Հայերեն
2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն 

Ընկերոջ կնոջը սիրահարված տղամարդը կացնով սպանել էր ընկերոջը, նրա կնոջն ու նորածին երեխային

Հասարակություն

1980 թվականի ամռանը Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մերձակայքի տներից մեկում դաժան սպանություն էր կատարվել. կացնահարվել էին երիտասարդ ամուսիններն ու նրանց մի քանի ամսական երեխան: Երիտասարդ ընտանիքը շատ համեստ, կարելի է ասել՝ աղքատ էր ապրում, նրանց տնից դժվար թե հափշտակելու ինչ-որ բան լիներ՝ դա իրավապահների համար ակնհայտ էր դեպքի վայր մտնելուց կարճ ժամանակ անց: Սարսափելի սպանության դրդապատճառի փնտրտուքը, որը կարող էր հանգեցնել հանցագործության բացահայտմանը, սկզբնական շրջանում ոչ մի արդյունք չէր տալիս: Ստուգում էին տուժող ընտանիքի հարազատական, ընկերական կապերը, միջընտանեկան հարաբերությունները, բայց ուշադրության արժանի ոչինչ չէին գտնում: Սպանված կինը ծնունդով Լեռնային Ղարաբաղից էր: Միլիցիայի երկու աշխատակից գործուղվել էին այդ կնոջ ծննդավայր՝ նրա անցալի, ընտանեկան գաղտնիքների մասին որևէ բան պարզելու: Գործուղվածները հարցաքննել էին մի քանի տասնյակ մարդկանց: Ոչ մի հետք: Բոլոր հարցաքննվածների մեջ իրավապահների ուշադրությանն արժանացել էր արտաքնապես աչքի չընկնող՝ կարճահասակ, ոչ բարետես մի երիտասարդ՝ Սերոբ Խ.-ն: Նա նշել էր, թե սպանված ամուսինների հետ առանձնապես մտերիմ չի եղել, ի սկզբանե եղել ընտանիքի հոր՝ Աշոտի ընկերը: Աշոտի ամուսնությունից հետո ծանոթացել է նաև նրա կնոջ՝ Հասմիկի հետ, հազվադեպ այցելել է նրանց, իսկ վերջին շրջանում՝ ինչ երեխա էին ունեցել, ընդհանրապես չէր այցելում… Սակայն սպանվածների տարեց հարևանուհին, նկարագրելով դժբախտ ընտանիքի մտերիմներին, ովքեր առավել հաճախ էին գնում-գալիս նրանց տուն, հիշատակել էր նաև Սերոբ անունով մեկին՝ նկարագրելով ճիշտ՝ Սերոբ Խ.-ին: Լուսանկարով ճանաչման գործողություն էր կատարվել՝ տարեց կնոջը ճանաչման էին ներկայացրել Սերոբի ու մի քանի այլ անձանց լուսանկարները: Կինը միանգամից ճանաչել էր Սերոբ Խ.-ին: Եթե Սերոբն այդքան հաճախ էր այցելել տուժող ընտանիքին, ինչո՞ւ էր պնդում, թե վերջին շրջանում բոլորովին նրանց տուն չի այցելել… Իրավապահները Սերոբի ընկերների մեջ գտել էին մեկին, ով համաձայնել էր համագործակցել՝ քննությանը հետաքրքրող տեղեկություններ քաղել «ընկերական» զրույցների ժամանակ: Այդ ընկերը, իբր գործերով, այցելել էր Սերոբին, մնացել էր մինչև ուշ գիշեր ու հենց Սերոբի առաջարկով գիշերը մնացել էր նրա տանը: Քնել էին նույն սենյակում: Լուսադեմին ընկերն արթնացրել էր Սերոբին՝ իբր թե անհանգստացած ու վախեցած դեմքով: Ասել էր, թե Սերոբը քնի մեջ սպանված ամուսինների ու նրանց երեխայի անուններն էր տալիս, սարսափելի ձայներ էր հանում, գոռում էր՝ «կացինը, կացինը» ու նույնիսկ լաց էր լինում: Սերոբը, անակնկալի գալով, դեռ քնից լրիվ չարթնացած, խուճապի էր մատնվել ու սիրտը բացել էր «ընկերոջ» առաջ՝ պատմել էր, թե ինչպես է երեք մարդու դաժան սպանությունը կատարել… Առավոտյան «ընկերը» ջերմ հրաժեշտ էր տվել ու գնացել… ուղիղ՝ միլիցիայի բաժին… Քիչ անց՝ միլիցիայի աշխատողները թակել էին Սերոբի դուռը: Շատ ժամանակ չէր պահանջվել, որ Սերոբը միլիցիայի բաժնում խոստովանական ցուցմունք գրի դողացող ձեռքով… Սերոբը խոստովանել էր, որ ծանոթության առաջին իսկ ակնթարթից՝ առաջին հայացքից սիրահարվել էր ընկերոջ՝ Աշոտի կնոջը՝ Հասմիկին: Այնպես էր տարվել մանկամարդ կնոջով, որ անտեսելով նրա ամուսնու ընկերը լինելու հանգամանքը՝ սկսել էր սիրահետել: Նրանց տուն էր այցելել շատ հաճախ, երկար զրույցներ էր վարել Հասմիկի հետ, բայց կինը Սերոբին նայում էր միայն որպես ամուսնու ընկերոջ, ոչ մի ավելորդություն թույլ չէր տալիս: Դեպքի օրը Սերոբը խմել ու խմիչքի ազդեցության տակ ընկերոջ կնոջն առավել ցանկանալով՝ գնացել էր նրանց տուն: Արդեն մութն ընկել էր: Հասմիկը խալաթը հագին բացել էր դուռը, դժկամությամբ ներս էր հրավիրել Սերոբին: Աշոտը հեռուստացույցի առաջ նստած՝ հորանջում էր, մանկիկը քնած էր օրորոցում: Հասմիկը գնացել էր սուրճ եփելու: Սերոբը, ջուր խմելու պատրվակով, նրա հետևից գնացել ու խոհանոցում, չտիրապետելով իրեն, փորձել էր գրկել ցանկալի կնոջը: Հասմիկը հրել էր նրան, առանց սուրճը եփելու՝ դուրս էր եկել խոհանոցից: Սերոբը Աշոտի աչքի առաջ էլ շարունակել էր սիրահետել Հասմիկին: Աշոտը զայրացել ու Սերոբին դուրս էր վռնդել տանից՝ նրա հետ դուրս գալով բակ: Անպատասխան ու տանջալի սիրուց բորբոքված Սերոբը բակում կացին էր տեսել, վերցրել ու տեղնուտեղը հարվածել էր նրա հեռանալուն սպասող Աշոտին: Վերջինս տապալվել էր գետնին, փորձել էր սողալով տուն մտնել, պաշտպանվել, բայց Սերոբը միջանցքում կացնի մի քանի հարված հասցնելով՝ սպանել էր Աշոտին, արյունոտ կացնի շեշտակի հարվածով սպանել էր գոռացող Հասմիկին, չէր խնայել նաև օրորոցում քնած մանկիկին… Իր հետևից արյուն ու երեք մարդու մահ թողնելով՝ Սերոբն օրորվելով հեռացել էր՝ հետը տանելով կացինը, որը իր տանը լվացել ու թաքցրել էր… Սերոբ Խ.-ն գործի քննության ընթացքում տարբեր արդարացումներ էր փնտրում, փորձում էր ներկայացնել, թե Աշոտն էր նախահարձակ եղել, ինքը պաշտպանվել էր… Սակայն քննությամբ Սերոբի վարկածները հաստատող որևէ ապացույց ձեռք չէր բերվել… Գերագույն դատարանը Սերոբ Խ.-ին մեղավոր էր ճանաչել երեք մարդու, այդ թվում՝ մանկահասակ երեխայի՝ առանձին դաժանությամբ սպանության համար և դատապարտել էր մահապատժի՝ գնդակահարության միջոցով:

Ավելին․․․

Իշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը