Հայերեն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» 

Սամվել Կարապետյանի դեմ կատարվողը դասական քաղաքական հետապնդում է

Քաղաքականություն

Անի Գաբրիելյան 

Մի քանի օր առաջ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը վճռական որոշում կայացրեց գործարար, բարերար Սամվել Կարապետյանի բողոքի հիման վրա՝ փաստելով, որ ՀՀ իշխանությունների գործողությունները կարող են խախտել միջազգային ներդրումային համաձայնագրերը և հասցնել անդառնալի վնասներ։

 Ըստ արբիտրաժի՝ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար կլինի ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե կորցնեն ՀԷՑ-ի նկատմամբ վերահսկողությունը կամ դադարեն լինել դրա սեփականատերը»։
  Արբիտրաժը շեշտել է, որ ՀՀ գործողությունները լուրջ կասկածներ են առաջացնում՝ Կիպրոսի և Հայաստանի միջև ներդրումների պաշտպանության համաձայնագրի կատարման նկատմամբ։

Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն անտեսում է միջազգային դատարանի որոշումը, այլև շարունակում է ապօրինությունները։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նույնիսկ հայտարարել է, որ պետությունը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն հակասում է «հանրային կարգին»։

Քաղաքական հետապնդման սկզբնակետը

Սամվել Կարապետյանի դեմ ճնշումները սկսվեցին հունիսի 17-ին, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցուն՝ հայտարարելով․
«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու»։

Այս հայտարարությունից ժամեր անց Փաշինյանն իր էջում հրապարակեց վիրավորական և սպառնալի գրառումներ, իսկ իրավապահ համակարգն անմիջապես գործի անցավ։ Հուլիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվեց՝ իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով։

Կարապետյանն արդեն հայտարարել է որակապես նոր քաղաքական ուժի ձևավորման մասին։ Այս հայտարարությունը ակնհայտորեն խուճապ է առաջացրել իշխանության շրջանում։

Միջազգային արձագանք. դատապարտում՝ արևմուտքից և Ռուսաստանից

Սամվել Կարապետյանի դեմ տարվող գործողությունները քննադատվել են ոչ միայն հայաստանյան քաղաքական դաշտի, այլև միջազգային հանրության կողմից։ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը X-ում (նախկին Twitter) գրել էր․
«Խորապես մտահոգված եմ Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու հոգևորականների վերջին կալանավորումների կապակցությամբ։ Այս մտահոգությունները փոխանցել եմ ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին»։

Աշխարհահռչակ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին ցանկություն են հայտնել միանալ նրա պաշտպանական թիմին։ Ռոբերտսոնը, մասնավորապես, ընդգծել է․
«Նախաքննության փուլում կալանքի կիրառումը՝ անբավարար հիմնավորումներով ու չպատճառաբանված դատական որոշումներով, հակասում է իրավունքի գերակայությանը և միջազգային իրավունքով նախատեսված երաշխիքներին»։

Սեփականության բռնազավթում և պետական ռեպրեսիաներ

Փաշինյանի վարչակազմը, դատելով վերջին քայլերից, նպատակ ունի նաև բռնագրավել Կարապետյանների սեփականությունը՝ այդ թվում Երևանի կրկեսի շենքը։ Սա հիշեցնում է ավտորիտար վարչակարգերի գործելաոճ՝ մասնավոր սեփականության բռնի զավթում, քաղաքական հետապնդումներ, արդարադատության շահարկում։

Ավելին՝ նույն օրերին կալանավորվել էին Հայ Առաքելական Եկեղեցու սրբազաններ՝ Բագրատ Գալստանյանն ու Միքայել Աջապահյանը։ Վերջիններիս մեղադրանքները ոչ միայն անորոշ են, այլև ակնհայտորեն քաղաքական շարժառիթներով են պայմանավորված։

Նարեկ Կարապետյան. «Կատարեք միջազգային դատարանի օրինական որոշումը»

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հրապարակավ կոչ էր արել ՀՀ իշխանություններին առաջնորդվել եվրոպական արժեքներով և կատարել արբիտրաժի որոշումը։ Ի պատասխան՝ լռություն…

Հարված Հայաստանի հեղինակությանը

Եթե ՀՀ իշխանությունները չկատարեն Ստոկհոլմի վճիռը և շարունակեն Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական հաշվեհարդարը, հետևանքները կզգա ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, այլ՝ ողջ երկիրը։
  Հայաստանի ներդրումային գրավչությունն ու միջազգային հեղինակությունը կտրուկ կվատանան։
  Իրավական միջավայրում անորոշությունն ու անկայունությունը կդառնան ինստիտուցիոնալ խնդիր։
  Նոր ներդրողները լրջորեն կմտածեն՝ արժե՞ արդյոք գումար դնել մի երկրում, որտեղ օրենքը չի աշխատում։

Դեռևս ուշ չէ դադարեցնել այս բացահայտ քաղաքական հետապնդումը։ Ժամանակ կա վերադարձի՝ դեպի օրինականություն, արդարություն և բիզնեսի հանդեպ հարգանք։ Սկսեք Սամվել Կարապետյանի գործից։

Ազգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա Յոլյան