Հայերեն
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով 

Ժամանակն է, որ Հայաստանը դադարի լինել փորձադաշտ... անփորձների համար. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հանրային-քաղաքական օրակարգում իրենց առանձնահատուկ տեղն են գտել «համախմբվենք», «պայքարենք», «կառուցենք նոր Հայաստան» կոչերը։ Միավորվելու և համախմբվելու գաղափարն, իհարկե, ողջունելի է, սակայն կոչերից գործողության անցնելու գործընթացն անհամեմատ ավելի բարդ է։ Միախմբվելու գաղափարը դեռևս կոչերից այն կողմ չի գնացել, իսկ դառը փորձի պակաս չունեցող մեր հայրենակիցներին այդ ճառերը վաղուց արդեն չեն տպավորում։ Բոլոր տեսակի նմանատիպ կոչերն արդեն կորցրել են իրենց կշիռը, քանի որ չունեն իրական և ուղիղ թիրախներ։ Իսկ երբ չկա կոնկրետ գործողություն, ամենատպավորիչ բառերն անգամ փոշիանում են առաջին իսկ քամուց։

Գործող քաղաքական իշխանության, մեղմ ասած, անգիտության ֆոնին, կարծես, վերջապես սկսել են կարևորվել պրոֆեսիոնալիզմն ու փորձառությունը, և համախմբման կոչերին զուգահեռ հնչում են նաև մտքեր այն մասին, որ երկրի կառավարման համակարգում պետք է ներգրավել պրոֆեսիոնալներին և կարող մարդկանց։ Այս գաղափարը նոր չէ, բայց այն միշտ մնում էր երկրորդ պլանում՝ զիջելով տեղը էմոցիաներին, անձնական հավակնություններին և կուսակցական «վերահսկողությանը»։

Հասկանալի է՝ տարիներ շարունակ հասարակական կարծիքը սնվել է այն միֆով, թե «քաղաքականությունը կեղտոտ գործ է»։ Արդյունքում, իրական մասնագետները հեռու են մնացել քաղաքականությունից՝ չցանկանալով իրենց անունը կապել «կեղտոտ գործերի» հետ։ Իսկ նրանց փոխարեն քաղաքական դաշտը լցվել է պատահական «անցորդների» և ինքնահռչակ փրկիչների բազմությամբ։

Բոլորն են արդեն գիտակցում, որ պետությանը պետք են տեխնոկրատներ։ Սակայն երբ հնչում են այդ կոչերը, հարց է առաջանում՝ ո՞ւմ նկատի ունեն։ Հայաստանը փոքր երկիր է, իսկ իրական պրոֆեսիոնալները, մեղմ ասած, շատ չեն։ Ուստի, նույն մարդուն տարբեր քաղաքական ուժեր կարող են տեսնել իրենց ապագա կառավարությունում, և դա բնական է։ Սա ոչ թե մրցակցության, այլ քաղաքական համակարգում հմուտ, փորձառու մարդկանց սակավության վկայություն է։

Սակայն խնդիրը միայն նրանց թիվը չէ, այլ վերաբերմունքը։ Եթե կա գիտակցում, որ առանց պրոֆեսիոնալների կառավարումը չի կարող արդյունավետ լինել, ապա պետք է ոչ թե անհասցե կոչեր հնչեցնել, այլ բարձրաձայնել անվանական, կարևորել նրանց գոյությունը, գնալ նրաց մոտ՝ խոսել, ներգրավել, համոզել։ Նրանց տեղը պետք է լինի պետական որոշումների կայացման սեղանի շուրջ, ոչ թե դիտորդի կարգավիճակում։

Պետք չէ խուսափել այս թեմայից։ Պետք է օր ու գիշեր փնտրել, ճանաչել և ներգրավել այն մարդկանց, ովքեր կարող են իրական խնդիր լուծել, ոչ թե գեղեցիկ խոսել։ Երկիրը կառուցում են նրանք, ովքեր գիտեն՝ ինչպես, ոչ թե նրանք, ովքեր գոռում են՝ ինչու։

Եթե մենք իսկապես ուզում ենք ունենալ արդյունավետ պետություն, ապա պետք է վերջ տալ պատահական կառավարմանը։ Քաղաքականությունը մաքրվում է ոչ թե լոզունգներով, այլ որակով։ Իսկ որակը գալիս է այնտեղից, որտեղ կան գիտելիք, փորձ և պատասխանատվություն։

Այլ կերպ ասած՝ ժամանակն է, որ Հայաստանը դադարի լինել փորձադաշտ... անփորձների համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն Մարուքյան