Հայերեն
Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կա Ճապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ 

Այսօր Զառա Արամյանի 55-ամյակն է. ինչ է պատմում նա

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Զառա Արամյանը գրում է․ «Եկավ այն ժամանակը որ պետք է հաշվետվություն ներկայացնեմ իմ ապրած 55 տարիների
Մի փոքր երկար է, բայց կարդացեք, ստուգող հարցեր եմ տալու.


* Ծնվել եմ այնպիսի ընտանիքում, որ հետո ամբողջ կյանքումս հպարտությամբ եմ պատմել ծնողներիս, տատիկ-պապիկներիս մասին:
* Երեք տարեկանում խաղացել եմ Դրամատիկական թատրոնում ու ստացել 30 ռուբլի աշխատավարձ
* Մանկապարտեզ, դպրոց՝ ռուսական… այդ տարիներին դա էր հարգի, դա էր ինտելիգենտ ընտանիքի ( հիմար) ցուցանիշ:
* Առաջին դասարանում ազգությամբ ռուս դասընկերուհուս ճանապարհում էի իրենց տուն այն ժամանակ Ամիրյան կոչվող փողոցում ու անհոգ բարձր-բարձր բլբլացնում ռուսերենով ու այդ պահին ինձ մոտեցավ մի տարեց մարդ ճերմակած մազերով ու շատ խրոխտ ձայնով ասաց. ՙդու ի՞նչ ա, ռուսի ճու՞տ ես, որ ռուսերեն ես խոսում՚ ու ուժեղ ապտակեց դեմքիս… ես ամբողջ փողոցով լաց էի լինում ու զարմանում էի. Ինչու՞ կանգառի ոչ մի մարդ չպաշտպանեց ինձ: Մեկ էլ մի կին պատկառանքով նայելով այդ մարդու հետևից կամաց մոտեցավ ինձ ու ասաց. ՚Մի լացիր, աղջիկ ջան ու հիշիր ամբողջ կյանքումդ. քեզ ապտակեց Շիրազը՚…
* ԵՊՀ-ի հետաքրքիր տարիներ, քանզի երջանկահիշատակ պրոֆեսոր Լեվոն Մկրտչյանը (մեր դեկանը) իր ուսանողների հետ հանդիպման էր հրավիրում այդ տարիներին շատ ճանաչված Բուլատ Օկուջավային, Վլադիմիր Վիսոցկուն, Բելլա Ախմադուլինային… Եվ ինձ՝ 3 կուրսի ուսանողուհուս, առաջարկեց լինել իր 2 գրքերի խմբագրական կազմում… այդ գրքերի վերջում այդպես էլ գրված էր. ՙРедакторский состав – З. Арамян՚:
* Ռադիոն մտավ իմ կյանք: Երկար 16 տարիներ աշխատեցի Ռադիոյում՝ ղեկավարելով սփյուռքի համար տրվող հաղորդումների խմբագրությունը:
* Հայրս ձեռքիցս բռնած ինձ բերեց Աստծո մոտ… նվիրեց առաջին Աստվածաշունչը ու ասաց. ՙԿկարդաս ամբողջ կյանքումդ անընդհատ ու քո բոլոր հարցերի պատասխանները կգտնես այստեղ՚: Այսօր էլ եմ կարդում ու զարմանում, թե ինչքան բան նոր եմ սկսում հասկանալ:
* Ռադիոյում սկսեցի ամեն կիրակի վարել ՙՀյուր Զառայի մոտ՚ ժամանցային ծրագիրը ու ինձ հյուրընկալում էին ճանաչված մարդիկ: Բայց շատ թեթև զրույց էր. օրինակ Սիլվա Կապուտիկյանը անեկդոտ պատմեց, նվիրեց իր գիրքն ու մակագրեց. ՙԱրտաքինով Զառա, բայց իր ծագումով Զարուհուն՚:
* Ձայնագրվեց Վահագն Դավթյանի Ռեքվիեմը: Հայրս կատարեց երաժշտական ձևավորումը: Երբ կարդում էի պոեմը ամուր փակ ստուդիայում, աչքերս չէի բարձրացնում որ չտեսնեմ տաղավարում ներկա Վահագն Դավթյանին: Ավարտեցի այդ բավականին երկար պոեմը, դուրս եկա ձայնագրման ստուդիայից ու հենց մտա տաղավար Վ. Դավթյանը նստած տեղից վեր կացավ ու աչքերն արցունքներով լի սկսեց ինձ ծափահարել… Այդ եվ շատ այլ ձայնագրություններ գտնվում են Ռադիոի պահոցում:
* Չունեմ ոչ քույր, ոչ եղբայր, նկատի ունեմ հարազատ: Այդ քաղցրությունն ինձ սկսեցին տալ իմ ողջ կյանքում ընկեր ընկերուհիները՝ քաղցր ու անուշ: Այդպես իմ լավ ընկերներից մեկը՝ Ռուբեն Թումանյանը, ձեռքիցս բռնած բերեց ինձ հեռուստատեսություն, ծանոթացրեց Ռոբերտ Մավիսակակյանի հետ ու ինձ երկուսով կնքեցին ՙՀամով Զառա՚ և նպաստեցին, որ իմ կիրակնօրյա ռադիոհաղորդումը անեմ հեռուստատեսությամբ:Այդպես ծնվեց այսօր արդեն 35 տարեկան “Համով զրույց ” հաղորդումը։
* Առաջին նկարահանմանս ավարտից հետո գլխավոր օպերատոր լուսահոգի Բորիս Պետրոսյանն ասաց. ՙԶառա ջան, կամերան քեզ սիրեց, դու երկար տարիներ էս լինելու եթերում՚:
* Մի մեծ խնդիր եկավ առաջ՝ եթերում մաքուր հայերեն խոսելը: Իմ ռուսական կրթությունն էլ էլ բանի պետք չէր. Ամեն ինչ արդեն հայերեն էր: Այստեղ էլի ընկերս օգնեց: Լինելով մաքրամաքուր հայերենի գիտակ, ստեղծագործող, ինքն էլ եթերի մարդ սկսեց լուրջ զբաղվել իմ հայերենով ու տալով վարժություններ, ստուգելով ամեն օր կարդացածս գրքերի պարունակությունն ու ամեն պահի սխալ արտաբերած բառերս ուղղելով ինձ դարձրեց հայերեն խոսքի վարպետ: Հակոբ Ռուբինյան ջան, անչափ շնորհակալ եմ:
* Հայրս՝ Ֆելիքս Արամյանը, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ անում էր ՙՈսկե աշուն՚, հետո՝ ՙԷրեբունի-Երևան՚ տոնակատարություններն ու ես դեռ փոքր հասակից մոտիկից էի տեսնում սովետական ու սովետա-եվրոպական (Չեխոսլովակիա, Հարավսլավիա…) աստղերին ու երբեմն խուլիգանություն անում. իրենց հետ դուրս էի գալիս поклон-ի ու դա սկսեց ինձ շատ դուրս գալ:
* Սիրում եմ երաժշտության բոլոր ժանրերը, սակայն ես կես դասական եմ, կես՝ ջազ: Մեր տանը կար проигрыватель, ու հորս վինիլային սկավառակների հավաքածուն շշմելու էր… ես ուտում խմում էի Շոպենի նոկտյուրների կամ Բախի եռաձայն ֆուգաների ներքո, իսկ երբ տանը գործ էի անում՝ Էլլա Ֆիցջերալդի, Լուի Արմստրոնգի կամ Բերնստայնի հնչյունների ներքո: Այդպես էլ ձևավորվեց երաժշտական ճաշակս: Երբ լինելով Ամերիկայում պատահաբար լսեցի Ֆրենկ Սինատրայի երգերը, ինձ թվաց, թե մեր տան մեծ սենյակում եմ:
* Պատերազմ… Առաջինը… Ցուրտ ու մութ տարիներ… Սառած տեխնիկայով ամեն օր եթեր… Ցուրտ ստուդիայից ամենօրյա եթերներից խրոնիկ բրոնխիտ հիվանդություն…Լուրերը ստանում էինք տելետայպով, խմբագրում, թարգմանում ու կարդում ուրախ ձայնով, որպեսզի ժողովուրդը չընկճվի… Ոգեվորվի…
Շատ ուժեղ էմոցիոնալ պահ. երբ մեր զորքերի վիճակը շատ վատ էր, ռադիո եկան նախագահականից ու հրահանգեցին դուրս գալ ամբողջ աշխարհով մեկ բաց եթեր… ռուսերեն, անգլերեն ու արաբերեն ՙSOS՚ ազդակի տակ… դա առաջին ու տա Աստված վերջին անգամը լինի, որ այդ նույնը անենք: Ռուսերեն տեքստը կարդացի ես ու ինձ թվաց, որ հիմա սիրտս կպայթի՝ այնքան մեծ էր պահի լարվածությունը:
* ՙՀամով զրույցս՚ եթերում փոթորիկ արեց: Առաջին անգամ շատ դասական, խիստ ու մինչև վերջին կոճակը կոճկած եթեր մտավ վառ շիկահեր, երկար եղունգներով, թավշյա հագուստով, ժպիտը դեմքին մեկն ու սկսեց եթեր բերել և՛ քաղաքական գործիչների, և՛ արվեստագետների, գիտական ու սպորտի աշխարհի դեմքերի, կառավարություն, ԱԺ, Նախագահական… Ամեն կիրակի մեկը կամ իր կինը հյուրս էր:
* Բոլորի հետ, անգամ ում մինչ այդ չէի համակրում, հաղորդումիցս հետո դարձանք ընկերներ: Մի պահ պատկերացրեք. 35 տարի ամեն շաբաթ մի նոր ընկեր:
Իմ ամեն լուսաբացվող առավոտը սկսվում է նրանով, թե ով ինձ ինչ հարցով դիմի, որ ես իմ ընկերությանը դիմեմ ու օգնեմ: Մեծ շրջապատը թանկ է հենց նրանով, որ օգնելու հնարավորություն ունես:
* Երբ կյանքս իր հունով գնում էր մեկ էլ եղավ փոթորիկ, ցունամի, տորնադո: Իմ կյանք իր հաստատուն քայլերով մտավ  Արտաշես Գասպարյանը, ու 2002թվի դեկտեմբերի 13-ին մենք մեր միությունը ամրագրեցինք: Ե՛վ եկեղեցում, և՛ ԶԱԳՍ-ում:
* 2003 թվականի վերջը բերեց ինձ մայրական բերկրանք: Ծնվեց Էլենս…
* 2005 թվականը ամրացրեց մայրությունս, ու ծնվեց Գուրգենս:
Ի դեպ, երբ երեխան ծնվում է. մի շատ գեղեցիկ պահ կա, որ միանգամից դնում են մոր կրծքին, ու պարզ է չէ՞, թե մայրը նոր ծնված իր բալիկին ինչ քնքշանքի բառերով կընդունի: Երբ եկավ այդ պահն ու երկու բալիկներիս դրեցին կրծքիս, ես Տերունական աղոթքը բարձր ասեցի, ու երեխաներս լույս աշխարհ գալով առաջինը լսեցին Աստծո խոսքը:
* ՙՄեր բակը՚, ՙՄեր բակը 2՚, Հ2 հեռուստաընկերության մանրապատումներ, հումորային շատ ծրագրերում և դիպվածներում նկարահանվել:
Եկավ գիտակցումը, որ ինչքան էլ լուրջ լինեմ ժուռնալիստիկա դասավանդելիս, մեր սանիկների հետ որպես կնքամայր ներկայանալիս, լուրջ հանդիպումներին անգամ ինձ համար ամենահաճելին մարդկանց ծիծաղ և ժպիտ պարգևելն է: Այդպես էլ ապրում եմ ժպիտն իմ երեսին և ձեզ ժպտացնելով:
* Երեխաներիս կայացնելն ու հասկանալը, որ ամենակարևորն այն է, որ պետք է ընկերություն անես հետները: Այդպես էլ անում ենք. երեքի հետ էլ (մեծս՝ Արթուրս, ամուսնուս տղան է) լավ ընկերություն եմ անում: Աղջկաս հեպ քչփչում, տղայիս հետ զուսպ խոսում…
* Նոր դեր ստացա՝ զոքանչի: Աղջիկս նշանվեց: Փեսաս՝ Մհերս, տղայիս ընկերն է ու էլի մի հոգի իմ կյանքում, ում հետ արդեն սկսել ենք ընկերություն անել ու իրար հետ շատ հաճախ ծիծաղում ենք:
* Կորուստներ… ծնողներս, հետո ամուսնուս ծնողները, ում հարազատի պես եմ սիրել…
Կորցրեցի… շատ ընկերների կորցրեցի… սարսափելի է երբ, հեռախոսիս մեջ ջնջում եմ հերթական համարը
* Կորցրեցի առողջությունս… շատ անիմաստ ու անսպասելի երիկամս ու դրանից բխած մյուս բարդությունները կապված սրտի հետ: Բարդ ճանապարհ եմ այժմ անցնում իմ անբուժելի սրտիկիս պատճառով, բայց միևնույն է, ես իրեն սիրում եմ ու հաստատ չեմ փոխի (սրտի փոխպատվաստում, էլի): Ինչ ինձ Աստված տվել ու տալիս է, դա է իմը, իմ սիրտը, իմ խաչը…
* Այսօր տոնում եմ 55-ամյակս, վաղն արդեն պլանավորված կրկին պարտադիր պետք է պառկեմ ինձ ոտքի հանող ՙԲեստ լայֆ՚ կլինիկան ու բժիշկս՝ Խաչիկ Համբարձումյանը, վստահ եղեք կանի ամեն ինչ, որ ես ինձ ավելի լավ զգամ:
Բայց ինքս ինձ ասում եմ. Դու ունես բարի ու սիրող ամուսին, քեզ գոհացնող երեխաներ, քեզ սիրող տալեր՝ ամուսնուս հրաշք քույրիկներ – իմ քույրիկները էլի, ու իրենց երեխաները: Ունես ժպտալու համարսիրուն ատամներ, թանկ-թանկ ընկերների մեծ բանակ:
Հետաքրքիր մարդկանց հետ շփվելով ու աշխարհը տեսնելով, հարուստ հիշողություններ, ակտիվ էջ, որտեղ անկախ նրանից, թե ինչեր են կատարվում դրսում ու ինչ կոպիտ ու հայհոյանքով են խոսում կարծես բոլորը բոլորի հետ, ինձ մոտ ջան ասելով իմ ուզած կտորն են փնտրում ու միայն սրտիկներ դնում:
Իմ մեծ սրտում պահում եմ բոլորիդ, գրկում եմ ու համբուրում…
Ես եմ տոնում 55-ամյակ, բայց ձեզ բոլորիդ եմ ասում, որ ինձ հետ այսքան տարիներ քայլեցիք ու էլի հետս գալիս եք…

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»,- գրել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում Դեռևս վաղաժամ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը. Ֆոն դեր Լայեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըՀայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա «ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա ԿոստանյանBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 107,4 դոլար՝ մեկ բարելի դիմաց Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կաՊետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. ԾառուկյանՌիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբՃապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում nչնչացվում է հայկականություն, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում․ Տիգրան Աբրահամյան Բաքուն արձագանքում է Թուրքիայի պետական խորհրդանիշի шյրմանը՝ դրանով ոչ միայն ընդգծելով իր դաշնակցային հարաբերությունները, այլև փորձելով ազդել ՀՀ-ի ներքին օրակարգի վրա․ Սուրենյանց Գագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա ԿոստանյանՈչ թե պետք է սպիտակ ձիու վրա նստած ասպետին սպասենք, այլ այս ՔաջՆազարին ճանապարհենք. Ավետիք Չալաբյան «Համահայկական ճակատ» կուսակցության դիրքորոշումները համընկնում են ԴՕԿ կուսակցության մոտեցումների հետ` հիմնված ազգային և պետական շահերի գերակայության վրա․ Արսեն ՎարդանյանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Հրազդանը. Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նառա Գևորգյանի հարցազրույցից հատվածԿան ուժեր, որոնք խթանում են 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում. մենք խթանում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար և փոփոխության հույս. Ուժեղ ՀայաստանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Չարենցավանը․ Նարեկ ԿարապետյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում Չարենցավանում և ՀրազդանումՓաշինյան, ի՞նչ ես արել երկրի համար, բացի քաղաքացիներին վիրավորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնություն տալուց. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը գրասենյակ է բացել Չարենցավանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներԻրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ ՓեզեշքիանԱշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ ԶելենսկիԱրդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակիՄարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան 2.4 միլիոն դոլարը՝ դաստակին. Անանտ Ամբանին ցուցադրել է Շիվայի պատկերով ժամացույց՝ ադամանդներով և «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությամբԿոլումբիայում տեղի է ունեցել ահшբեկչական հшրձակում. զnհվել է 14 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 38-ըԹշնшմին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների nչնչացման միջոցով․ ՓեզեշքիանՀորոսկոպ. Ինչպես որոշել մոլորակների ուժեղ և թույլ կողմերը ձեր ծննդյան քարտեզում Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Քասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր«Ռեալը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Չարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել քարին․ կա վիրավnրԱդրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համարՀնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ