Հայերեն
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» 

Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու բարդույթները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս Փաշինյանը կրկին պարծենում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների որակով։ Մասնավորապես, կրկնում էր իր սիրելի թեզը, թե իբր ընտրությունները Հայաստանում չեն կեղծվում։

Իսկ ի՞նչ կա այնտեղ կեղծելու, երբ կարելի է գործել «թավշյա հեղափոխության» վճռականությամբ՝ ուղղակի ճնշելով իշխանության համար ոչ ցանկալի թեկնածուներին ու բանտ ուղարկելով իրենց հարազատներին։ Հայաստանի բանտերը լեփ-լեցուն են նախաքննական կարգով կալանավորված այն մարդկանց հարազատներով ու ընկերներով, ովքեր փորձել են որևէ բողոքի շարժում սկսել Փաշինյանի դեմ։ Այս իշխանությունը փաստացի պատանդներ է վերցնում։ Նույնիսկ «բանանային հանրապետությունները» միշտ չէ, որ դիմում են նման մեթոդների, ինչպես Փաշինյանի գոված «ժողովրդավարության բաստիոնում»։ Եթե թեկնածուն, չնայած շանտաժին, մասնակցում է ընտրություններին ու հաղթում, իշխանությունը շարունակում է ճնշումը և փորձում է ամեն կերպ վիճարկել արդյունքը։ Կա՛մ նոր ընտրություններ են նշանակում, ինչպես, օրինակ՝ Վեդիում, կա՛մ հաղթած ընդդիմադիրին բանտ են ուղարկում, ինչպես, օրինակ՝ Վանաձորի քաղաքապետին, կա՛մ նրա դեմ հարուցվում են մի շարք քրեական գործեր, ինչպես, օրինակ՝ Գյումրու դեպքում։

Այս ամենը, երկրում ստեղծված չարության, ատելության մթնոլորտը, ինչպես նաև այն հանգամանքը, որ իրավապահ ամբողջ համակարգը զբաղված է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելով ու ընդդիմադիրներին «պատերին ծեփելով», չէր կարող հետևանքներ չունենալ: Ու պատահական չէ, որ շատերի համոզմամբ, այդ ամենի հետևանքն է նաև այն, ինչ եղավ Փարաքարի խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հետ սեպտեմբերի 24-ի գիշերը…

Առավել ևս, որ այստեղ ամիսներ առաջ եղել է լարվածություն, ու իրավապահները տրամաբանորեն պետք է կանխարգելիչ աշխատանքներ կատարեին: Էլ առավել ևս, որ երեկ արդեն հենց իրենք՝ իրավապահները, հայտարարեցին, որ կատարվածը «փետրվարյան դեպքերի շարունակությունն է»:

Հիշեցնենք, որ մարտին Վալոդյա Գրիգորյանը «համարձակվեց» հաղթել Փաշինյանի թեկնածուին համայնքային ընտրություններում. դա արդեն Գրիգորյանի երկրորդ հաղթանակն էր «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ։ Առաջինը նա արձանագրել էր 2021-ին։ Բայց այդ անգամ ՔՊ-ին հաջողվեց մանիպուլ յացիաներով թույլ չտալ նրա իշխանության գալը՝ ուղղակի սաբոտաժի ենթարկելով Փարաքարի ավագանու աշխատանքը և, ինչպես ասում են, «անօրինական ճանապարհով» իշխանության բերելով իրենց մարդկանց (բայց չէ՞ որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում, իհարկե)։ Վալոդյա Գրիգորյանը չհանձնվեց և 2025-ին կրկին հաղթեց՝ ստանալով համոզիչ 57 տոկոս, չնայած ՔՊ-ի բոլոր ջանքերին և վարչական ռեսուրսի կիրառմանը։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը սեփական փորձով գիտի, թե ինչ է նշանակում Փաշինյանի ճնշումը տեղական իշխանության վրա, նշել է, որ ժողովրդի կողմից ընտրված և քաղաքացիների վստահությունն ու սերը վայելող համայնքների ղեկավարները վերածվել են կենդանի թիրախների։ Իսկ բարձրագույն իշխանության կողմից հնչող սպառնալիքները դարձել են պետական քաղաքականություն։

Այսպիսով, Փաշինյանի իշխանությունը կոփված պողպատով ջախջախում է երկրի ժողովրդավարությունը և ժողովրդի կամարտահայտությունը: Ավելին, «երրորդ ուժի» ծիլերը, որոնք տեղ-տեղ սկսում են ճանապարհ հարթել հանրապետությունում, Փաշինյանի համար չափազանց վտանգավոր են, քանի որ ժողովրդի կամքը վարկաբեկելն անհամեմատ դժվար է: Ահա թե ինչու յուրաքանչյուր արժանապատիվ մարդու պարտքն է՝ աջակցել նրանց, ովքեր, ձգտելով արդարության և ճշմարտության, վտանգում են իրենց։ Այդպիսի անհատներին պետք է գնահատել։

Հայ հասարակությունը լավ գիտի, թե ինչ «գին» ունեն Փաշինյանի ռեժիմի «ժողովրդավարական ինստիտուտները»։ Հետաքրքիր է, որ Ֆեյսբուքում Վալոդյա Գրիգորյանի ընտանիքին ուղղված Փաշինյանի ցավակցական գրառման մեկնաբանություններում օգտատերերի մեծ մասը տեղի ունեցածի համար մեղադրում է իշխանություններին և ընդգծում երկրում տիրող անօրինականությունը։

Հանրային կարծիքը չես լռեցնի։ Բոլորին բանտերը չես լցնի: Հայաստանի քաղաքացիները, որոնք ընկել էին ապատիայի մեջ, այժմ, կարծես, նորից սկսում են գլուխ բարձրացնել։ Ու շատ հնարավոր է, որ շուտով Փաշինյանն իր դեմագոգիայի, անօրինության և հակահայկական քաղաքականության համար ինքը դառնա «նախկին»։

Սպասելու շատ չի մնացել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից