Հայերեն
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև 

Քաղաքական դատավարություն և հոգևոր ճնշումներ․ իշխանությունը պատերազմ է հայտարարում հավատքին

Քաղաքականություն

Հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց երկարաձգել գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանքը 30 օրով։ Դատական նիստի ընթացքում պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց. «Դատարանն այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դրվագը նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է այն տրամաբանությամբ, որ «կա՛մ ավարտեք այս գործը, ուղարկեք դատարան, կա՛մ ընդհանրապես ավարտեք»»։ Այսպիսով, քննիչի ներկայացրած միջնորդությունը բավարարվել է միայն մասնակի։

Արդեն մի քանի օր է՝ դատավարական գործընթացը շարունակվում է ձգձգվող ռեժիմով՝ առանց իրավական անհրաժեշտության։ Սա նորից վկայում է, որ գործը վաղուց դուրս է եկել իրավական դաշտից և դարձել քաղաքական վերահսկման գործիք։

Նույն ժամանակահատվածում Հայաստանում նոր թափ է ստանում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող ճնշումների ալիքը։ Վերջին օրերին մի քանի հոգևորականներ ենթարկվել են խուզարկությունների և ձերբակալությունների, իսկ իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները ակտիվորեն փորձում են Եկեղեցուն ներկայացնել որպես «քաղաքական խաղերի մասնակից»։ Այս զարգացումները հաստատում են Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի գնահատականը, ըստ որի՝ «Փաշինյանը եկեղեցու մասին այնպիսի բառապաշարով է խոսում, որը դուրս է կառավարման կանոններից», և եթե այս գործընթացը չկասեցվի, ապա վտանգ կա, որ կրոնը պարզապես կվերացվի Հայաստանի հասարակական կյանքից։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը նշել է. «Մի քանի օր առաջ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարեց, թե Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է քաղաքական գործընթացների մասնակից, դաստիարակել է սեպարատիզմի և ատելության ոգով։ Սա ուղիղ քաղաքական ուղերձ էր, որով փորձ էր արվում Եկեղեցուն ներկայացնել որպես հակառակորդ և դիվանագիտական ճնշման թիրախ դարձնել։ Եվ ահա՝ շատ կարճ ժամանակ անց Հայաստանում նույն մեղադրանքի տրամաբանությամբ սկսվում է քրեական հետապնդում։ Սա պատահական չէ․ այն վկայում է արտաքին ազդակների և ներքին իշխանական օրակարգի վտանգավոր միաձուլման մասին»։

ՀՀ նախկին Մարդու իրավունքների պաշտպան, «Միասնության Թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը նշել է. «Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետապնդումները և ադրբեջանական հայտարարությունները Հայոց Եկեղեցու դեմ, ինչպես միշտ, այսօր էլ ձեռք ձեռքի տված են։ Մի քանի օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հանդես եկավ թշնամական հայտարարություններով ու անհիմն մեղադրանքներով՝ ուղղված հենց Հայ Առաքելական Եկեղեցուն»։

Քաղաքագետ Արմեն Հովասափյանի կարծիքով՝ «իշխանության նպատակը այլևս պարզապես եկեղեցու վարկաբեկումը չէ, այլ՝ ազգային ինքնության հենասյուների վերաձևումը։ Բայց որքան էլ փորձեն խաթարել հավատը, ապականել արժեքային հիմքերը, նրանք երբեք չեն կարողանալու քանդել այն, ինչ դարերով պահպանվել է հավատքի ուժով, ոչ թե իշխանությամբ»։

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 16։30-ին, «Մեր ձևով» շարժումը Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում՝ ի զորակցություն կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի, Հայ Առաքելական Եկեղեցու սրբազան հայրերի և բոլոր քաղբանտարկյալների։ Այս հավաքը նպատակ ունի ցույց տալ, որ ճնշումները հավատքի և ազգային ինքնության դեմ չեն կարող լռեցնել ժողովրդի ձայնը։

Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում