Հայերեն
Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» 

«Թատրոնը միակ տեղն է, որտեղ միշտ կարող ես մնալ դերասան». Նիկոլայ Ավետիսյան

Մշակույթ

Դեպի բեմ՝ պատահական, բայց ճակատագրական քայլով

Նիկոլայը դերասանի մասնագիտությունն ընտրել է գրեթե պատահաբար՝ դպրոցական թատերական խմբակի շնորհիվ։ Նրա ընկեր Հայկը՝ Սոս Սարգսյանի թոռը, հավատացել էր նրա տաղանդին և առաջարկել հանդիպել Սոս Սարգսյանին։ 
«Նա լսեց ինձ ու ասաց, որ կդառնամ դերասան։ Դա ինձ համար մեծ ազդակ էր՝ շարունակելու այս ուղին։ Այդ օրից մինչև հիմա իմ կյանքը կապված է բեմի հետ»,-հիշեց նա։

Tert.am Life-ը զրուցել է դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան Նիկոլայ Ավետիսյանի հետ՝ պարզելու նրա անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու ապագա պլանները։


Առաջին փորձությունները դրամատիկական թատրոնում
16 տարեկանում, երբ առաջին անգամ հայտնվեց թատրոնում, զգաց, որ գիտելիքներով շատ հետ է ավագ գործընկերներից։ «Վեց ամիս օր ու գիշեր գիրք էի կարդում, որպեսզի կարողանամ նրանց հետ խոսելու ընդհանուր թեմաներ ունենալ»,- պատմեց նա։ Բայց նույնիսկ տարիների փորձից հետո, նոր դերի դեպքում նույն անհանգստությունն է զգում․ «Յուրաքանչյուր նոր դեր սթրես է, որովհետև միշտ թվում է, թե չի ստացվի»,- Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանը:

«Թատրոնն իմ ամբողջ երիտասարդությունն է վերցրել…» 
Նրա համար կարևոր դերերից մեկը եղել է «Ձուկն առանց ջրի» ներկայացման մեջ՝ որտեղ խաղացել է Արթուր Ութմազյանի հետ։ Այդ աշխատանքը նրան բերեց «Տարվա երիտասարդ դերասան» մրցանակը։ Մինչ այդ էլ առաջին մեծ դերը ստացել էր Գրիգոր Խաչատրյանի բեմադրած ամանորյա ներկայացման մեջ՝ թզուկի կերպարը, որը դարձել էր դրամատիկական թատրոնում իր «մեծ մուտքը»։
«Թատրոնը իմ ամբողջ երիտասարդությունն է վերցրել։ Եղել են հնարավորություններ ավելի շատ վաստակելու, բայց ես մնացել եմ այստեղ, որովհետև թատրոնը պահում է դերասանի ձևը, մշտապես մարզում է»,-ասաց Նիկոլայը։

Սերիալներ և կինո
Նիկոլայը նախընտրում է կարճ՝ 16 մասանոց սերիալներ, որոնք, ըստ նրա, վերջին տարիներին որոշակի առաջընթաց են արձանագրել։ «Թատրոնը, համեմատության կարգով, հիմա ավելի բարձր մակարդակի վրա է, քան կինոն։ Բայց կան նաև լավ սերիալներ»,- նշեց մեր զրուցակիցը: 
Նա նկարահանվել է «Պատվի համար», «Սուրբը», «Վենդետա» սերիալներում, իսկ այժմ նկարահանում է «Манюня. детство Ба» ռուսալեզու սերիալում՝ Նարինե Աբգարյանի «Մանյունյա»-ի նորացված տարբերակի հիման վրա։ Ռեժիսորը Արման Մարությանն է, ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Նիկոլայն ու դերասանուհի Աննա Մանուչյանը: 
Զուգահեռ նկարահանվում է նաև պատերազմական թեմայով գեղարվեստական ֆիլմում,  ըստ նրա՝ առաջին անգամ այս թեմային մոտենում են  այլ ձևով։

«Սկզբում չէի հավատում նման ծանոթություններին, բայց դա վերածվեց իրական սիրո…»
 Նիկոլայը կնոջ՝ լրագրող Կարինայի հետ ծանոթացել է Ինստագրամի միջոցավ։ «Սկզբում չէի հավատում նման ծանոթություններին, բայց դա վերածվեց իրական սիրո։ Նա իմ կյանքի հստակությունն է, ես ավելի թռուցիկ եմ ամեն հարցում: Այդ բալանսն է, որ մեզ առաջ է տանում»,- պատմեց դերասանը։

Երազանքներն ու թատրոնի ապագան
Նիկոլայը չի նշում կոնկրետ դեր, որի մասին երազում է․ «Կան նպատակներ, բայց ամենամեծ երազանքս խելացի երեխա ունենալն է»։
Նա նաև հպարտությամբ խոսում է դրամատիկական թատրոնի նոր զարգացումների մասին, որի տնօրենն այժմ Գրիգոր Խաչատրյանն է․ «Հանդիսատեսին սպասվում են նոր, հետաքրքիր ներկայացումներ։ Թատրոնը պատրաստվում է ներկայանալ նորովի»։

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր Կամենդատյան