Հայերեն
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև 

ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի ապօրինի հարստացման ստվերը

Քաղաքականություն

AntiCor.am-ի հետաքննությունը բացահայտում է հայտարարագրերի թաքցված տվյալներ և կոռուպցիոն ռիսկեր:

ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Հարազատի Գրիգորյանի և նրա կնոջ՝ Մարիետա Նիկոյանի հայտարարագրերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս մի ամբողջ համակարգ՝ չհայտարարված գույքի, չբացատրված կանխիկ գումարների և ձևական գործարքների միջոցով իրականացված հարստացման, որն ունի բոլոր կոռուպցիոն բնույթի ռիսկային հատկանիշները։

Նարեկ Գրիգորյանի հայտարարագրերի հակասությունները (2021–2024)

Պատգամավորը իր առաջին հայտարարագիրը ներկայացրել է 2021 թվականին՝ հայտարարագրելով միայն մեկ հին ՎԱԶ 2115 (2003թ․) մակնիշի մեքենա, 2.25 մլն դրամ կանխիկ գումար և ԱԺ ու Գեղարքունիքի մարզպետարանի աշխատավարձ։
Այլ գույք կամ բանկային ավանդ նա չի ունեցել։

Սակայն ընդամենը երեք տարվա ընթացքում պատգամավորը կուտակել է անհասկանալի ծագման կանխիկ միջոցներ՝

  • 2021թ․՝ 2.25 մլն դրամ
  • 2022թ․՝ 9 մլն դրամ
  • 2023թ․՝ 10 մլն դրամ
  • 2024թ․՝ 12 մլն դրամ

Այսինքն՝ պատգամավորի կանխիկ գումարները աճել են հինգ անգամ, այն դեպքում, երբ ապրուստի միջոց տարեկան եկամուտը երբեք չի գերազանցել 10 մլն դրամը։

Միևնույն ժամանակ՝ նույն հայտարարագրերում Գրիգորյանը մի քանի անգամ նշում է վարկեր և փոխառություններ (4.4–5.4 մլն դրամ), սակայն կանխիկ գումարները այդ տարիներին ոչ թե նվազել են, այլ ավելացել՝ հակառակ տնտեսական տրամաբանությանը։

AntiCor-ի վերլուծությամբ՝ սա վկայում է կամ չհայտարարված եկամուտների առկայության, կամ հաշվետվության կեղծման մասին՝ կանխիկ միջոցների ծագումը քողարկելու նպատակով։

Բացի այդ, չորս տարվա ընթացքում պատգամավորն ոչ մի նոր գույք չի ձեռք բերել, ինչը ևս կասկածելի հանգամանք է՝ հաշվի առնելով կուտակված կանխիկ գումարների ծավալը։

Միաժամանակ՝ AntiCor-ի փաստահավաք խումբը պարզել է, որ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը փաստացի վարում է Mercedes-Benz մակնիշի թանկարժեք ավտոմեքենա՝ 89 BO 889 համարանիշներով։
Այս մեքենան հայտարագրված չէ ոչ մի տարվա հայտարարագրում, ինչը լրջագույն խախտում է «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջները։

Հաշվի առնելով, որ պատգամավորի հայտարարագրում առկա է միայն հին ՎԱԶ 2115, իսկ շուկայում «Mercedes-Benz»-ի նման մեքենաների արժեքը տատանվում է 10–30 միլիոն դրամի սահմաններում, ակնհայտ է, որ պատգամավորը թաքցրել է իրեն պատկանող կամ իր օգտագործման մեջ գտնվող գույքը։

Սա ոչ միայն կոռուպցիոն ռիսկ է, այլև փաստացի հիմք է ապօրինի հարստացման կազմի նախանշանների առկայության համար։

Ընտանեկան հայտարարագրերի խախտումներ և թաքցված հարազատներ

Ըստ ԿԸՀ-ում հրապարակված ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների՝ Նարեկ Գրիգորյանի հետ նույն հասցեում բնակվում են նրա հայրը, մայրը, քույրը և կինը, սակայն պատգամավորն իր հայտարարագրերում նշել է միայն կնոջ տվյալները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջը համատեղ բնակվող հարազատների մասին ամբողջական տվյալներ ներկայացնելու պարտավորության վերաբերյալ։

Սա ոչ միայն օրենքի կոպիտ խախտում է, այլև հստակ վկայում է գույքի հնարավոր թաքցման միտումի մասին։
Ըստ օրենքի՝ նշված հարազատները նույնպես պարտավոր էին ներկայացնել հայտարարագրեր՝ որպես համատեղ բնակվող անձինք, ինչը Գրիգորյանի կողմից շրջանցվել է։

Մարիետա Նիկոյանի հայտարարագրերը․ չբացատրված կանխիկ գումարներ և ձևական գործարքներ

Նարեկ Գրիգորյանի կինը՝ Մարիետա Նիկոյանը, նույն ժամանակահատվածում նույնպես ցուցաբերում է անհամապատասխանություններ իր հայտարարագրերում․

  • 2021թ․ հայտարարագրել է միայն մեկ հին Mercedes-Benz (1997թ․) և աշխատավարձ՝ 4.2 մլն դրամ։
  • 2022թ․ կանխիկ գումարները կրկին աճել են՝ 1 մլն-ից մինչև 2.4 մլն դրամ, չնայած այն բանին, որ բանկային հաշիվներում որևէ գումար չի հայտարագրվել, մինչդեռ աշխատավարձը փոխանցվել է բանկով։
  • 2023թ․ կանխիկ գումարները հասել են 3.6 մլն դրամի, աշխատավարձը՝ 5 մլն դրամի։
  • 2024թ․ ավելացրել է նոր գույք՝ երկու մեքենա (KIA 2009թ․ և HYUNDAI 2012թ․), որոնցից մեկը գնել է հարազատ եղբորից ընդամենը 300 հազար դրամով, իսկ մյուսը՝ 4 մլն դրամով։

Այնուհետև նույն տարում KIA-ն վաճառել է այլ անձի՝ Արթուր Դավթյանին, ընդամենը 400 հազար դրամով։
Այս գործարքը, ողջամիտ հիմքեր է տալիս ենթադրելու, որ գնորդ Արթուր Դավթյանը պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հետ ունի փոխկապակցվածություն։ Այս երկու գործարքներն ակնհայտորեն ձևական բնույթ ունեն, նպատակ ունենալով ապահովել հայտարարագրային հաշվեկշռի հավասարակշռություն։

Ավելին՝ տարվա վերջում Նիկոյանը հայտարարագրել է 4.5 մլն դրամ փոխառություն և 4 մլն կանխիկ գումար, ինչը թվաբանական և ֆինանսական առումով չի համապատասխանում նրա եկամուտներին։

Գնահատող հետևություններ

Նարեկ Գրիգորյանի կողմից այսպիսի վարքագիծը վկայում է համակարգային կոռուպցիայի մաս կազմելու և թաքցված եկամուտների համադրության մասին․

  • Չբացատրված կանխիկ գումարների կուտակումներ,
  • Թաքցված համատեղ բնակվող հարազատներ,
  • Ձևական վարկային և գույքային գործարքներ,
  • Հանրային ծառայության մասին օրենքի խախտում։

Այս ամենը միասին ձևավորում են հստակ կոռուպցիոն ռիսկային պատկերը, որը փաստացիորեն կարող է պարունակել ապօրինի հարստացման տարրեր։

Կառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ինՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքԵրբ ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է, Հայաստանը հայտնվում է ամենավտանգավոր դիրքում. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է