Հայերեն
Արդարադատության դեֆիցիտը մանկավարժակաի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ ՀՀ-ին կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան» 

Անգելա Մերկելի՝ հայ լինելու և «Այծեմլիկ Մերգելյան» կոչվելու լուրը կեղծ է

Իրավունք

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ակտիվ տարածվում են գրառումներ, թե Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է իր հայկական ծագման մասին։ Ըստ այդ հրապարակումների՝ Մերկելն իբր խոստովանել է, որ իր իրական անունն Այծեմլիկ Մերգելյան է և մտադիր է տեղափոխվել Հայաստան։

«Անգելա Մերկելը հայտարարել է իր հայկական ծագման մասին և որ իր իրական անունը Այծեմլիկ Մերգելյան է»

Այս տեղեկությունը տարածվում է «ՑՆՑՎԵԼ Է ԱՄԲՈՂՋ ԳԵՐՄԱՆԻԱՆ» տիպի սենսացիոն վերնագրերով, որոնք ուղեկցվում են Մերկելի` Արարատ լեռան, Երևանի և Խոր Վիրապի ֆոնին լուսանկարներով:


Էկրանապատկերում՝ սոցցանցերում տարածվող գրառումները
Ի՞նչ է հայտնի Մերկելի ծագման մասին
Անգելա Մերկելի պաշտոնական և մանրամասն փաստագրված կենսագրությունը միանշանակ հերքում է նրա հայկական ծագման մասին տեղեկությունները:

Մերկելի ծննդյան անունը Անգելա Դորոթեա Կասներ է: Նրա տոհմածառում գերմանական և լեհական արմատներ են: Հայրական պապը՝ Լյուդվիգ Կազմիերչակը, ծագումով լեհ էր, և 1930-ականներին իր ազգանունը գերմանականացրել է՝ դարձնելով Կասներ։ Մերկելի մայրը՝ Հերլինդ Կասները (օրիորդական ազգանունը՝ Յենցշ), գերմանուհի էր։


Լուսանկարում՝ Անգելա Մերկելը ծնողների հետ, աղբյուրը՝ bundeskanzlerin.de
Մերկել ազգանունը, որը կեղծ լուրերում փորձում են կապել «Մերգելյան»-ի հետ, նա ստացել է իր առաջին ամուսնուց՝ Ուլրիխ Մերկելից։ Նրանք ամուսնալուծվել են 1982-ին, սակայն նա պահպանել է ամուսնու ազգանունը։

Հոդվածներում առկա են պնդումներ, թե Մերկելի հայկական ծագման մասին «փաստաթղթերը գտնվում են Բունդեսթագի արխիվներում», ինչը հորինվածք է։ Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի արխիվները հասանելի են հանրությանը և որևէ հիմք չկա կարծելու, թե նման տեղեկություն կարող էր աննկատ մնալ։

Ինչպե՞ս են տարածվում կեղծ գրառումները
Սոցցանցերում այս տեղեկությունը տարածում են «Միասնական Հայաստան», «Armenia Cool», «Այս Պահին», «Լրահոս», «Բա չիմացա՞ք», «Info Լուրեր» և բազմաթիվ այլ ֆեյսբուքյան էջեր։ Գրառումները հավաքել են տասնյակ հազարավոր դիտումներ, հարյուրավոր կիսումներ և մեկնաբանություններ։

Նշված էջերը հայտնի են սենսացիոն ոճով կեղծ կամ հնացած տեղեկությունների տարածմամբ՝ առաջարկելով շարունակությունը կարդալ արտաքին աղբյուրներում։ Գրառումների մեծ մասին կցված հղումները տանում են arminfonews.ru կամ նմանատիպ կասկածելի կայքեր:

Կայքում տեղադրված հոդվածը պարունակում է մտացածին մանրամասներ Մերկելի «հայկական արմատների» և Հայաստան այցելելու ցանկության մասին՝ առանց որևէ փաստական հիմքի կամ հավաստի աղբյուրի նշման։


Էկրանապատկերում՝ Մերկելի վերաբերյալ arminfonews.ru կայքի հրապարակումները
Ուշագրավ է, որ այս տեղեկությունը սոցցացնցերում սունկ էջերի կողմից շրջանառվում է առնվազն 2024-ի հոկտեմբերից և պարբերաբար մեծ տարածում ստանում հայ օգտատերերի շրջանում։

Ովքե՞ր են տարածում այս կեղծ լուրը
Whois տվյալների համաձայն՝ arminfonews.ru կայքը գրանցվել է 2019-ին Ռուսաստանում գտնվող հոսթինգում, իսկ սեփականատերերի տվյալները թաքցված են։ Կայքի հոդվածները հիմնականում մտացածին են, հավանաբար ստեղծված արհեստական բանականության միջոցով և զուրկ են փաստական հիմքերից։

Հաճախ գրառումներին կից հղումները տանում են փակ Telegram ալիքներ, որոնց բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է հայտ ուղարկել։


Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ հայտերը չեն հաստատվում, այլ մնում են «սպասման» կարգավիճակում՝ արհեստականորեն բարձրացնելով ալիքի «հետևորդների» թիվը, հավանաբար հետագա վաճառքի նպատակով։

Կեղծ լուրեր տարածող էջերից մեկի ստեղծողը՝ մեդիա-ձեռնարկատեր Արմեն Թումասյանը, ավելի վաղ #CivilNetCheck-ին հաստատել էր, որ նման էջերի հրապարակումների պրոցեսը ավտոմատացված է, իսկ դրանց հիմնական նպատակը մեծ լսարան հավաքելն ու հետագայում էջերի վաճառքն է։

Այսպիսով, սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայ է, իսկ նրա իրական անունը՝ Այծեմլիկ Մերգելյան, ամբողջությամբ կեղծ է։

Աղբյուր

Հետևեք մեզ՝ այստեղ

Ուժեղ Հայաստանի Ուժեղ Չարենցավանը․ Նարեկ ԿարապետյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում Չարենցավանում և ՀրազդանումՓաշինյան, ի՞նչ ես արել երկրի համար, բացի քաղաքացիներին վիրավորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնություն տալուց. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը գրասենյակ է բացել Չարենցավանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներԻրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ ՓեզեշքիանԱշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ ԶելենսկիԱրդարադատության դեֆիցիտը մանկավարժակաի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Մարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան 2.4 միլիոն դոլարը՝ դաստակին. Անանտ Ամբանին ցուցադրել է Շիվայի պատկերով ժամացույց՝ ադամանդներով և «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությամբԿոլումբիայում տեղի է ունեցել ահшբեկչական հшրձակում. զnհվել է 14 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 38-ըԹշնшմին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների nչնչացման միջոցով․ ՓեզեշքիանՀորոսկոպ. Ինչպես որոշել մոլորակների ուժեղ և թույլ կողմերը ձեր ծննդյան քարտեզում Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Քասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր«Ռեալը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Չարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել քարին․ կա վիրավnրԱդրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համարՀնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ Իսրայելական ԱԹՍ-ները hարվածել են Լիբանանի հարավին Զելենսկին առաջարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ԱդրբեջանումԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Մահացու որս. միլիոնատեր որսորդին փղերը ոտնակոխ են արել Աֆրիկայում՝ սաֆարիի ժամանակՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԱյս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանԼա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող Արդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանTesla-ն թողարկել է սերիական էլեկտրական մեքենան՝ Cybercab Ահա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանԳոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով «Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ ՄերցԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ Կարապետյան Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն ՄանվելյանԲելլա Բաբախանյանը ահազանգում է՝ ադրբեջանցիները հայ հոգևորականների սքեմը հագել, ծաղրում են ցեղասպանվածների հիշատակը Այս իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեկ դրամ է գնահատում․ Արեգ ՍավգուլյանԵրկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը Ամբողջ հայ ազգը գիտի, որ դուք ընկալելիության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունեք. Ալիկ Ալեքսանյան