Հայերեն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» 

«Աննա Հակոբյան» հանրային պերսոնաժի հրապարակումների ոճը, բովանդակությունը, խոսքի որակն ու հորդացող ատելությունը վերլուծելով` շատ վատ հետևանքներ են ուրվագծվում․ Աննա Կոստանյան

Քաղաքականություն
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Աննա Հակոբյան» հանրային պերսոնաժի հրապարակումների ոճը, բովանդակությունը, խոսքի որակն ու հորդացող ատելությունը վերլուծելով` շատ վատ հետևանքներ են ուրվագծվում. էնպես չէ, որ բացահայտում է, այնուամենայնիվ արժե հրապարակել։

Վիրավորական և պիտակավորող բառերում անզուսպ մի հեգնանք կա, ցածր մակարդակի հռետորաբանություն է դրսևորվում որոշ անհատների, իսկ իրականում հասարակության տարբեր խմբերի նկատմամբ` խաթարելով հանրային համերաշխությունն ու խորացնելով պետական-հասարակական պառակտումը. եթե սա 2018-ից խնամքով թաքցնում էր` ելնելով կարգավիճակից, որն իրականում անհասկանալի կարգավիճակ է, ապա հիմա նյարդերն այնքան են տեղի տվել, որ այլևս չի կարողանում քողարկել: Եթե սույն տիկինն ունի խորհրդատուներ, ովքեր հորդորել են ժամանակակից տռենդին հետևելով պատասխանել բոլորին անխտիր` խոսքի ազատության իրավունքից օգտվելու անհաջող պատճառաբանության ներքո, ապա խորհրդատուին ժամ առաջ պետք է ազատել աշխատանքից, իսկ եթե այնուամենայնից ինքնագլուխ է անում, ապա սա հստակ հոգեկան ոչ նորմալ դրսևորումների արդյունք է, արժե դիմել մասնագետի:

Իրեն քննադատող անձանց հանդեպ անհատական ստորացման ագրեսիվ ձևակերպումներն առանց փաստարկված բանավեճի խախտում են հանրային դիսկուրսի կրթական նորմերը, հատկապես, երբ սույն տիկինն ամբողջ Հանրապետությունով կրթարշավ է իրականացնում, այստեղից արդեն կարելի է եզրակացնել, թե մատուցած կրթությունն ինչ որակ, աղետալի ու թունավոր բաղադրիչեր պիտի պարունակի։

Այս ոճի հրապարակային խոսքը մի շարք բացասական հետևանքներ է առաջացնելու ոչ միայն երկրի ներսում` հանրային կյանքում, այլև Հայաստանի արտաքին հարաբերություններում: Միջազգային ընկալման մեջ և դիվանագիտության տեսանկյունից նրա վարքագիծը բացասական է անդրադառնալու Հայաստանի՝ որպես քաղաքակիրթ պետության, արտաքին իմիջի վրա (մեծ հաշվով, այս կերպ պայմաններ է ստեղծվում ի վերջո արտաքին գործընկերներին հասկացնելու, որ այն չեն, ինչ իրենց ներկայացնում էին շուրջ յոթ տարի)։ Պատկերացրեք իրավիճակ, որ այսքանից հետո սույն տիկինը գնալու է տարբեր քաղաքակիրթ պետություններ, ձեռք է մեկնելու պետությունների ղեկավարների տիկնանց կամ այլ պաշտոնյաների, ովքեր հավանաբար ընդունելությունից առաջ ծանոթացած են լինելու նրա այս արկածախնդիր հանրային արշավ-հաշվեհարդարին: Պատկերացրեցի՞ք, ես էլ, ու ճիշտն ասած` իսպանական ամոթ եմ ապրում:

Երկրի ներսում սոց. ցանցային բևեռացած ու լարված տրամադրությունների ֆոնին` ի՞նչ է անում երկրի թիվ մեկ (կամ թիվ երկու, արդեն չգիտեմ էլ) դեմքի տիկինը, էլ ավելի է լարում հասարակական բևեռացումն ու խթանում միմյանց հանդեպ լարվածության աճը․ նման բառապաշարով ոչ կառուցողական քննադատության մշակույթով տիկինը գիտակցաբար խրախուսում է թշնամանքի և անվստահության մթնոլորտ, թեև սա մի բան է, որ գրեթե ամենօրյա ռեժիմով սերմանել ու զարգացրել են 2018-ից ի վեր։

Ի վերջո, վարչապետական կնոջ` հանրության հետ նման մակարդակով շփվելու այս մշակույթը հիմնովին հեղինակազրկում է պետական ինստիտուտն ու առհասարակ որևէ պետական կառույցի հանդեպ պատկառանքը (ի դեպ, որի սկզիբն էլի դրվել է 2018-ից)։

Հիմա գամ ամենաաղետալի ու ամենազգայուն մասին. սույն տիկինը, ով չորս տարբեր տարիքի երեխաների մայր է, որոնցից առնվազն երեքը սոցիալական ցանցերում անձնական էջեր ունեն, վստահաբար հետևում են իրենց մոր այս վարքագծին, և ճիշտն ասած` խիստ կասկածում եմ, որ լավ օրինակ են վերցնում նրանից, էլ չեմ ասում, թե հանրային խոսքի նորմերի զրոյացմամբ` նման role-model-ից ինչ պիտի սովորի հատկապես երիտասարդ սերունդը. սկսելու են նմանատիպ բառապաշարը համարել նորմալ ու «թույլատրելի»։

Եթե այս տոնն ու իրար հաջորդող շնչակտուր գրառումները նպատակ են հետապնդում փակել քննադատողների բերանը, ապա պիտի հիասթափեցնեմ. այս կերպ միայն նպաստելու է հանրային բողոքի ակտիվացմանն ու սոցցանցերում հակաքարոզչական ալիքների ավելացմանը, ինչը, ի դեպ, խելացի կառավարելու դեպքում շատ բաղձալի ու ցանկալի արդյունքների կարող է բերել`օր առաջ այս ռեժիմից ազատվելու հարցում:
 
Սպասենք հետևանքներին...

Միջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքում