Հայերեն
Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» 

Մանրամասներ՝ Արզականում գիշերը արյունալի միջադեպից

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ կեսգիշերին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն: 

MediaHub-ը տեց, որ վիրավորներն են Չարենցավան խոշորացված համայնքի Արզական գյուղի բնակիչներ 25-ամյա Արամայիս Նավասարդյանը, որը հիվանդանոց է ընդունվել «որովայնի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, և 25-ամյա Մերուժան Եղիազարյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի կտրած ծակած վերք՝ ձախից» ախտորոշմամբ: Վերջինս նույն օրը ժամը 02-ի կողմերը Չարենցավանի շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Երևանի «Հերացի» հիվանդանոց:

Նրանց դանակահարել է նույն գյուղի բնակիչ, 26-ամյա Հայկազ Մ-ն: 

Մեզ պատմեցին, որ մի կաթիլ մեղրի պատմություն է եղել, որը, սակայն, ինչպես հասկացանք, իր արմատներն է ունեցել։ 

Գյուղում պտտվող խոսակցությունները շատ տարբեր են, իրարամերժ ու հակասական, դրա համար դժվար է այս պահին գնահատական տալ՝ ով է եղել վիճաբանության իրական մեղավորը, ինչ է պատահել իրականում կամ ինչ է թաքնված եղել այս արյունալի միջադեպի խորքում։ Մեզ միայն ասացին, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Հարություն և Վարդգես Մնացականյան եղբայրները, որոնք հորեղբոր թոռներ են, իրենց տան մոտ կանգնած են եղել, և Համբարձում անունով մեկը մեքենայով արագ վարել է իրենց փողոցով, Մնացականյաններն էլ դիտողություն են արել իրենց համագյուղացուն, թե ինչո՞ւ է արագ վարում։ Համբարձումն էլ պատասխանել է, թե՝ «իմ գյուղի մեջ ես ոնց ուզենամ, նենց էլ կքշեմ», որից հետո առաջացել է վիճաբանություն, Համբարձումը կանչել է իր ընկերներին, մտերիմներին, որոնք «Նիվաներով» ու այլ մեքենաներով եկել ու սկսել են դաժանորեն ծեծել Մնացականյան եղբայրներին։ Նրանցից Հարությունի հարազատ եղբայրը՝ Հայկազ Մ-ն, տեսնելով իր ծեծված եղբայրներին, դանակը հանել ու սկսել է պաշտպանել հարազատներին։ Արդյունքում երկու հոգի՝ դանակահարված, երկու հոգի էլ՝ տարբեր աստիճանի վնասվածքներով, կոտրվածքներով հայտնվել են հիվանդանոցում։ Հայկազին իրավապահները հայտնաբերել են, նա այժմ ձերբակալված է։ Ասացին՝ ծեծվածներից մեկի ծնոտն է կոտրած, մյուսի՝ քիթը։ Վիրավորներից մեկը Աբովյանի, մյուսը՝ Չարենցավանի հիվանդանոց են տեղափոխվել, իսկ դանակահարվածները «Չարենցավանի» ԲԿ-ում են, վիրահատվել են։ 

Այս ամենի տակ նաև որոշակի քաղաքական ենթատեքստ էլ են դնում արզականցիները, ասում են՝ ՔՊ-ականների ու ոչ ՔՊ-ականների միջև վեճ է եղել սա, մասնավորապես՝ ծեծված Մնացականյան եղբայրները մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին, ծանր մարտական ուղի են անցել, իսկ մյուս կողմն էլ մերձիշխանական շրջանակներից են։ Մեզ նաև այլ անուններ տվեցին, որ միջադեպին խառնված են եղել նաև Արզականում հայտնի Հարութ և Վարդան եղբայրները, որոնք մշտապես աչքի են ընկել իրենց քրեական պատմություններով, ասացին՝ ուզում են ամեն գնով իրենց ազդեցության տակ պահել գյուղը իրենց «բեսպրիդելով», և որ այս վեճից առաջ նաև եղբայրներից Հարութի տղան իր զարմիկին է ծեծած եղել, և, ըստ տեղեկությունների, այս վիճաբանության հիմքում նաև այդ ծեծն է ընկած եղել։ Բայց թե ով ում բարեկամն է, ումից է, իրականում, սկսել վիճաբանությունը, ով է մեղավոր, իսկ ով՝ ավելի մեղավոր, դժվար է ասել, հավանաբար կպարզի նախաքննությունը։

Պարզ է միայն այն, որ Արզական գյուղում հաճախակի են լինում այսպիսի դեպքեր, երբ տարբեր խմբեր իրար դեմ են դուրս գալիս՝ փորձելով ուժով հարցեր լուծել, իրենց ազդեցությունը տարածել միմյանց վրա։ 

Մենք դիմեցինք նաև ՆԳՆ լրատվական ծառայությանը՝ հասկանալու, թե իրենց մասով ինչ կարող են ասել։ ՆԳՆ-ից հայտնեցին նույնը, ինչ վերևում էր նշված, որ օգոստոսի 22-ին, կեսգիշերն անց ոստիկանություն հաղորդում է ներկայացվել, որ դանակահարված վիճակում 25-ամյա երկու երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց։

«Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հետևյալը, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված երիտասարդների և իրենց համագյուղացի մեկ այլ երիտասարդի միջև, և վերջինս պարզաբանումների ընթացքում դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց։ Դեպքից մի քանի ժամ անց՝ լուսադեմին, կասկածվողը Կոտայքի մարզի Լուսակերտ բնակավայրում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին։ Ներկամումս ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,-ասացին ՆԳՆ լրատվականից։

Վահե Մակարյան

 

Հետևեք մեզ՝ այստեղ

Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք