Հայերեն
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» 

Օրվա իշխանությունն իրեն վերապահել է գրականության, արվեստի ու մշակույթի «գրաքննիչի» դեր

Տեսանյութեր

Օրվա իշխանությունն իրեն վերապահել է գրականության, արվեստի ու մշակույթի «գրաքննիչի» դեր, այդ կերպ ոչ միայն չարաշահելով իր սահմանադրական լիազորությունները, այլ նաև ուղիղ հարված հասցնելով ստեղծագործ միտքին։ Ավելին, ստեղծագործ մարդուն դնել կաղապարների մեջ, թելադրել՝ ինչի մասին կարելի է գրել կամ բեմադրել, իսկ ինչի մասին՝ ոչ, նշանակում է սպանել ազատության այն հենասյունը, որի վրա կանգնած է յուրաքանչյուր իրական ժողովրդավարություն։

Վերջին օրերին դրա ամենավառ դրսևորումներից մեկն եղավ «Հանդարտ» թատրոնում տեղի ունեցած միջադեպը, երբ իրեն «հզորագույն թատերագետ» ներկայացնողը փորձեց ներկայացման ողջ բովանդակությունը մեկնաբանել բացառապես իր քաղաքական տրամաբանության շրջանակում՝ այն վերածելով քարոզչական հարթակի։ Արվեստը այս դեպքում կորցնում է իր ազատ, համամարդկային դաշտը և դառնում իշխանության գաղափարական գործիքը։ Սա գրաքննության դասական օրինակ է, որը ոչնչով չի տարբերվում այն մեխանիզմներից, որոնցով տոտալիտար համակարգերը փորձում էին ուղղորդել ստեղծագործ միտքը։

Պատմական փորձը հստակ ցույց է տալիս՝ երբ պետությունը փորձում է վերահսկել մշակույթն ու արվեստը, արդյունքը միշտ աղետալի է։ Խորհրդային միությունում գրաքննությունը դարձավ ստեղծագործական կյանքի անբաժան մաս․ «սոցիալիստական ռեալիզմը» պարտադրվում էր որպես միակ «թույլատրելի» ժանր, իսկ յուրաքանչյուր արտահայտություն, որը դուրս էր այդ կաղապարներից, ընկալվում էր որպես քաղաքական հակագործողություն։ Նույնն էր նացիստական Գերմանիայում, որտեղ մշակույթն ու արվեստը պետք է ծառայեին ռեժիմի քարոզչությանը․ «ոչ գերմանական» համարվող ստեղծագործությունները այրվում էին հրապարակներում։ Նույնիսկ արևմուտքում՝ Մակարտիզմի տարիներին ԱՄՆ-ում, արվեստագետներ ու գրողներ հայտնվում էին «սև ցուցակներում»՝ կասկածվելով կոմունիստական համակրանքների մեջ։ Այս բոլոր օրինակը ցույց են տալիս՝ երբ պետությունն իր ձեռքը վերցնում է ստեղծագործ միտքը, այն վերածվում է գործիքի՝ անկախ գաղափարախոսությունից։

Այսօր Հայաստանում իշխանությունը գործում է նույն տրամաբանությամբ։ Նիկոլ Փաշինյանը, մոռանալով իր սահմանադրական լիազորությունների սահմանները, արվեստի, գրականության, եկեղեցու և անգամ իրավական համակարգի նկատմամբ վարում է նույն ոճը։ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը, եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ ուղղորդված քարոզչական հարձակումները նույն տրամաբանության մեջ են․ իշխանությունը փորձում է սահմանել ոչ թե օրենքի և Սահմանադրության չափանիշներով, այլ սեփական քաղաքական շահերով։ Իսկ այն պնդումը, թե «ես որպես հավատացյալ եմ այս գործընթացը նախաձեռնում, այստեղ քաղաքական նարատիվ չկա», պարզունակ մանիպուլյացիա է։ Ըստ էության՝ քաղաքական գործիչը «հավատացյալի» դիմակով փորձում է հարվածել եկեղեցուն կամ արվեստին, ինչն առավել վտանգավոր է, քան բացահայտ գրաքննությունը։

Ամենամեծ մտահոգող հանգամանքերից է նաև այն, որ այս բոլոր ոտնձգությունների ֆոնին լուռ են մնում բոլոր այն կառույցները, որոնք հենց դրա համար են ստեղծված՝ պաշտպանելու խոսքի ազատությունը, մշակութային ինքնուրույնությունը և հոգևոր ինստիտուտների անկախությունը։ Մի պահ պատկերացնենք՝ եթե նույն միջադեպը տեղի ունենար նախկին իշխանությունների օրոք, ինչ աղմուկ էր բարձրանալու Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Այս լռությունը միայն մեկ բան է ապացուցում․ գործ ունենք ընտրովի մոտեցման հետ, երբ ժողովրդավարական նորմերը հիշատակվում են միայն ընդդիմադիրներին հարվածելու համար, իսկ իշխանության գործողությունները դիտվում են որպես «անվնաս»։

Արվեստը և մշակույթը երբեք չեն կարող լինել իշխանության ենթակայության տակ․ դրանք կամ ազատ են, կամ պարզապես գոյություն չունեն։ Իսկ երբ իշխանությունը փորձում է գրաքննիչ դառնալ, իրականում այն վախենում է ազատ մտքից։ Եվ սա արդեն ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական խնդիր է։

Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք Չալաբյան