Հայերեն
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով 

Արևային էներգետիկայի զարգացման արդիականությունն ու պետության անելիքները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը, գտնվելով բարենպաստ աշխարհագրական դիրքում, որն ապահովում է տարեկան մոտ 270–300 արևային օր, ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, որը վերջին տարիներին որոշակիորեն իրացվել է, սակայն ներկայում կանգնած է նոր մարտահրավերների առջև։

Արևային էներգետիկայի ոլորտը Հայաստանում ոչ միայն դարձել է վերականգնվող կամ մաքուր էներգետիկայի իրական այլընտրանք, այլ նաև ինչ-որ առումով տնտեսական զարգացման խթանիչ։ Ըստ պաշտոնական տվյալների, այս ոլորտը ապահովում է շուրջ 3000 աշխատատեղ, տարեկան մոտ 4 միլիարդ դրամ հարկային մուտքեր և հատկապես ամառային ժամանակահատվածում երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև 85 տոկոսի ապահովում։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը կարողացել է արևի պոտենցիալը մասնակիորեն վերածել կենսունակ էներգետիկ ռեսուրսի՝ չնայած մի շարք համակարգային խոչընդոտներին։

Արևային էներգետիկայի զարգացման կարևորագույն դրական արդյունքներից մեկն այն է, որ այն մեծապես նպաստում է երկրի էներգետիկ ինքնաբավության մակարդակի բարձրացմանը՝ նվազեցնելով կախվածությունը ներմուծվող գազից ու այլ ածխաջրածնային վառելիքներից։ Հարկավոր է հաշվի առնել, որ արևային կայանների կիրառումը վերաբերում է ոչ միայն տնտեսական, այլև երկրի ազգային անվտանգության շահերին՝ հատկապես աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում, երբ ներմուծման շղթաները կարող են խաթարվել, իսկ էներգակիրների գները՝ մեծ տատանումներ ունենալ։ Ավելին, արևային էներգետիկան այն սակավաթիվ լուծումներից է, որը մեծ բացասական ազդեցություն չունի շրջակա միջավայրի վրա՝ ի տարբերություն նավթի, գազի կամ ածուխի սպառման, որոնց այրումը մթնոլորտի աղտոտման հիմնական պատճառներից է։

Բայց արևային ոլորտի վերելքն այսօր խնդիրների առաջ է կանգնած։ Լուրջ մտահոգություններ կան պետական մակարդակով սուբսիդավորման դադարեցման հետ կապված այնպիսի ծրագրերի շուրջ, որոնք վերջին տարիներին շեշտակիորեն ակտիվացրել էին արևային համակարգերի ներդրումը։ Կառավարության կողմից մինչ այս իրականացված սուբսիդավորման մոդելը, որի համաձայն, քաղաքացիները կարող էին արտոնյալ պայմաններով վարկեր ստանալ արևային կայաններ ձեռք բերելու և տեղադրելու համար, էականորեն խթանել էր ոչ միայն ոլորտի ընդլայնումը, այլև քաղաքացիական տնտեսությունների ինքնուրույն էներգետիկ վարքագծի ձևավորումը։ Հատկապես մարզերում նման համակարգերի ներդրումը ոչ միայն լուծում էր էներգետիկ խնդիրներ, այլև որոշակիորեն սոցիալ-տնտեսական բեռի նվազեցման գործոն էր։ Այսուհանդերձ, եթե սուբսիդավորումն այլևս չգործի, ապա ոլորտի թափը կկոտրվի հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ սեփական ներդրումը առանց պետական աջակցման գրեթե անհնար է։

Մյուս էական հարցը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, որոնք, ըստ ոլորտի մասնագետների, կարող են խոչընդոտել արևային էներգետիկայի բնականոն զարգացումը։ Մասնավորապես, այն նոր կարգավորումները, որոնք վերաբերում են արտադրվող և սպառվող էլեկտրաէներգիայի միջև հաշվառման մեխանիզմներին և սակագնային սահմանումներին, մեծապես վնասում են արևային կայանների տնտեսական կենսունակությանը։ Դրանց էությունն այն է, որ քաղաքացիները, ովքեր ձեռք են բերել արևային կայաններ և ներդրումներ են արել երկարաժամկետ հեռանկարով, հայտնվում են ոչ շահավետ դիրքում, քանի որ իրենց արտադրած էներգիան ցածր գնով է վաճառվում բաշխիչ ընկերությանը, իսկ նույն այդ ընկերությունը նույն էներգիան մի քանի անգամ բարձր գնով է վերավաճառում արդեն սպառողներին։ Սա ոչ միայն տնտեսապես անարդար դաշտ է ստեղծում, այլ նաև խթանում է ապօրինի կամ ստվերային մեխանիզմների զարգացումը, ինչն ի վերջո խաթարում է արևային էներգետիկայի ոլորտի ու ընդհանրապես ամբողջ էներգետիկ համակարգի կայունությունը։ Արևային էներգետիկայի զարգացման հեռանկարը մեծապես կապված է նաև կուտակիչների ներդրման խնդրի հետ։ Հայաստանը, լինելով արևառատ երկիր, հատկապես արդյունավետ կարող է օգտագործել ցերեկային ժամերին արտադրվող էներգիան՝ կուտակման միջոցով ապահովելով նաև գիշերային կամ ոչ արևառատ օրերին սպառման կայուն ռեժիմ։ Այսօր, սակայն, կուտակիչների ներդրումը թանկ արժեցող և գրեթե չսուբսիդավորվող գործընթաց է։ Կուտակիչների զանգվածային ներդրումը ոչ միայն կվերացնի բաշխիչ ցանցերի անարդյունավետությունը և ահռելի կորուստները, այլ նաև հնարավորություն կտա Հայաստանի էներգետիկ համակարգին աշխատել առավել ինքնավար ռեժիմում՝ կրճատելով պիկային ժամերի ճնշումները և կայունացնելով ընդհանուր մատակարարման ցանցը։

Արևային էներգետիկան հարկավոր է այն աստիճան զարգացնել, որ այն մեծապես նպաստի ոչ միայն տնային տնտեսությունների, այլև խոշոր արդյունաբերական համալիրների գործունեությանը։ Ընդ որում, Հայաստանում նախատեսվող խոշոր տվյալների կենտրոնների, արհեստական բանականության ենթակառուցվածքների կամ մայնինգի իրականացման տեխնոպարկերի կառուցումը կարող է դառնալ արևային համակարգերի խոշոր սպառման հիմք։ Օրինակ՝ մեր երկրում նախատեսվող 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոնի նախագծման համատեքստում անհրաժեշտ է դիտարկել արևային էներգետիկայի ուղղակի ինտեգրումը ստեղծվող համակարգերին՝ հաշվի առնելով ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական գործոնները։

Վերականգնվող էներգետիկայի դաշտում գործող ընկերությունները անցած տարիներին առավելագույն ջանքեր են ներդրել, որ այս ոլորտը զարգանա, ու այն, ինչ ունենք այսօր, հենց նրանց աշխատանքի արդյունքն է, սակայն շատ բան կախված է ոչ միայն մասնավորից, այլև պետությունից, որը մեծ անելիքներ ունի: Այս ոլորտի զարգացումը կնշանակի, որ արևային համակարգերը կդառնան ոչ միայն դոտացիոն մեխանիզմով սնվող, այլև ներդրումների ներգրավման գրավիչ միջավայր, որտեղ վերականգնվող էներգետիկայի հասանելիությունը նոր հնարավորություններ է բացում։ Ավելին, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը Հայաստանում կարող է նպաստել ոչ միայն այս ոլորտին առնչվող տեխնոլոգիական լուծումների և արտադրանքի ստեղծմանը կամ թողարկմանը, այլև դրանց արտահանմանը։

Մյուս կողմից էլ, խոսելով էներգետիկայի ապագայի մասին, պետք է հաշվի առնել նաև էլեկտրամոբիլների շահագործման խթանումը։ Աշխարհը շարժվում է դեպի արտանետումներից զերծ տեխնոլոգիաներ, և այս համատեքստում արևային էներգետիկան կարող է ապահովել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների մասշտաբային գործարկման հնարավորություն։ Սրան զուգահեռ՝ պետք է զարգացնել նաև համապատասխան ենթակառուցվածքներ՝ լիցքավորման կայաններ, «խելացի» ցանցեր, բեռնաթափման-կուտակման կայուն համակարգեր։ Սա ենթադրում է պետական ծրագրերի ներդրում, մասնավոր հատվածի խրախուսում և օրենսդրական միջավայրի բարելավում։

Արևային էներգետիկան ներկայում Հայաստանի համար միայն «ընտրություն» չէ, այլ կենսական անհրաժեշտություն։ Հատկապես աշխարհաքաղաքական անկայունության, էներգակիրների շուկայում տատանումների և բնապահպանական մարտահրավերների պայմաններում Հայաստանը պարզապես չի կարող իրեն թույլ տալ հետ կանգնել այս ռազմավարական ուղղությունից։ Եվ եթե պետությունը չվերանայի իր մոտեցումները՝ սուբսիդավորման, օրենսդրության, ֆինանսավորման և ենթակառուցվածքային զարգացման մասով, ապա, որքան էլ մասնավորը հետևողականորեն առաջ շարժվի, ոլորտում խնդիրներն անխուսափելի կլինեն՝ իրենց տնտեսական և բնապահպանական բացասական հետևանքների հետ մեկտեղ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Մոսկվա