Հայերեն
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» 

«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերի ներքաղաքական նշանակալի իրադարձություններից մեկը, թերևս, դարձան գործարար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով, Կարապետյանի հետ կատարվածը, բացի նրանից, որ ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի օբյեկտիվ մտավախությունները ստեղծված իրավիճակի կապակցությամբ, այսինքն՝ ցանկացած նոր դիմադրության օջախ իր համար կարող է վտանգ ներկայացնել, սա նաև պետք է դաս լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս ցանկացած հայ գործարարի համար այն առումով, որ նույնը կարող է կրկնվել նաև իրենց հետ։ «Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ Կարապետյանն ունի ֆինանսական, աշխարհաքաղաքական, սոցիալական, կազմակերպչական կապիտալ։ Գաղափարական տեսանկյունից աջակցություն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն։ Փաշինյանը չի կարող նրան կպցնել նույն պիտակը, ինչ կպցնում էր ընդդիմադիրներին՝ «թալանչի», «քրեաօլիգարխիկ ռեժիմ», «սև» և այդպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ամենն իր համադրության մեջ կարող է վերածվել քաղաքական կապիտալի։ Ուշադիր եղեք նրա գրառումներին՝ կապված ՀԷՑ-ը պետականացնելու հետ։ Այնտեղ հիմնական թիրախն այն էր, որ նա փորձում էր զսպել ՀԷՑ աշխատակիցներին քաղաքական ակցիաներից, փողոց դուրս գալուց և այլն, որովհետև շատ լավ հասկանում է, որ լոկալ պահանջը, որը վերաբերելու է Սամվել Կարապետյանին, կարող է տրանսֆորմացվել քաղաքական շարժման։ Այս պահի դրությամբ առնվազն պարզ չէ՝ Սամվել Կարապետյանն ի՞նչ արձագանք է տալու այս ամենին, բայց այն հանգամանքը, որ իր առջև Հայաստանում բացվել են քաղաքականության դռները, և Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ակնհայտորեն ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ, ակնհայտ է։ Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն այս ամենի համատեքստում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։

Շեշտում է՝ Փաշինյանը, հասկանալով, թե ինչ կապիտալի տեր է Սամվել Կարապետյանը, այս հարձակումն իրականացնում է այդ կապիտալի ներգրավումը քաղաքականության մեջ խափանելու համար։ «Վերադառնալով ՀԷՑ-ի ազգայնացման հարցին՝ կարող ենք ասել, որ նա այստեղ ավելի շատ բլեֆ է անում։ ՀԷՑ-ը պետականացնելը, մեղմ ասած, այնքան էլ դյուրին գործ չէ, բայց քարոզչություն այս հարցի վերաբերյալ, իհարկե, իրականացվելու է։ ՀԷՑ-ը գնվել է 2015 թվականին, այստեղ կա մի կարևոր նրբերանգ՝ այն գնվել է նախկին իշխանությունների խնդրանքով, որովհետև գտնվում էր բավականին անմխիթար վիճակում։ 2016-ից մինչև 2024 թվականը Սամվել Կարապետյանը ավելի քան 630 միլիոն դոլարի ներդրում է կատարել ՀԷՑ-ի արդիականացման ուղղությամբ, ստեղծվել են նաև անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, որպեսզի ՀԷՑ-ի գործունեությունը պայմանավորված լինի միայն Հայաստանում արտադրվող ապրանքի և այլնի հետ, այսինքն՝ կախված չլինի արտասահմանից եկող ցանկացած ինչ-որ մի ապրանքի հետ։ Շատ կարևոր էր այս փակ ցիկլն ապահովել։ Այս պահի դրությամբ նաև հայտնի է, որ Կարապետյանը մինչև 2034 թվականը տարեկան 100 միլիոն դոլար է պլանավորում ներդնել ՀԷՑ-ի զարգացման մեջ։ Մինչև 2034 թվականը 1,4 միլիարդ դոլարի ներդրում է իրականացվելու։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կամ աշխատակազմը, որը ղեկավարում է Արայիկ Հարությունյանը, այն սուբյեկտը չէ, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, եթե ստանա վերահսկողություն ՀԷՑ-ի նկատմամբ, կկարողանա օպերատիվ կառավարում իրականացնել»,-նշում է մեր զրուցակիցը։

Հիշեցնում է, որ այս իշխանությունն ավելի քան երեք տարի է՝ պետք է 10 տուն կառուցի Շուռնուխի հայկական հատվածում՝ Շուռնուխի հանձնված հատվածում թողնված 10 տների փոխարեն։ «Պատկերացնո՞ւմ եք, որ իրենք կարողանան 3 միլիոն հայի տուն մտնող ՀԷՑ-ի աշխատանքները կոորդինացնել, օպերատիվ կառավարում իրականացնել։ Այստեղ աշխարհաքաղաքական, ներքաղաքական որոշակի բլեֆ է, որի հիմնական նպատակը ՀԷՑ-ի աշխատակիցներին քաղաքական գործընթացներից հեռու պահելն է, բայց կա շատ մեծ հավանականություն, որ Փաշինյանը հակառակ էֆեկտն է ստանալու»,-հավելում է նա։

Զուգահեռաբար շարունակվում է Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր սպասավորների թիրախավորումը Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից։ Վերջիններս հերքում են, որ սա անում են Ադրբեջանի և Թուրքիայի անմիջական ազդեցությամբ։ Քաղաքագետն առաջարկում է Եկեղեցու դեմ ուղղված Նիկոլ Փաշինյանի արշավը դիտարկել նաև ժամանակագրության տեսանկյունից։ «Վերջերս Նիկոլ Փաշինյանը Տիրանայում էր, մասնակցեց եվրոպական համայնքի հերթական գագաթաժողովին, դրանից հետո՝ մայիսի 22-ին, Ադրբեջանի, այսպես կոչված, հոգևոր առաջնորդ Փաշազադեն հանդես եկավ «քննադատությամբ»՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։ Իր հիմնական մտավախությունն այն էր, որ հայկական ներկայիս պետականության լուծարման պարագայում Էջմիածինը կարող է վերածվել պայմանականորեն հայկական Վատիկանի, այսինքն՝ մի կենտրոնի, որից կծնվի նոր հայկական պետականություն։ Ադրբեջանի հոգևոր, քաղաքական, ռազմաքաղաքական ղեկավարության համար ներկայիս հայկական պետականությունը արդեն «դուրս գրված» է, հիմա իրենք պայքարում են ապագայի դեմ, իսկ այդ ապագան կերտելու հարցում Հայ առաքելական եկեղեցին անվիճելի առաջատարներից մեկն է, այդ իսկ պատճառով էլ հարձակվեցին Եկեղեցու վրա։ Այստեղ ժամանակագրությունը, ադրբեջանական կողմի մոտեցումները պատահական չեմ մեջբերում։ Նույն, մեղմ ասած, զուգադիպությամբ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանի դատախազությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարեց, իսկ 2025 թվականի հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը կալանավորեց Սամվել Կարապետյանին։ Ցանկացած մեկը Հայաստանում կամ Հայաստանից դուրս, բայց կապված Հայաստանի հետ, ով ունի կապիտալ, կարծիք, չի ընդունում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, որն ուղղված է Հայաստանը թյուրքական աշխարհի մաս դարձնելուն, նրանք բոլորն էլ կարող են հայտնվել և կհայտնվեն Սամվել Կարապետյանի կարգավիճակում։ Կարող են հայտնվել նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցու կարգավիճակում, այսինքն՝ Փաշինյանի քննադատության գլխավոր թիրախներից մեկը կարող են դառնալ»,-շեշտում է նա։

Փաշինյանին և նրա թիմակիցներին նույնիսկ հիմա Արցախը հանգիստ չի տալիս։ Պարբերաբար իր խոսույթում նա անդրադառնում է ԼՂ հակամարտությանը, արցախցիներին։ Օրերս էլ հայտարարեց՝ «ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»։ «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դարձել է անկախ Հայաստանի վարչապետ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Այս բավականին աղմկահարույց հայտարարությունը լեգիտիմ հնարավորություն է տալիս բոլորիս բարձրացնել հետևյալ հարցը՝ կարո՞ղ ենք սրանից եզրակացություն անել, որ բանակցային գործընթացի տապալումը, պատերազմական մենեջմենթի տապալումը, հետագա հայտարարությունը, որ նա պատրաստ է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, որն արեց 2022 թվականի ապրիլին, հետո 2022 թվականի սեպտեմբերի բախումները Ջերմուկում և այլուր, այս ամենը նպատակաուղղված, շատ մանրամասն ծրագրավորված քաղաքական ակտի դրսևորումներ էին հենց այս հայտարարությունն անելու համար։ Երբ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն է անում, նաև պետք է արձանագրենք հետևյալը. 2021 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան աջակցեց, ինչը թույլ տվեց Փաշինյանին Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո պահպանել իր ազատությունը և կյանքը, ինչի դիմաց նա, փաստորեն, հանձնեց Արցախի Հանրապետությունը։ Օրերս Փաշինյանը Թուրքիայում էր, հանդիպում էր Թուրքիայի նախագահի հետ՝ ակնկալելով նրա աշխարհաքաղաքական աջակցությունը գալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ զիջումներ նա կարող է անել, եթե կարողանա վերարտադրել իր իշխանությունը նաև այս անգամ։ Փաշինյանի այս հայտարարությունն ապագայում պետք է լուրջ ուսումնասիրության առիթ դառնա այն համատեքստում, թե արդյոք պատերազմը և պարտությունը չէին արվել հենց այս կարգավիճակի համար, այսինքն՝ մի կարգավիճակի, երբ դու Հայաստան ես, որը չունի Արցախ, ինչը թույլ է տալիս Հայաստանին ինտեգրվել թյուրքական աշխարհի մեջ՝ առանց պետության համար անվտանգության երաշխիքների»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»