Հայերեն
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» 

Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Հայաստանն ունի մի իշխանություն, որի օրոք կարող են իրականություն դառնալ այնպիսի իրավիճակներ, որ տարիներ առաջ նույնիսկ ամենավատ երազում դժվար կլիներ պատկերացնել։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո անընդհատ նման օրինակներ են բոլորիս աչքերի առջև: Հիմա այդպիսի իրավիճակ է Հայ առաքելական եկեղեցու հետ կապված։ Նախկինում շատ դժվար էր պատկերացնել, որ իրեն երկրի ղեկավար համարող մարդը կարող է Եկեղեցու և եկեղեցականների հասցեին տգեղ, շրիշակից ցածր մակարդակի արտահայտություններ թույլ տալ՝ անցնելով բոլոր սահմանները։ Ավելին՝ պարզապես պատերազմ հայտարարել Հայ առաքելական եկեղեցու դեմ:

Այս թեմայի շուրջ քննարկումների պակաս, բնականաբար, չկա: Բայց գլխավոր հարցերից մեկը մնում է այն, թե ինչո՞ւ է Նիկոլը ՀԱԵ վրա հարձակվել հենց հիմա։ Ի վերջո, նա դա կարող էր անել հենց 2018 թվականին՝ այն ժամանակ, երբ իշխանության եկավ։ Այդ փուլում նրա վարկանիշն այնքան բարձր էր, որ կարող էր ցանկացած հարցում հաջողել։ Իհարկե, 2018 թվականից հետո եղան որոշ «իրադարձություններ»: Օրինակ՝ ձևավորվեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը. նրանք բողոքի գործողություններ էին ձեռնարկում, անգամ Կաթողիկոսին քաշքշեցին, Վեհարան ներխուժեցին՝ նպատակ ունենալով Եկեղեցու ներսում հեղաշրջում իրականացնել և հեռացնել Կաթողիկոսին։ Ճիշտ է՝ Եկեղեցու վարկանիշը միշտ էլ բարձր է եղել, բայց Փաշինյանը, նաև տարբեր աղանդավորական շարժումներին իր կողմը հավաքելով և օգտագործելով իր բարձր ժողովրդականությունը, կարող էր հասնել Կաթողիկոսի գահընկեցության։ Բայց նման բան տեղի չունեցավ, բոլոր այդ «շարժումները» մարեցին, հետո ժամանակ առ ժամանակ նորից գլուխ բարձրացրեցին, բայց հետո էլի մարեցին:

Ամենայն հավանականությամբ, այս պատերազմն էլ կավարտվի Նիկոլի պարտությամբ, ավելին՝ այս ամենից Կաթողիկոսն ու Եկեղեցին դուրս կգան ավելի մեծ ժողովրդականությամբ, ավելի մեծ վստահությամբ, ավելի մեծ ազդեցությամբ ու ավելի ուժեղացած: Այդուամենայնիվ, ինչո՞ւ է այս ամենը հենց հիմա նախաձեռնել Նիկոլը: «Ինչու»-ի առաջին ասպեկտը վերաբերում է նրան, որ իր և իր իշխանության վարկանիշն ազատ անկման մեջ է գտնվում։ Կառավարման 7 տարվա կտրվածքով հիմա նրա վարկանիշը ռեկորդային ցածր է, իսկ հակավարկանիշը՝ ամենաբարձրը։ Ու ստացվում է, որ խորհրդարանական ընտրությունների շեմին Եկեղեցու նկատմամբ հարձակումը կարելի է համարել յուրատեսակ ինքնասպանություն, քանզի հաջողության հասնելու հավանականությունը գրեթե զրոյական է։ Կարելի է հետևել Եկեղեցու հետ կապված Փաշինյանի գրառումների ներքո մարդկանց մեկնաբանություններին կամ թեմայի վերաբերյալ հարցնել պատահական անցորդների կարծիքն ու համոզվել, թե ինչպիսի հակակրանք ունի մեր հանրության գերակշիռ մեծամասնությունն այսօրվա իշխանությունից։

Մյուս կողմից էլ՝ հայ ժողովրդի կյանքում պատմականորեն իր ունեցած դերակատարության հետ մեկտեղ Եկեղեցին շարունակում է վայելել հավատացյալ ժողովրդի վստահությունը՝ հաշվի առնելով, որ հայ ժողովրդի մի զգալի մասն իր ազգային արժեքներին հավատարիմ է։ Ընդ որում, Եկեղեցին շատ բարձր հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև ու հատկապես Սփյուռքում։

Այս ամենի մասին իշխանությունները և հենց Նիկոլ Փաշինյանը հիանալի տեղյակ են: Ուրեմն, ի՞նչ՝ նրանք ինքնասպաննե՞ր են, մազոխիստնե՞ր... Հազիվ թե: Նիկոլ Փաշինյանը չափազանց շատ է սիրում փող ու իշխանություն, որպեսզի գնա քաղաքական ինքնասպանության: Եվ ընդհանրապես, նման մոտեցումը քաղաքագիտական ու, ընդհանրապես, տրամաբանական մոտեցումների մեջ չի տեղավորվում։ Եվ եթե ինքնասպանությանը հավասար այս նախաձեռնությունը խոր վերլուծության է ենթարկվում, ենթադրել է տալիս այն տարբերակը, որը շատերը դավադրությունների տեսության ժանրից են համարում։ Պատահական չէ, որ շատ փորձագետներ պնդում են, որ տեղի ունեցողը ոչ թե սեփական նախաձեռնություն է, այլ արտաքին հերթական պատվերը՝ ի շարս այն պահանջների, որոնց նպատակն է թուլացնել այն հիմքերը և դիմադրության հնարավոր օջախները, որոնք կարող են խնդիրներ հարուցել հերթական զիջումների կամ կապիտուլյացիայի շուրջ համաձայնության կյանքի կոչմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»