Հայերեն
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» 

Թիրախում ոչ թե անձերը, այլ հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը ոչ մի կերպ չի հանդարտվում և շարունակում է նորանոր սադրիչ, տրամադրություններ գրգռող, ծայրահեղորեն վիճելի հայտարարություններ անել թե՛ Լուսավորչի գահի, թե՛ կաթողիկոսության, թե՛ ՀԱԵ Կանոնագրքի... վերաշարադրանքի վերաբերյալ: Փաշինյանը լրջորեն, սիստեմատիկ կերպով, քայլ առ քայլ հետամուտ է իր կործանիչ նպատակներին՝ կազմաքանդել Հայ առաքելական եկեղեցին, վարկաբեկել ու գլխատել Ամենայն հայոց կաթողիկոսի ինստիտուտը, խարխլել ու խախտել Եկեղեցու բազմադարյա կարգերը, հատկապես ներքին կանոնակարգերը...

Մյուս կողմից՝ նա և իր քարոզիչները բավականին ագրեսիվ ու մոլորեցնող քարոզարշավ են ծավալել՝ փորձելով հանրությանը համոզել, թե իրենք ոչ թե Հայ առաքելական եկեղեցու դեմ են պայքարում, այլ... առանձին հոգևորականների: Ու իրենց մոլորեցնող քարոզարշավը կառուցում են, իբր, հոգևոր հայրերի բարեվարքության հարցով մտահոգությամբ: Հիշեցնենք, որ այս ամենն ուղեկցվում է ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների հասցեին ամենագռեհիկ զազրախոսությամբ, անվանարկիչ «ստատուսաժայթքումներով», նույնիսկ «քրեական» հետապնդումներով:

Այո, այս ամենի խորապատկերում հստակ երևակվում է, որ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության թիրախում հենց Հայ առաքելական եկեղեցին է, այլ ոչ թե «առանձին հոգևորականներ»: Ըստ այդմ, իբր, «առանձին հոգևորականների» դեմ պայքարելու մասին Փաշինյանի քարոզչական թեզը, եթե չասվի՝ «կուտը», ոչ մի քննադատության չի դիմանում:

Ավելին, եթե դիտարկում ենք ոչ միայն վերջին շրջանի սուր զարգացումները, այլև փաշինյանական իշխանավարման շրջանի դրսևորումներն ու քայլերն, ընդհանուր առմամբ, ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի հարվածային թիրախում 1724-ամյա Հայոց եկեղեցին է հենց: Այդ խճանկարը լրացնում են թե՛ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելը, թե՛ Ամենայն հայոց կաթողիկոսին «կարգավիճակային» պահպանումից («ախռանայից») զրկելը, թե՛ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Հայ առաքելական եկեղեցու, հոգևորականության, առհասարակ, հավատի վերաբերյալ ծաղրական հրապարակային արտահայտություններ անելը:

Մյուսը. Փաշինյանը գործնականում ասում է, թե... Ամենայն Հայոց կաթողիկոսին Լուսավորչի գահից զրկենք, նրա փոխարեն... մի ամուսնացյալ քահանա դնենք, որպես տեղապահ: Սա ուղղակի նշանակում է, որ Փաշինյանն ուզում է գլխատել Եկեղեցին:

Հայ եկեղեցին թողնել անղեկավար: Իսկ վերջնարդյունքում իր ձեռքը վերցնել Եկեղեցու կառավարումն ու ավելի հեշտ ավիրել: Դա բացարձակ բռնապետական դրսևորում է, այդպիսի փորձեր աշխարհում մեկ-երկու անգամ եղել են, բայց բոլորն էլ, ի վերջո, տապալվել են:

Լավ, իրենից բացի, էլ ո՞ւմ է այս ամենը ձեռնտու: Բնականաբար, հայության թշնամիներ Թուրքիային ու Ադրբեջանին: Այստեղ նույնիսկ մեկնաբանության բան չկա: Ու այն, որ իր քայլերով նա թելում է այդ տանդեմի «կարը», աչքի է զարնում նաև Եկեղեցու Կանոնագիրքը փոխելու նպատակադրումից: Փաշինյանին, տեսեք-տեսեք, դուր չի գալիս մեր Եկեղեցու Կանոնագիրքը: Այն, հասկանում եք... աշխարհաբար չի շարադրված:

Սկզբունքորեն, թշնամիներին չի բավարարում ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը, այլև Եկեղեցու, թող ներվի ասել, Սահմանադրությունը: Ու հիմա Նիկոլ Փաշինյանը երկուսն էլ ուզում է փոխել:

Այն, որ Փաշինյանի «փորացավը» որևէ առանձին հոգևորականի, կներեք, բարեվարքությունը չէ, ակնհայտ է նաև նրանից, որ այս ընթացքում նա գոնե մի անգամ չի խոսել Եկեղեցու գործունեության իրական խնդիրների, այդ գործունեության արդյունավետության մասին: Ուզում է զավթել ու վերջ: Նպատակների մասին ասացինք:

Ի հավելումն՝ նշենք, որ հաճախ առաջին պլան է մղվում (նաև Եկեղեցին պաշտպանողների կողմից) մեր Եկեղեցու միայն պատմական վաստակը, արժեքային նշանակությունը: Բայց կարևոր է հասկանալ, որ Հայ առաքելական եկեղեցին մեծ ծավալի աշխատանք է տանում նաև հիմա՝ թե՛ մատաղ սերնդի դաստիարակության հարցում, ի դեմս «Հայորդաց տների», թե՛ բարեգործական, բարեխնամ ծրագրեր է իրականացնում, թե իշխանության անտաղանդ ու անհոգի քաղաքականության հետևանքով պատերազմի միջով անցած ու հաշմված զինվորականների հոգսերով է զբաղվում: Ի լրումն՝ հոգևոր ծառայություն է ապահովում անազատության վայրերում, պարզ ասած՝ բանտերում: Նաև բանակում, այդ թվում՝ պատերազմի օրերին:

Մի խոսքով, Փաշինյանն, ըստ էության, ուզում է հագուրդ տալ իր բռնապետական հակումներին ու անծայրածիր ամբիցիաներին: Ուզում է Եկեղեցին ենթարկեցնել իրեն: Բայց, ինչպես Շիրազն է ասել, «...մենք հավերժ ենք մեր լեռների պես»: Իսկ շարունակությունը բոլորին է հայտնի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»