Հայերեն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» 

«Ոչ թե ուղղակի չեն կատարելու արբիտրաժի վճիռը, այլ արհեստական խոչընդոտ են ստեղծելու»

Քաղաքականություն

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել ՀԷՑ-ի մասով, և փաստացի արգելել է Հայաստանի Հանրապետությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները, որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։ «Փաստի» հետ զրույցում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասում է՝ նման որոշումն, իհարկե, սպասելի էր։

«Գործընթացը ամբողջությամբ կատարվել է հակաիրավական, անօրինական ճանապարհով ու քաղաքական դրդապատճառներով։ Ակնհայտ է, որ բոլորը, նույնիսկ մակերեսային, վերլուծողները տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, հայտարարությունից հետո օրենսդիր մարմինը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն։ Առանց իրավական պատշաճ ընթացակարգ պահպանելու՝ տեղի է ունեցել պետական կառավարչի նշանակում։ Այս համատեքստում դատարանի արդարացի վճիռը սպասելի պետք է լիներ»,-մեզ հետ զրույցում ասում է Սարգսյանը։ Կառավարությունն, արձագանքելով վճռին, հայտնել է, որ «հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը»: Գործադիր մարմինն առանձնացրել է ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակները։ Տնտեսագետն արձագանքում է՝ կառավարության արձագանքը կարելի է լուրջ չհամարել կամ ընդհանրապես չհամարել, որ արձագանք են տվել։

«Խոսենք երկու մոտավոր հետևանքի մասին։ Միանշանակ է, որ վճիռը ենթակա է անհապաղ կատարման, պետք է կատարվի, այսինքն՝ բոլոր այդ որոշումները չեղարկվեն, հենց արդեն վճռով սահմանված եղանակով պետական ռեգիստրի գործակալությունում տեղի ունենա տնօրենի փոփոխություն, և ՀԷՑ-ը շարունակի իր բնականոն աշխատանքը։

Բայց Նիկոլ Փաշինյանը տրամադրված չէ նահանջելու, դրա մասին արդեն վկայում են իրենց կողմից հայտարարությունները, իրենց պատվերով տարբեր՝ փաստերի ստուգման հարթակների վերլուծություններն ու գրառումները։ Ենթադրում եմ, որ որոշակի ժամանակահատված արհեստական խոչընդոտ կստեղծի, որն, իհարկե, կվնասի Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին՝ ընդհուպ մինչև կարող է առաջացնել տարբեր երկրների կողմից տարբեր տեսակ սանկցիաների կիրառում։ Ընդ որում, սա Հայաստանի համար ունենալու է նաև այլ բացասական հետևանք, որովհետև, ի վերջո, արդարադատությունը հաղթում է, և ՀԷՑ-ի լիարժեք վերադարձի պայմաններում սեփականատերերը կարող են պահանջ ներկայացնել՝ պետական կառավարչի կառավարման ժամանակահատվածում կազմակերպությանը տրված վնասների փոխհատուցման մասով։ Իսկ ինչ-որ մի կառավարչի կամ կառավարիչների խմբակի կողմից անհեռատես, կարճամիտ, քաղաքական դրդապատճառներով կառավարման ու վնասի ամբողջ բեռը սպասարկելու է Հայաստանի պետական բյուջեն, այսինքն՝ նորից հարկատուները։ Որևէ անձ անձնական պատասխանատվության չի ենթարկվի, այդ թվում՝ ֆինանսական մասով։ Սրանք հիմնական բացասական հետևանքների կանխատեսումներն են»,-նշում է մեր զրուցակիցը։

Կառավարությունը նաև արձագանքում է՝ «հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով»։

Մինչդեռ նշվում է՝ արբիտրաժի որոշումը Հայաստանի կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

«Ոչ թե ուղղակի չեն կատարելու, այլ արհեստական խոչընդոտ են ստեղծելու։ Օրինակ՝ ռեգիստրի գործակալությունում կարող է առաջանալ խնդիր, ասեն՝ այսինչ փաստաթղթի այսինչ կիսատ-պռատության պատճառով, ձևակերպման անորոշության, անհասկանալիության պատճառով գրանցումը հետաձգվում է։ Այսպիսի խոչընդոտներ են ստեղծելու և ոչ թե իմպերատիվ ասելու են՝ չենք կատարում և վերջ։ Դա չեն կարող ասել։ Հայաստանն այժմ չունի այդպիսի կշիռ միջազգային հարթակում, որպեսզի կարողանա այդպիսի պատասխանով հանդես գալ»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

Լուսինե Առաքելյան

Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն Մարուքյան