Հայերեն
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» 

Սորոսի հիմնադրամն ինքն էր խնդրում, որ մեզ հետ փոխգործակցեն. Ղազինյան

Քաղաքականություն

Նախօրեին Հանրային հեռուստաընկերություն էր հրավիրվել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության նախագահ Լարիսա Մինասյանը։ Նա Պետրոս Ղազարյանի հաղորդման հյուրն էր։ Ինչքան հասկացանք հաղորդման ընթացքից, նպատակը հաղորդման վերջում հնչեցված հարցն էր, թե ինչպես է ստացվել, որ նախկին իշխանության ներկայացուցիչները եւ տարբեր գործիչներ, որոնք այսօր քննադատում են Սորոսի հիմնադրամին, մերժում նրա ներկայությունը Հայաստանում ու չարիք համարում, ժամանակին «փողեր են ստացել» նույն հիմնադրամից։

Հիմնադրամի նախագահ Լարիսա Մինասյանը պատասխանեց․ «Հարցը հենց նրանում է, որ մեզնից նրանք փողեր չեն ստացել, մենք իրենց չենք ֆինանսավորել, մենք ֆինանսավորում ենք ծրագրեր, եւ այդ բոլոր մարդկանց ծրագրերը եղել են եւ կան, բացարձակ եղել են որպես ժողովրդավարության աջակցություն»։ Ապա սկսեց ցուցակ հրապարակել, թե ովքեր են ժամանակին օգտվել հիմնադրամի ֆինանսներից, որոնք հիմա քննադատում են։ Ցուցակում էին Հայկ Բաբուխանյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Արա Բաբլոյանը, Հասմիկ Պողոսյանը, Գագիկ Հարությունյանը, Գագիկ Ղազինյանը, Արթուր Ղազինյանը, Գեւորգ Կոստանյանը, Լիլիթ Գալստյանը, Արա Սահակյանը եւ այլք։ Մենք կապվեցինք «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հետ եւ հարցրինք՝ իրապես, ինչպե՞ս է ստացվել, որ ժամանակին օգտվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական միջոցներից, իսկ այժմ քննադատում է նրա գործունեությունը։ Ղազինյանը, լսելով հարցը, ծիծաղեց, ապա հավելեց, որ 2007 թվականին այդ հիմնադրամն է խնդրել, որպեսզի փոխգործակցեն միմյանց հետ։
«Ես չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել «ֆինանսավորում ստանալու» տակ Ձեր նշած անձնավորությունը, բայց պատասխանեմ Ձեզ. 2007 թվականին, երբ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը հիմնադրվեց, մենք ձեռնամուխ եղանք միջմասնագիտական կրթության եւ գիտության ներմուծմանը Հայաստանի կրթական համակարգ եւ մշակում էինք «Եվրոպագիտություն» մագիստրոսական ծրագիրը։

Այդ ժամանակ Ձեր ասած այդ հիմնադրամից մեզ նամակ ուղարկեցին, որ իրենք ունեն ցանկություն՝ ծրագրի ուսումնական պլանի մեջ ներառել մի առարկա՝ «Սպառողների իրավունքների պաշտպանությունը Եվրոպական Միությունում»։ Դիմեցին մեզ, մենք այն ժամանակ առանձնապես չէինք էլ ճանաչում այդ հիմնադրամը, չգիտեինք, թե ինչով է զբաղված։ Տեսանք, որ ինչ-որ հիմնադրամ է, դիմել է, ուզում է, որ այդ ծրագիրն իրականացվի։ Նայեցինք ծրագրի ընդհանուր կառուցվածքը, ընդհանուր տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, ծրագիրը մշակվեց, բայց այն մեզ չի տրվել, տրվել է Երեւանի պետական համալսարանին։ Եթե իրենք այդքան անկեղծ են եւ եթե իրականում ուզում են բացել, թե ինչպիսին է եղել գործունեությունը, ապա պետք է ասեին, որ դա եղել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ առաջին եւ վերջին փոխգործակցությունը, ընդ որում՝ այն ավարտին չի էլ հասել, ընդ որում՝ ծրագիրը չի ներառվել ուսումնական պլանի մեջ, եւ դրանով ամեն ինչ ավարտվել է»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդը, ապա հավելեց, որ հիմնադրամի քաղաքականացումից հետո, որը, ըստ նրա, տեղի է ունեցել 2008-ից հետո, իրենք որեւէ անգամ չեն գործակցել Սորոսի հիմնադրամի հետ։

«Այդ հիմնադրամի գործունեությունը կարելի է պայմանականորեն բաժանել 2 մասի՝ մինչեւ 2008 թվականը եւ դրանից հետո։ Մինչեւ 2008 թվականը այդ հիմնադրամը զբաղվում էր հիմնականում կրթական, հումանիտար գործունեությամբ, համակարգիչներ էր մատակարարում ն, կրթական ծրագիր էր իրականացնում, այսինքն՝ քաղաքական բաղադրիչ չի եղել հիմնադրամի գործունեության մեջ, դա պայմանավորված է եղել այն ժամանակվա իշխանությունների զսպող քաղաքականությամբ։ 2008-ից հետո այդ հիմնադրամն ամբողջապես անցավ քաղաքական գործունեության, որից հետո այլեւս մենք որեւէ առնչություն չենք ունեցել, որովհետեւ ես՝ անձամբ դեմ եմ եղել, որ Հայաստանում օտարերկրյա ֆինանսավորում ունեցող կառույցները Հայաստանի ներքաղաքական կյանքում ունենան որեւէ ազդեցություն։ Դա ուղղակի շատ պարզունակ մանիպուլյացիա էր, որ իրենք դա փորձեցին անել եւ իմ անունը կապել ինչ-որ մի հիմնադրամի հետ։ Իրենք են մեզ խնդրել, թե կլինի՞, որ այս ծրագիրն էլ մտնի ուսումնական պլան։ Խնդրեցին, մենք էլ քննարկեցինք, ասացինք՝ եթե դուք ուզում եք, ապա կա հնարավորություն՝ ծրագիրը ներառելու, բայց ծրագիրը մշակելուց հետո, բնականաբար, չեղավ, որովհետեւ մեզ չհաջողվեց այդպիսի փոխգործակցություն ապահովել։ Մենք այդ ժամանակ իրականացրել ենք 2 մլն եվրո արժողությամբ Եվրոպական Միության մեծ ծրագիր, եւ իրենց առաջարկը զուտ ֆինանսական տեսակետից մեզ համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացրել»,- ասաց Ղազինյանը։

Կապվեցինք նաեւ Արա Սահակյանի հետ, ով նշեց, որ Պետրոս Ղազարյանին առաջարկ է արել, որ Հանրայինի եթերում այդ հարցին պատասխանելու հնարավորություն ընձեռի իրեն․ «Այդ խոսքն ասվել է Հանրային հեռուստաընկերության եթերով, որն ունի հսկայական լսարան։ Ես կարծում եմ, որ բոլոր բարոյական հիմքերն ունեմ, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը հանրային բոլոր կարծիքները պետք է արտահայտի, որպեսզի ես կարողանամ նույն եթերում, նույն հաղորդմամբ, նույն զրուցավարի ներկայությամբ տալ այդ հարցի պատասխանը։ Ես դիմել եմ պարոն Պետրոս Ղազարյանին՝ ինձ եթեր հրավիրելու խնդրանքով, եւ սպասում եմ պատասխանի։ Կարծում եմ, որ նա անպայման կհրավիրի, եւ այդ հարցերի պատասխանը կստանա ոչ միայն իմ կողմից շատ հարգելի «Հրապարակ» օրաթերթը, այլեւ ողջ հանրությունը»,- ասաց Սահակյանը։

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը