այս ամենի ֆոնին մի բան ակնհայտ է․ Հայաստանում իշխող ուժն այլևս չունի ո՛չ բարեփոխելու ռեսուրս, ո՛չ հանրային վստահություն, ո՛չ էլ լեգիտիմ հեղինակություն՝ շարունակելու պետության կառավարման գործը։ Այն, ինչ տեսնում ենք, իշխանության ոչ թե ընդամենը արժեհամակարգային, այլ՝ կառավարչական վերջնակետն է։
 
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըDomus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ (տեսանյութ) «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին