Հայերեն
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» 

Փաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները

Քաղաքականություն

Փաշինյանական իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ Իրանը կարող է և պետք է լուրջ մտահոգություններ ունենա Վաշինգտոնում ընդունված որոշումների կապակցությամբ, ուստի և ամեն գնով փորձում են փարատել Թեհրանի մտահոգությունները։ Հենց Վաշինգտոնից Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Fox News» հեռուստաընկերությանը, հայտարարել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը տարածաշրջանային ու միջազգային մակարդակի նշանակություն ունի. դրա կարևորությունը դուրս է երկկողմ շրջանակից։

Փաշինյանի կարծիքով, հռչակագիրը շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ «Երբ դրանք կյանքի կոչվեն, Իրանը, օրինակ, հնարավորություն կունենա Պարսից ծոցից երկաթուղով հասնել մինչև Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը հնարավորություն կունենան ունենալ երկաթուղային կապ միմյանց միջև»,- ասել է Փաշինյանը։ Նրա գնահատմամբ, համաձայնագիրը կյանքի կոչվելու դեպքում միայն Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ն չէ, որ տնտեսական օգուտ կունենան, այլև կշահեն Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, երկաթուղային կապը տարածաշրջանի համար աննախադեպ կլինի։

Այդուհանդերձ, Փաշինյանի այս խոսքերն ու հավաստիացումները բավարար չեն Իրանին հանգստացնելու համար, հատկապես, որ եթե Իրանի պաշտոնական շրջանակները, պետական պաշտոնյաները հայտարարում են, որ որոշակիորեն իրենց մտահոգությունները փարատվել են, Իրանում հիմնական իշխանության կրողի՝ գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականները բավականին կոշտ դիրքորոշում են որդեգրել այս հարցում։ Ուստի նախօրեին Թեհրան են գործուղել փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին, ով հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ, հայտարարել, թե Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա չեն դառնա։ Կոստանյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները պետք է ավելի կայուն փոխանցվեն հաջորդ սերունդներին։ Նա նաև վերահաստատել է, որ Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը։

Փաստացի, փաշինյանական իշխանությունը հստակ գիտակցում է, որ լուրջ խնդիրներ ունի իր հարավային հարևանի հետ և փորձում է հանգստացնել Իրանին։ Իհարկե, չափազանց բարդ է լինելու սա իրականացնել, քանի որ Իրանում հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի և մասնավորապես Իրանի համար։

Ալլա Աթաբեկյան

Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»