Հայերեն
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով 

Ինչո՞ւ է հետևողականորեն ապակայունացնում իրավիճակը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է, որ վերջին շրջանում երկրի ներսում իրավիճակի ապակայունացման, հասարակության տրամադրությունների սրման առանցքային դերակատարն ու, այսպես ասենք, «գեներատորը» Նիկոլ Փաշինյանն է: Վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը դա անում է իր անընդունելի (մեղմ ասած) ֆեյսբուքյան գրառումներով, դրանց բովանդակությունը իր ՔՊ խմբակցության ու կառավարության անդամների միջոցով տիրաժավորմամբ և ռեպրեսիվ մարմինների ինտենսիվ ներգրավմամբ՝ քաղաքական հետապնդումներով:

Տրամաբանական հարցեր են ծագում, որոնց պատասխանները թեպետ միանշանակ ու վերջնական չեն, բայց, այդուհանդերձ, արժանի են դիտարկման: Վերջիվերջո, հո չի՞ կարելի ամեն ինչ «բացատրել», կներեք, «խելահեղության կանխավարկածով»: Պե՞տք է, ի վերջո, այս ամենի հետ կապված ինչ-ինչ «ռացիոնալ հատիկներ» էլ լինեն:

Ի՞նչ է կատարվում, ըստ էության: Որքան էլ այս օրերին կատարվող խայտառակությունների, հակաժողովրդավարական դրսևորումների ֆոնին դժվար լինի, այնուամենայնիվ, փորձենք հնարավորինս առանց հույզերի, սառը գլխով ի մի բերել դիտարկումները:

Նիկոլ Փաշինյանը և նրա շուրջ խմբված ՔՊ-ն, մեծ հաշվով, հարձակվել են Հայ առաքելական եկեղեցու վրա: Առիթ ունեցել ենք հանգամանորեն դիտարկել դրա շարժառիթները, ուստի այստեղ հպանցիկ «թարմացնենք» նրա այդ հարձակման հնարավոր պատճառներն ու շարժառիթները: Հայ առաքելական եկեղեցին, որ միավորում է համայն հայությանը՝ ՀՀ բնակչության մեծ մասին ու դրանից էլ կրկնապատիկ մեծ թվով հայությանը՝ աշխարհով մեկ, մնում է միակ կառույցը, որը Փաշինյանը չի կարողացել գրավել կամ մտցնել իր ենթակայության տակ: Ու, դատելով դեպքերի ընթացքից, չի կարողանում, հուսանք՝ չի էլ կարողանա:

Ի լրումն, ՀԱԵ-ն ոչ միայն չի ենթարկվում Փաշինյանին ու նրա՝ ադրբեջանական ու թուրքական իշխանությունների համար խիստ դուրեկան քաղաքականությանը, այլև շարունակում է բարձրաձայնել Արցախի, Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճրագործության, Արցախի հայության իրավունքների մասին: Ավելին, ՀԱԵ-ն այս պահին հանրային ընկալման տիրույթում ամենաբարձր վարկանիշն ու հեղինակությունը ունի, ըստ որում, բազմապատիկ բարձր, քան ունեն բոլոր քաղաքական ուժերը՝ միասին վերցրած: Դե, իսկ Փաշինյանի 8 տոկոսանոց (ամենաթարմ տվյալներով) ու գահավիժել շարունակող վարկանիշի մասին չենք էլ խոսում:

Եվ վերջապես. Հայաստանը վերջնականորեն ծնկի բերելու նպատակ հետապնդող թուրք-ադրբեջանական տանդեմը Հայ առաքելական եկեղեցին ու նաև ազգային այլ ուժերին դիտարկում են որպես «ռևանշիզմի», նույնն է թե՝ «դիմադրության օջախ»: Եվ իր «խաղաղության խաչմերուկի» իրագործման, իսկ ավելի ստույգ՝ իր պաշտոնը պահելու համար Փաշինյանը խնդիր ունի չեզոքացնել բոլոր «դիմադրության օջախները»:

Նույն շրջածիրում, կարծում ենք, տեղավորվում է նաև «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա շուրջ երկու տասնյակ համախոհների դեմ իշխանության նախաձեռնած քաղաքական հետապնդումը՝ «հեղաշրջման» ժամկետանց «պլանով», օրինական լիցենզիայով որսորդական զենքերի, ճայթռուկների առևանգմամբ և, որոշ կարճ դադարից հետո, վերստին «քաղբանտարկյալների» ցանկ ձևավորելու երևույթներով հանդերձ: Ավելին, նախքան «Սրբազան պայքարին» հասնելը, Փաշինյանի իշխանությունը «ընկավ» մեծահարուստ, բարերար Սամվել Կարապետյանի հետևից: Իրավաբանները և փորձագետները ընդգծում են, որ Սամվել Կարապետյանն ընդամենը հայտարարություն էր արել՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու: Եվ այն, որ ռեպրեսիաները սկսվեցին այդ հիմքով, էլ ավելի է ընդգծում հետապնդման քաղաքական բովանդակության ակներևությունը: Ավելին, Սամվել Կարապետյանի դեմ հետապնդումն ուղեկցվում է մասնավոր սեփականատիրության դեմ վարչահրամայական մեթոդներով խոչընդոտման, ունեցվածքի խլման բացահայտ էլեմենտներով: Դա էլ, ի լրումն, լրացուցիչ հարված է Հայաստանի վարկանիշին, այդ թվում՝ ներդրումային:

Եվ, ի վերջո, արդեն վերջին օրերին ուղիղ գծով Հայ առաքելական եկեղեցու՝ Մայր Աթոռի վրա խայտառակ հարձակումն է գալիս «ամփոփելու» Նիկոլ Փաշինյանի ծրագրերը, այն է՝ պայքարել այն ամենի և այն բոլորի դեմ, որոնց դեմ պայքարում են Թուրքիան ու Ադրբեջանը:

Որքան էլ տարբեր մեկնաբաններ փորձեն շրջանառել վերը ակնարկված «խելահեղության կանխավարկածը», պարզից էլ պարզ է, որ նման քայլեր նախաձեռնողը չի կարող չհասկանալ, որ դրանցով առնվազն կտրուկ ապակայունացնում է ներքին իրավիճակը: Երբ փորձում ենք մի փոքր «կողքից» դիտարկել այս ամենը, ապա աչքի է զարնում այն, որ Փաշինյանը, մեծ հաշվով, նպատակ ունի ոչ թե ինչ-որ «հանցավոր մտադրություններ» բացահայտել ու խափանել, այլ ճնշել ընդվզումը, ջարդել դիմադրողականությունը, տրորտակ տալ իրեն ընդդիմանալու բոլոր հնարավոր դրսևորումները: Այդ ամենը տիպիկ են արգահատելի բռնատիրություններին: Բայց փորձ է արվում իրականացնել մի իշխանախմբի կողմից, որը, գոնե առերևույթ, իշխանությունը փողոցով վերցրել էր ժողովրդավարական կարգախոսների «գործիքակազմով»:

Հատկանշական է, ի դեպ, որ չնայած ինչոր «կամավորականների» հավաքագրելու մասին անձամբ Փաշինյանի արած հայտարարությանը, նա Հայ առաքելական եկեղեցու վրա գրոհելու համար օգտագործեց ոստիկանական և ԱԱԾ ստորաբաժանումները:

Կա տեսակետ, որ Փաշինյանն այդպիսով ջանում է հիմքեր ապահովել իր իշխանությունը պահպանելու համար, քանի որ նրա ընկալման տեսանկյունից՝ պաշտոնը պահպանելը իր ու մերձավոր խմբի անվտանգության ապահովման միակ երաշխիքն է: Բայց, մյուս կողմից, վերարտադրվել ջանացող, այն էլ՝ ընտրությունների միջոցով վերարտադրվել ցանկացող որևէ իշխանություն իրեն այդպես չէր դրսևորի: Դա հակասում է ռացիոնալ ընկալմանն ու ողջամտությանը: Ընտրություններով վերարտադրվել ցանկացողը չի դիմում հարկային մամլիչի, չի խստացնում տուգանքներն ու տույժերը, չի ծավալում համատարած ագրեսիա, չի փորձում կտրուկ ապակայունացնել ներքին իրավիճակը: Շատերն են նկատում, որ Փաշինյանի այդ քայլերը կամ դրանց հնարավոր նպատակը ոչ միայն պարզապես իրավիճակի սրումն է, այլ ինչ-ինչ անկարգություններ հրահրելը (շատերը ավելի դաժան բառեր են գործածում): Բայց ի՞նչ կարող է տալ կամ ո՞ւմ է պետք երկրի ներսում նման հնարավոր խառնաշփոթը:

Շատերը նաև սրա պատասխանն են տալիս՝ իսկ եթե նպատակը հենց խառնաշփո՞թն է, քաոտիկ վիճակը: Այս տարբերակն էլ ունի կյանքի իրավունք: Սակայն հարցն այն է, որ դրանից, կարելի է չկասկածել, կշտապեն օգտվել մեր երկրի ու ժողովրդի թշնամիները: Իսկ օրվա իշխանությունն էլ, նույնպես կարելի է չկասկածել, այդ ամենի համար կսկսի մեղադրել ընդդիմադիրներին, ժողովրդին, «ահաբեկիչներին», «հեղաշրջումականներին»: Այսինքն, կփորձի իր իսկ հրահրած ցեխաջրից «չոր» դուրս գալ:

Դա, կարծում ենք, հասկանում են բոլոր հիմնական ուժերի, «դիմադրության օջախների» բոլոր ղեկավարները, ինչից ելնելով էլ՝ հնարավորինս խուսափում են կտրուկ ապակայունացման, թվում է թե՝ իշխանության կողմից «նվեր տրված» առիթներն օգտագործելուց: Այո, բայց «համբերության չիբուխը» մի օր կարող է և սպառվել: Ըստ որում, անկախ այն բանից, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ հաշվարկներ կամ մտորումներ ունի: Պարզ է մեկ բան. այդպես կարելի է միառժամանակ, մի ինչ-որ ժամանակահատված, կառչած մնալ իշխանական աթոռին: Բայց այդպես իշխանություն պահել, ավելին՝ ինչ-ինչ պայմանավորվածություններ իրագործել, այն էլ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կայացված և գաղտնի պահվող պայմանավորվածություններ, չի հաջողվի: Շատ բան այդ առումով, կարծում ենք, կախված է նաև նրանից, թե որքան արագ ու ճկուն կլինեն հանրային որոշակի վարկանիշ, նաև ռեսուրս ունեցող հիմնական քաղաքական ու ազգային ուժերը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

OpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին