Հայերեն
Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ Կարապետյան Երբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկում Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին Սրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք Չալաբյան Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Դո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբ Ամռանը էժան էլեկտրաէներգիա, ձմռանը՝ թանկ. գների տատանումները խոչընդոտում են էներգետիկ նախագծերի իրականացմանը Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 

«Ցանկացած խոստում, որն իշխող ուժը տվել է, տապալված է». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխող քաղաքական թիմը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, տպավորություն է, թե արդեն մտել է ընտրապայքարի մեջ։ Տարածված կարծիքն այն է, որ նախընտրական փուլում նրա հիմնական խաղաթուղթը լինելու է իրենց «հաստատած» խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Իսկ հնարավո՞ր է հասարակությանը համոզել այս «խաղաղությամբ»։ Քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքով, քաղաքականությունն ընդհանրապես, իսկ նախընտրական ծրագիր ասվածը հատկապես պետք է դիտարկել որպես պրոդուկտ, որը քաղաքական ուժերն առաջարկում են ժողովրդին։ «Պետք է համոզեն, որ այն կենսունակ է, լավն է, դրական և բարերար ազդեցություն կունենա ժողովրդի կյանքի, կենցաղի, պետության ապագայի վրա։ Ցանկացած խոստում, որն իշխող ուժը տվել է, կարելի է ասել, որ տապալված է։ Կառավարության ծրագրում կամ նախընտրական ծրագրում չկա որևէ կետ, որտեղ կարելի է համարել, որ հասել են հաջողության։ Ընդ որում՝ խոսքը միայն մեկ ժամկետով իշխանության մասին չէ, այլ յոթ տարվա իշխանության։ Հիմա վերջին «փամփուշտը» մնացել է խաղաղության գործընթաց ասվածը, որը պետք է հասարակությանը մատուցել միայն դրական, ձեռքբերումների լույսի ներքո, ինչն էլ անում են։ Պատահական չէ, որ մեղադրանքներին ի պատասխան, թե կառավարությունն իր ծրագրով սահմանած որևէ նպատակ չի իրագործել, ասում են՝ այնտեղ կետ կա, որտեղ մեր գերագույն նպատակ համարել ենք խաղաղության օրակարգը և դրան հասել ենք։ Սա ինչ է, եթե ոչ նախընտրական կամ ընտրական տեխնոլոգիա, որի նպատակն է հասարակությանը տեղեկացնել ձեռքբերման մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։ Ընդգծում է՝ ամբողջ իշխանական, մերձիշխանական մեդիան լցված է «խաղաղության օրակարգը» լավագույն լույսի ներքո ներկայացնելու նյութերով, պատմում են, թե որքան լավ է լինելու, մարդիկ որքան լավ են ապրելու։ «Կարծես երջանկության տարածաշրջան նկարագրեն։ Ի՞նչ է այս տեսանկյունից ասում դասական կոնֆլիկտաբանությունը։ Այն ասում է, որ հակամարտությունը հնարավոր չէ ավարտել առանց ժողովուրդների մասնակցության։ Այստեղ ունենք իշխող էլիտաների միջև պայմանավորվածություն, որտեղ արտահայտված չեն ժողովրդի ուղղակի կամքը և ցանկությունները։ Դրանք արտահայտվելու էին տարբեր լսումների, ժողովրդական, նաև ուղեղային կենտրոնների միջոցով, ընդ որում՝ միայն իշխանական ուղեղային կենտրոնների մասին չէ խոսքը, որոնք, բնականաբար, բացառապես իշխանական թեզեր են գեներացնելու, այլ ամբողջ դաշտի, ասել է թե՝ ընդդիմադիր, ծայրահեղ ընդդիմադիր, լոյալ խմբեր, այսինքն՝ հասարակության բոլոր խմբերի ներառմամբ ձևավորված օրակարգ պետք է լիներ։ Ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում նման խնդիր չի դրվել, և այս համաձայնությունը կարելի է բնորոշել որպես միայն էլիտաների միջև համաձայնություն։ Սա վկայում է այն մասին, որ այն չի կարող լինել կենսունակ, ապահովված չեն հակամարտության օբյեկտի իրավունքները. հակամարտության օբյեկտը Լեռնային Ղարաբաղն էր և դրա բնիկ բնակչությունը։ Արցախի հայության հիմնարար իրավունքները և հիմնարար շահերը որևէ կերպ շոշափված չեն, ինչը նշանակում է, որ կոնֆլիկտը ոչ թե համակողմանի լուծման է ենթարկվել, այլ այն սառեցվել է, կամ տարածաշրջանում ձեռք է բերվում նոր ստատուս-քվո։ Նոր ստատուս-քվոն, ըստ էության, ձեռնտու է հատկապես Ադրբեջանին և Թուրքիային, որոնք լուծելու որոշակի խնդիրներ ունեն տարածաշրջանում, այդ թվում՝ նաև Ադրբեջանում ձևավորված նոր քաղաքական նարատիվը, որ Ադրբեջանը պետք է դառնա տարածաշրջանային նոր ենթահեգեմոն կամ նոր ռեգիոնալ տերություն։ Այս խնդիրները լուծելու համար է, որ այս պահին իրենց անհրաժեշտ է Հայաստանի հետ ունենալ այսպիսի մի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա Հայաստանի նախկին ազդեցության, ձևավորված բալանսի հաշվին մեծացնել սեփական ազդեցությունը և սեփական շահերի օգտին շրջել տարածաշրջանում ձևավորված դիսբալանսը»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ ինչպիսի՞ն է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի նման «հանգուցալուծումը» միջազգային հանրության, տարբեր պետությունների դիտանկյունից։ Չէ որ նաև կարծիք կա, որ մեր կոնֆլիկտը նրանց համար հերթական «գլխացավանքն» էր, որից ազատվեցին։ Քաղաքագետի կարծիքով, սա պետք է դիտարկենք դասական ռեալիզմի տեսանկյունից։ ««Գլխացավանքներ» միջազգային հարաբերություններում գոյություն չունեն։ Կան խնդիրներ, որոնք ստեղծում են հնարավորություններ և մարտահրավերներ։ Թեպետ խոսույթային մակարդակում կարող են արտահայտվել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները գլխացավանք էին և այլն, բայց իրականում այն ձևավորել էր որոշակի կոնֆիգուրացիա, որի շրջանակում տվ յալ պահին գործող միջազգային կարգի սահմաններում որոշ պետություններ ունեին իրենց հիմնարար շահերը՝ հենց այդ ձևավորված ստատուս-քվոյի ներքո։ Միջազգային հարաբերությունները ոչ թե բարի կամքի, այլ շահերի մասին են։ Շահերի փոփոխությունը առաջ բերեց նոր կոնֆիգուրացիայի ձևավորման խնդիր, և այդ ճանապարհին յուրաքանչյուր պետություն փորձում է լուծել իր առջև դրված խնդիրը։ Խոսում ենք այն պետությունների մասին, որոնք հատկապես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ունեն հիմնարար խնդիրներ՝ անվտանգային, լոգիստիկ, էներգետիկ, տնտեսական խնդիրներ։ Դրանք սպասարկելու համար անհրաժեշտ էին նոր պայմաններ և նոր ստատուսքվո տարածաշրջանում։ Վերջիններն էլ առաջացրեցին Ադրբեջանի գործողությունների հանդեպ լուռ համաձայնություն։ Միջազգային հարաբերությունները հարափոփոխ հարաբերություններ են, ինչպես ցանկացած մարդկային հարաբերություններ։ Դրանք կարող են անընդհատ փոփոխման ենթարկվել, ինչպես և աշխարհում հաստատված կարգերը կարող են անընդհատ դեֆորմացիայի, փոխակերպումների ենթարկվել և առաջացնել նոր շահային գոտիներ։ Ձևավորված այն կոնֆիգուրացիան, որն ունենք այս պահին, երաշխիք չէ, որ դրա շուրջ միջազգային կոնսենսուսը կարող է պահպանվել։ Հաճախ խոսում ենք միջազգային հանրության մասին։ Այն ևս շոշափում է շահեր, մեզ պարբերաբար ներկայացնում է հումանիտար խնդիրները, մարդու իրավունքները և այլն։ Սրանք գործիքներն են այդ շահերը սպասարկելու համար»,-հավելում է նա։

Խաղաղության գաղափարը գործող թիմի համար ամփոփվում է այն իրողության մեջ, որ սահմանին զինվոր չի զոհվում, խաղաղության համատեքստում կրճատում են ժամկետային զինծառայության ժամկետը և չեն ավելացնում ռազմական ոլորտին հատկացվող բյուջեն, Զինված ուժերին հասցվող հարվածները չեն դադարում։ Ադրբեջանի գործողությունները մեզ ցույց են տալիս, որ նրա պատկերացրած խաղաղությունն այլ տեսք ունի։ Նրանք շարունակում են զինվել, նախապայմաններ առաջադրել Հայաստանին։ «Բանակը ցանկացած երկրի անվտանգային համակարգի հիմնասյունն է. երբ խոսում ենք խաղաղության մասին, առաջին հերթին պետք է նկատի ունենանք բանակը։ Այսօր քարոզվում է, որ բանակը պետք է լինի անվտանգային կոնցեպտի ամենավերջին հատվածում։ Սա կեղծ, չաշխատող նարատիվ է։ Աշխարհում չկա այնպիսի երկիր, որտեղ այս նարատիվը գործնականում կարող ենք տեսնել։ Նույնիսկ Շվեյցարիան, որը համարվում է աշխարհի ամենախաղաղ պետություններից մեկը, գործնականում կարող է համարվել նաև ամենառազմականացված երկրներից մեկը։ Նույնը կարող ենք ասել Սինգապուրի մասին. մոդեռնիզացման և բանակային կոնցեպտի առումով բավականին ակտիվորեն աշխատում է իր ռազմական անվտանգության վրա։ Ընդ որում՝ Շվեյցարիայի շրջապատում չկան այնպիսի թշնամիներ, որոնք երբևէ խնդիր են դրել իրենց առաջ ոչնչացնելու Շվեյցարիան։ Հայաստանի պարագայում նույնիսկ հարատև խաղաղության երաշխիքների դեպքում դրանց կենտրոնական մասում բանակն է։ Խոսում ենք տարածաշրջանային կամ գլոբալ ուժերի հավասարակշռության մասին, ինչպե՞ս են այդ հավասարակշռությունը ապահովում կամ պահպանում։ Դա միայն տնտեսության, քաղաքական կամ դիվանագիտական հավասարակշռման միջոցով չի արվում։ Առաջին հերթին ռազմական ուժերի հավասարակշռման միջոցով է տեղի ունենում, երբ որևէ պետություն չի մտածում նույնիսկ քեզ հարվածելու մասին։ Երբ քո նկատմամբ երբևէ թշնամաբար տրամադրված կողմն այլևս չի մտածում հարցերը կարգավորել ռազմական ճանապարհով, որովհետև դա ձեռնտու չէ, առաջին պլան է գալիս անվտանգային համակարգում դիվանագիտության դերը և նշանակությունը։ Պատճառահետևանքային կապն ասում է, որ այստեղ բանալին ոչ թե դիվանագիտությունն էր, այլ քո ռազմական ներուժը, որը քո դիվանագիտությունը դարձրեց կենսունակ։ Հետևաբար, կարծում եմ, որ Հայաստանում գեներացվող նարատիվները կեղծ են, անհիմն։ Դա ապացուցում է նաև Ադրբեջանի վարքագիծը, ինչն ուղիղ ազդակ է այն մասին, որ Ադրբեջանը խաղաղությունը պատկերացնում է՝ իր համար ամրագրելով թելադրողի կարգավիճակ և հարևան պետությունների նկատմամբ ունենալով գերակայություն։ Այդ գերակայությունը Ադրբեջանում պատկերացնում են ոչ թե դիվանագիտությամբ կամ տնտեսությամբ, այլ հենց ռազմական ներուժի մոդեռնիզացմամբ, հզորացմամբ։ Ադրբեջանը զինվում է, վերազինվում, մոդեռնիզացնում է իր ռազմական ուժերը։ Սա վկայում է այն մասին, որ ոչ թե այդ երկիրը պատրաստվում է մեզ հետ արդար խաղաղության, այլ պատրաստվում է մեզ հետ թելադրողի դիրքերից խաղաղության»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա ՍողոմոնյանՇնորհավորո՛ւմ ենք բարեկամ Իրանի նորընտիր Գերագույն Առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին. Խաչիկ ԱսրյանՄտահոգիչ միտումներ հայաստանյան արևմտամետների համար Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծմանը Ուժեղ կանայք են կառուցում ուժեղ հասարակություն. Ալիկ ԱլեքսանյանԻրանը գնում է վա-բանկ Ճապոնիան 2025 թվականին շահագործման է հանձնել 5,8 ԳՎտ արևային հզորություններ Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ ԿարապետյանՀուսանք՝ Ադրբեջանն ու Իրանը խոհեմություն կունենան տարածաշրջանում գեոպոլիտիկ նոր անվտանգության օջախ չստեղծելու հարցում. Մհեր ԱվետիսյանՀայաստանի Հանրապետությունում 230 դպրոց փակման վտանգի տակ է․ Մենուա ՍողոմոնյանՄեր հաջորդ վարչապետն անկոտրում մարդ է․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Ներկայացնեմ մեր տնտեսական հինգ քայլերից հինգերորդը. Հարություն ՄնացականյանԿարո՞ղ եք վերջապես հանգիստ մնալ և մեր պետությանը ոչ մի վնաս չտալ. Էդմոն ՄարուքյանUcom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը Վստահությամբ կարող եմ ասել՝ հայ կինը յուրահատուկ է. նա ընտանիք ստեղծող, պահող և ամրապնդող մեծ ուժ է. Գագիկ ԾառուկյանԵրբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Վարձով կացարանից դեպի սեփական օջախ. Սամվել Կարապետյանի 20 հազար մատչելի բնակարանի ծրագիրը Կդադարեցվի Տաշիր քաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Պետության պարտքը պետք է լինի հոգ տանել մեր մեծերի մասին. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու է Փաշինյանի քարոզարշավը ձախողվում, և թե ինչպիսի իշխանություն է մեր ժողովրդի առողջ դատող մեծամասնությունը ցանկանում տեսնել նրա փոխարեն. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ աշխարհի այլ երկրներում հիմնականում չկա աղքատ հայ, բացի Հայաստանից. Նարեկ ԿարապետյանՈւժեղ է այն ղեկավարը, որը պատրաստվում է իր երկրին սպառնացող իրական վտանգներին ութ քայլ առաջ, և ոչ թե զբաղված է եգիպտացորեն ուտելով. ժամանակն է նոր և ուժեղ առաջնորդիՆարեկ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդԱյս օրը ևս մեկ առիթ է խոսելու հայ կնոջ ուժի, արժանապատվության և անսահման նվիրումի մասին․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի արտադրամասերի և ձիասպորտի ակումբի վրա. զոհվել է առնվազն 11 մարդԵրեկ՝ մարտի 7-ին, «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության «Բեկում» համաերիտասարդական ֆորումը համախմբեց շուրջ 350 երիտասարդների9 սովորություն, որոնք աննկատելիորեն «սպանում» են ձեր գեղեցկությունը Իրանը կարող է առնվազն կես տարի ինտենuիվ պшտերազմ վարել. ԻՀՊԿ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. Փեզեշքիան