Հայերեն
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև 

Խաղաղության պատրանքի գինը՝ Հայաստանի սուվերենության կորուստը

Քաղաքականություն

Հայաստանի ներքաղաքական կյանքը շարունակում է ալեկոծվել իշխանության կողմից օրեցօր աճող բռնաճնշումների, ձերբակալությունների և մարդկանց անձնական տիրույթ ներթափանցումների հետևանքով։ Չնայած այս աննախադեպ իրադարձություններին՝ հանրության մի հատված շարունակում է հավատալ խաղաղության մասին պատրանքներին՝ այդ խաղաղության բանալին կապելով Վաշինգտոնյան փաստաթղթի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հովանավորության» հետ։

Քաղաքական գործիչ Արման Աբովյանը, «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում, այդ փաստաթուղթը գնահատում է որպես հակահայկական և սուվերենության խիստ սահմանափակման գործիք։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնյան գործընթացը ոչ թե բանակցությունների, այլ «քաղաքագիտական աճպարարության» արդյունք էր.
«Հայաստանը ոչինչ չստացավ, իսկ փաստացի իր ինքնիշխանությունը հանձնեց երրորդ երկրին՝ Միացյալ Նահանգներին կամ անգլո-սաքսոնական բլոկին՝ Հայաստանի տարածքով միջանցք ձևավորելու նպատակով։ Անվանեք դա «Trip», Զանգեզուրի միջանցք կամ այլ կերպ՝ էությունը չի փոխվում։ Այս փաստաթղթով Հայաստանը համաձայնել է իր տարածքով անցնող բեռների և մարդկանց ստուգումը հանձնել երրորդ կողմի՝ ամերիկյան օպերատորի վերահսկողությանը»։

Աբովյանի համոզմամբ՝ սա ոչ թե ներդրումային կամ խաղաղության ծրագիր է, այլ ուղղակիորեն ՀՀ սուվերենության կրճատման գործընթաց.
«Նույն Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց առաջ «Trip»-ը բաց տեքստով անվանել էր միջանցք։ Բայց հայկական կողմը լուռ էր։ Եթե նույնը աներ Ռուսաստանը, իշխող թևում աղմուկը աննկարագրելի կլիներ։ Այսինքն՝ իշխանությանը պետք է թուղթ, որտեղ գրված է խաղաղություն, իսկ ստորին տողում՝ ինքնիշխանության կորուստ։ ԱՄՆ-ին այդ փաստաթղթի բարոյահոգեբանական բովանդակությունը հետաքրքիր էլ չէ։ Թրամփը անգամ չի հիշում՝ ում հետ է ստորագրել, բայց հրաշալի գիտի, որ Իրանի սահմանին ստանում է ազատ գործողության հարթակ։ Սա բացարձակ հակահայկական փաստաթուղթ է, որն ամբողջությամբ ծառայում է Թուրքիա-Ադրբեջան և անգլո-սաքսոնական շահերին»։

Աբովյանի խոսքով՝ իշխանությունը փորձում է հերթական անգամ խաբել ժողովրդին՝ ներկայացնելով այդ փաստաթուղթը որպես խաղաղության ձեռքբերում.
«Փաստորեն, Հայաստանի կառավարությունը գործում է որպես կոլաբորացիոնիստական վարչակարգ՝ սահմանափակ ինքնիշխանություն ունեցող սուբյեկտ, որը գործում է Թուրքիայի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի հովանավորության ներքո։ Սա փաստացի հանձնում է Հայաստանի շահերի և պետականության հիմքերը»։

Աբովյանը նաև ընդգծում է, որ այսօր Հայաստանում քաղաքացիները ենթարկվում են իրական տեռորի՝ իրենց կարծիքը հայտնելու համար.
«Հայաստանը ժողովրդավարությունից այնքան հեռու է, որքան երբեք իր պատմության ընթացքում չի եղել։ Ժողովրդավար երկրում մարդկանց չեն ձերբակալում, չեն վախեցնում, չեն ենթարկում տեղեկատվական բռնության։ Այն պահից, երբ 2022-ին Հայաստանը փաստաթղթով ընդունեց Արցախը Ադրբեջանի մաս, ժողովրդավարությունը ավարտվեց։ Դրանից հետո սկսվեց համակարգված քաղաքական հալածանք՝ ընդդիմադիրների, հոգևորականների, համայնքապետերի, լրագրողների նկատմամբ»։

Նրա համոզմամբ՝ իշխանության այս վարքագիծը տեղավորվում է արտաքին ուժերին հաճոյանալու և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին ծառայելու տրամաբանության մեջ.
«Այս իշխանությունը դիտարկվում է որպես պատմական շանս՝ վերջնականապես փակելու հայկական հարցը։ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են հենց այս իշխանության վերարտադրմամբ, քանի որ այն գործում է նրանց տրամաբանությամբ։ Իսկ երբ իշխանությունը հանձնում է պետական շահը օտար ուժերի ազդեցությանը, խոսել ժողովրդավարությունից՝ պարզապես աբսուրդ է»։

Աբովյանի ձևակերպմամբ՝ Հայաստանում խաղաղության մասին խոստումները դարձել են իշխանության քարոզչական գործիք, իսկ դրա գինը կարող է լինել Հայաստանի սուվերենության անդառնալի կորուստը։

Տիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքԵրբ ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է, Հայաստանը հայտնվում է ամենավտանգավոր դիրքում. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն է