Հայերեն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» 

Չպատրաստվել նախորդ ընտրություններին․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Ընտրություններին գնալիս կարող ենք թույլ տալ ճակատագրական սխալ՝ կրկնելով գեներալներին բնորոշ հայտնի սխալն ու պատրաստվել «նախորդ մարտին»։
 
Նրանք
 
Իշխանությունը եկավ «Նոր Հայաստան» գաղափարով, ստացավ  պատմական ողբերգություն, իսկ առաջիկա ընտրություններին գնալու է «Իրական Հայաստան» -ի գաղափարով, որի տոտալ քարոզարշավն է տանում հիմա։ Իրականում իշխանությունը ոչ մի բան չունի առաջարկելու հասարակությանը։

«Իրական Հայաստանը» շատ կոնկրետ գաղափար է. դա Երևանի ագլոմերացիան է։ Դատարկվող մարզեր, կես միլիոնի չափ ներքին գաղթյալներ Երևանի մերձակայքերում։ Այս իշխանությունն ակնկալում է Ալիևի և Էրդողանի ուղիղ աջակցությունը վերընտրվելու հարցում. գինն այս նախագիծն է։
 
Մեր անելիքը
 
Հաղթելու և Հայաստանում իրավիճակ փոխելու պայմանն այն է, որ   մյուս ուժերը Հայաստանին և հայ հասարակությանն ուրիշ առաջարկելու բան ունենան։ Կոնկրետ, հստակ ասելիք։ Առանց սեթևեթանքների։
Նախկին նախագահները կամ այլ հարգարժան դեմքեր խոսում են  նախկինում իրենց կառավարման ժամանակահատվածների առավելություններից, բերում են բանակցային տարբեր փաթեթների, նախագծերի օրինակներ և այլն։ Այդ ամենում իհարկե ճշմարտության մեծ տոկոս կա, բայց այսօր հայ հասարակությանը դրանով ոչինչ չի առաջարկվում։

Իհարկե, 1991-1998 թվականներըհամեմատության եզր չունեն այսօրվա հետ, իհարկե Քի-Վեսթը պատմական փաստաթուղթ էր, իհարկե Մադրիդյան սկզբունքները խոշոր ձեռքբերում էին, իհարկե Կազանը խաղաղ լուծման հնարավորություն էր, փառք ու պատիվ դրանք կերտողներին, բայց դրանք չեն ստորագրվել, չեն կիրառվել, և արդեն պատմություն են, ու այսօրվա ելակետից գրեթե ոչինչ չեն կարող տալ հայ ժողովրդին։
Ժողովուրդը ելքեր է ուզում այսօրվա´ վիճակից։

Շեշտը դնել մինչև 2018 ձեռքբերումների վրա, նշանակում է՝ պատրաստվել նախորդ ընտրություններին։
 
Քվեարկելու է այսօրվա հասարակությունը
 
Փոփոխություններ ուզող հասարակության 70 տոկոսն ուզում է լսել նոր առաջարկ՝ իր առաջիկա կյանքի, իր ընտանիքի մասին, ներառյալ՝ հարցեր անվտանգության, տնտեսության, սոցիալական երաշխիքների, ոլորտային ռեֆորմների շուրջ՝ այն ամենի, ինչը մարդու վաղվա կյանքի համար կարևոր է։ Էլ չասած, որ քվեարկելու իրավունք ունեցող սերունդ կա, որն ընդհանարպես տեղյակ չէ և չի էլ ուզում տեղյակ լինել, թե ղարաբաղյան բանակցություններից որը ինչ էր, և ինչ եղավ։

Հաղթելու է այն ուժը, որը հանդես կգա ու կկոնսոլիդացնի Հայաստանը առաջ գնալու համար։ Ընտրողը դարձել է շատ պրագմատիկ, տեղ-տեղ՝ մերկանտիլ։ Դա լավ կյանքից չէ, բայց դա փաստ է։
 
Մենք գործ ենք ունենալու մի հասարակության հետ, որը
 
ա. Տասնյակ հազարներով փախցնում է իր զորակոչային տղաներին
բ. Հարյուր հազարներով դիմում է Գրին-քարտի
գ. Այնուամենայնիվ՝ սիրում է իր հայրենիքը
 
Զուգահեռ ունենք հասարակություն, որտեղ
 
-կան տասնյակ հազարավոր պատերազմի մասնակից տղաներ, ովքեր լավ չհասկացան, թե ինչ կատարվեց, և որոնք իրենց պարտված չեն  զգում, որովհետև մի քայլ չեն վարանել երկիր պաշտպանելուց

-Կա մի մեծ շերտ, որի արժանապատվությունը խիստ վիրավորված է, և որոնք կյանքը միայն «ուտել և ֆռֆռալը» չեն պատկերացնում։

-Կա լիդերների շքախմբերից դուրս հանրային շերտ, առավելապես կրթված, ովքեր շատ լավ հասկանում են, ինչ եղավ 2018-ից հետո, բայց նաև կոշտ հարցեր ունեն մինչև 2018-ը բոլոր իշխանություններին։
 
Այս իրողությունները հաշվի առնելով է պետք գնալ ընտրությունների, և եթե կա հաղթելու վճռականություն, ապա այս իրողությունները շրջանցել չի լինելու. այս հասարակությունն է քվեարկելու։ Պետք է գտնվի բովանդակություն, որն այս հակասություններով հանդերձ կկոնսոլիդացնի անհրաժեշտ քանակ՝ հաղթելու ու այս մղձավանջից դուրս գալու համար։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ