Հայերեն
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» 

Ով ինչ է անում․ Վահե Հովհաննիսյան

Հասարակություն

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Ինչ է անում իշխանությունը

 
Իշխանությունը հասկանում է, որ այս պայմաններում վերարտադրվելու շանս չունի, ու գնում է «այլ պայմաններ» ձևավորելու ճանապարհով։ Նրա բոլոր արած ու անելիք քայլերը, հնարավոր ու անհավանական շարունակությունները՝ ձերբակալություններ, հաշվեհարդարներ, սոցիալական կաշառք, սուտ խոստումներ, արտաքին քաղաքական ավանտյուրաներ, անսահման պոպուլիզմ և այլն, այս տրամաբանության մեջ են։       
 
Ինչ պետք է անի հակընդդեմ ճամբարը
 
1.     Հասկանալ, որ սա նախընտրական պրոցես չէ, քարոզարշավ չէ, հետևաբար՝ լրիվ այլ տրամաբանություն է պետք գործի դնել,
2.     Ձևավորել պայքարի համակարգեր. հանրահավաքը, երթը, հայտարարություններն իհարկե կարևոր են, բայց դրանք համակարգեր չեն։
3.     Ունենալ պատրաստի սթրեսս-տեստեր, թե ո´ր զարգացման դեպքում ինչպե´ս վերադասավորվել, ինչպես արձագանքել։
4.     Կազմել գործունեության ծրագիր, որը կնվազեցնի իշխանության՝ «նոր պայմաններ» ստեղծելու հնարավորությունները։    
5.     Անել սեփական բարենպաստ «նոր պայմանների» հաշվարկն ու գնալ դրա ուղղությամբ
6.     Փոխել երկրում մթնոլորտը, ստեղծել փոփոխության հանրային համատարած պահանջ, ստանալ մոտիվացված ընտրազանգվածներ ու փոփոխությունների համար պայքարի պատրաստ շերտեր։  
 
Մթնոլորտն է որոշելու ամեն ինչ
 
Իշխանությունն անելու է բոլոր հավանական ու անհավանական բաները։ Այն ամենազոր չէ, չունի անօրինականությունների ու այլանդակությունների անսահմանափակ զինանոց։ Ունի ուժային ու քարոզչական գործիքներ, որոնք հմտորեն կիրառում է՝ առանց որևէ կարմիր գծերի։ Դա այդպես է, որովհետև երկրում մթնոլորտն է այդպիսին՝ հանձնված, առանց դիմադրության։ Փոխենք մթնոլորտը, ու իշխանության անօրինականությունների անխափան մեքենան կսկսի խափանվել։ Սա պետք էր անել վաղուց, սրա մասին զգուշացվել է, բայց քաղաքական և այլ ռեսուրսներ ունեցողները Հայաստանում չունեն, ցավոք, ստրատեգիական մտածողություն և ակտիվանում են դրվագայնորեն։ Հիմա նոր ձևավորվող շարժումները պետք է չկրկնեն նախկինների սխալները։
Անհատական մակարդակում, մասնագիտական և արհեստակցական համայնքներում չկա դիմադրության մթնոլորտ։ Եթե մի որոշմամբ պետական բոլոր բուհերի ռեկտորներ նշանակվեն ադրբեջանցի մասնագետներ, հավատացնում եմ ձեզ, այսօրվա մթնոլորտում սա կմարսվի. ո´չ ուսանողությունը կընդվզի, ոչ՝ պրոֆեսորադասախոսական կազմը։ Միայն արտագաղթը կակտիվանա։ Սա չի խոսում այն մասին, որ մեր ուսանողներն ու դասախոսները վատն են, սա նշանակում է, որ երկրում անողնաշար ու պարտված մթնոլորտ է։ Իշխանության ասպատակությունների համար դա ամենապարարտ մթնոլորտն է։
Եկեք ընդունենք, որ բազմահազարանոց հանրահավաքից ուղիղ մեկ փողոց այն կողմ լրիվ ուրիշ կյանք է։ Դա չի նշանակում, որ այդ փողոցում վատ մարդիկ են, այլ հուշում է, որ այդ մարդկանց հետ այլ ոճի աշխատանք է անհրաժեշտ։
 
Իշխանությունը սխալվում է և սխալվելու է
 
Ցանկացած բիրտ իշխանություն սխալներ է թույլ տալիս։ Այս իշխանությունը նույնպես սխալվում է և առաջիկայում այդ սխալներն ավելի խոշոր են լինելու։ Հակընդդեմ ճամբարների կազմակերպված համակարգերի խնդիրն է՝ դրանք արագ ֆիքսել և օգտագործել, բայց դրա համար նույնպես համակարգեր են պետք։
 
Պայքար՝ մթնոլորտի համար
 
Հիմա պայքարը ոչ թե ձայների, սոցհարցման թվերի մասին է, այլ՝ մթնոլորտի։ Ընտրություններին մոտ մթնոլորտը լրիվ այլ է լինելու, այսօրվանի հետ քիչ ընդհանրություններով։ Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ։ Մենք պետք է այսօրվանից պայքարենք, որ այդ պայմանները և մթնոլորտը լինեն ի շահ մեզ։ Կարգախոսներ, համակարգեր, ակցիաներ, պրոցեսներ, դաշինքներ, քաղաքական բանաձևեր՝ ներքին և արտաքին լսարանի համար. այս ամենը պետք է միտված լինի երկրում մթնոլորտը փոխելուն։ Փոխեցինք պարտված ու հանձնված մթնոլորտը՝ նոր իշխանության ձևավորումը կլինի անխուսափելի։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Իրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»