Հայերեն
1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները Արման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 

«Մարդիկ հոգնել են պատերազմներից, բոլորի համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել. սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունները հայ հասարակությանը հավաստիացնում են, որ խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան, այն հաստատված է, ավելին՝ «լայնորեն քայլում է»։ Բայց բավական է Ադրբեջանի նախագահի մեկ հարցազրույց, մամուլի ասուլիս, ելույթ, անգամ մեկ ձևակերպում, որ վերստին համոզվենք՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։ Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ նախ պետք է հասկանալ, թե, այսպես կոչված, խաղաղության գործընթացը ինչի՞ մասին էր, արդյոք դասական քաղաքագիտությունը սրա վերաբերյալ ունի՞ տեսակետ, թե՞ ինչոր նոր հեծանիվ ենք հորինելու։ «Եթե դիտարկենք քաղաքագիտության և կոնֆլիկտաբանության դիտանկյունից, ապա, պայմանական ասենք, սա խաղաղություն է իշխող էլիտաների և ոչ թե ժողովուրդների միջև։ Ինչպե՞ս է այն արտահայտվում։ Ամենափոքր էլեմենտները նույնիսկ խոսում են այն մասին, որ սա պահի ազդեցությամբ կնքված փաստաթուղթ է, որն այդ պահին որոշակի շահեր է վերաձևում։ Մասնավորապես, մինչև օգոստոսի 8-ի հռչակագրի ստորագրումը և այլն, մեր հասարակությունը տեղյակ չէր՝ ինչ և ինչպես է տեղի ունենալու։ Սա վկայում է այն մասին, որ հասարակությունը մասնակիցը չի եղել, այսպես կոչված, խաղաղության գործընթացի, և սա ինդիկատոր է այն մասին, որ ժողովուրդների միջև խաղաղության մասին խոսել ուղղակի հնարավոր չէ։ Խոսել կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման մասին՝ քաղաքագիտական անգրա գիտություն կլի նի, որովհետև կոնֆլիկտի բուն առարկան, խնդիրը լուծված չէ։ Կոնֆլիկտը կարելի է համարել սառեցված, բայց ոչ երբեք լուծված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Նա հիշեցնում է՝ մոտավորապես 70 տարի՝ Խորհրդային Միության իշխանության տարիներին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակ ամրագրելով և Արցախի հայությանը որոշակի իրավունքներ վերապահելով՝ խնդիրը չէր լուծվել, այն սառեցվել էր։ «Հիմա նույն գործընթացն է առանց էական բացառության։ Կոնֆլիկտը սառեցվել է, կոնֆլիկտածին երևույթը՝ մնացել։ Եթե կոնֆլիկտածին երևույթը մնացել է, նշանակում է՝ հարատև խաղաղություն ասելն արդեն իսկ քաղաքագիտական անգրագիտություն է հատկապես կոնֆլիկտաբանության տեսանկյունից։ Հետևաբար, եթե վերլուծելու լինենք վաշինգտոնյան փաստաթուղթը, այն ժամանակավորապես ֆիքսել է Հարավային Կովկասում հաստատված ստատուս քվոն, որի առանցքում դրվել են կոմունիկացիոն շահերը։ Քաղաքական շահերը Հայաստանի Հանրապետության դիտանկյունից սպասարկված չեն, ժողովրդագրական շահերը Հայաստանի Հանրապետության դիտանկյունից սպասարկված չեն, արդարություն հաստատված չէ։ Ուստի, խաղաղություն ասվածը մեծ ճոխություն կլինի այս պարագայում։ Ադրբեջանում սա հրաշալի հասկանում են։ Քանի որ ադրբեջանական իշխանությունները խնդիր չունեն հասարակությանը խաբելու խաղաղության մասին կենացներով, այլ խնդիր ունեն բացառապես միջազգային հանրությանը համոզելու, որ իրենք խաղաղարար կողմ են, դրանով պայմանավորված ցանկացած պահի ցանկացած հայտարարություն կարող են անել՝ առանց էապես մտահոգվելու, թե ներքին լսարանի շրջանում ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ։ Այլ է Հայաստանի Հանրապետության պարագայում։ Հայաստանի իշխանությունները, որպես իրենց քաղաքական հաղթաթուղթ, օգտագործել և օգտագործում են խաղաղությունը. իբրև թե այս իշխանությունը հայ ժողովրդին բերել է խաղաղություն։ Եվ սա է պատճառը, որ ամեն առիթով Հայաստանի իշխանությունները փորձում են արդարացնել Ադրբեջանի ռազմատենչ, երբեմն ծավալապաշտական հայտարարությունները՝ նույնիսկ մեղադրելով հայ ժողովրդին իր ազգային տենչերի, արդարության ընկալման մեջ և այլն։ Այն վարքագիծը, որը որդեգրել է Հայաստանի իշխանությունը, ավելին չէ, քան ցանկությունը՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ներկայացնելու, որ իրենք հայ ժողովրդի համար բերել են խաղաղություն, հակադրելու այլ ուժերի միջև խաղաղության և, այսպես կոչված, պատերազմի կուսակցությունների թեզը, համոզելու ժողովրդին, որ եթե իրենք չընտրվեն ընտրություններում, ապա կլինի պատերազմ։ Իսկ հետպատերազմական վիճակում գտնվող հասարակությունը (կամ հետկոնֆլիկտային, չնայած հետկոնֆլիկտային չէի ասի, որովհետև դեռևս կոնֆլիկտի հանգուցալուծում չունենք), որը ենթարկվել է բազմաթիվ հոգեբանական ազդեցությունների, տեսել է տեղեկատվական պատերազմից մինչև ակտիվ պատերազմի փուլեր, հոգնել է պատերազմներից, և իր համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել։ Սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները։ Նույնիսկ եթե վաղն Ադրբեջանը, Աստված մի արասցե, հարձակվի Հայաստանի վրա, մեր երկրի իշխանությունները դա այնպես են մեկնաբանելու, որ մեղավորը դարձյալ մենք ենք»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ այն թեզերը, որոնք այսօր գեներացվում են, բացառապես իշխող քաղաքական ուժի անձնական և խմբային շահերին են վերաբերում։ «Մյուս կողմից՝ Ադրբեջանի հայտարարությունները ոչ թե հիփոթետիկ, օդում ասված հայտարարություններ են, այլ վաղուց արմատավորվող, ադրբեջանական քաղաքական իշխող էլիտայի կողմից հովանավորվող թեզեր են։ Պատահական չէր, որ Ալիևը Սևանի մասին իր հայտնի հայտարարությունն անում էր Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում։ Նաև հրահանգեց, որ պետք է Հայաստանի տեղանունների ադրբեջանականացման ուղղությամբ ադրբեջանցի գիտնականները կատարեն ավելի մեծ աշխատանք, ինչը, բնականաբար, վերբալ, նաև վիզուալ մակարդակում Հայաստանի Հանրապետության տարածքների յուրացման առաջին էտապն է, որը մենք տեսել ենք Արցախի պարագայում, և հիմա հաջորդիվ փորձելու են դա լեգիտիմացնել միջազգային գիտական, այնուհետև քաղաքական հարթակներում, իսկ վերջին փուլը, ցավոք, գիտենք, որն է լինում»,-ասում է քաղաքագետը։

Խաղաղության քարոզին զուգահեռ՝ Հայաստանի իշխանությունները ներհասարակական՝ անասելի չափերի հասնող ատելություն են գեներացնում, թշնամանք Եկեղեցու և հոգևորականների, հասարակական ու քաղաքական գործիչների նկատմամբ։ Եկեղեցու պարագայում այն հանդիպում է հանրության հակազդմանը, որը գուցե բնազդային մակարդակով է զգում տեղի ունեցողի խորքային պատճառները։ «Եթե առանձին վերցրած Եկեղեցին դիտարկենք, գուցե պատկերը մի փոքր այլ լինի, բայց պետք է ավելի լայն և խոր դիտարկենք։ Այդ պարագայում կտեսնենք, որ այստեղ խնդիրը ոչ թե պարզապես Եկեղեցուն է վերաբերում ինքնին, այլ, ընդհանրապես, հայության մոբիլ իզացիոն ռեսուրսին։ Մեր թշնամիների թիվ մեկ խնդիրը դեռևս մինչև պատերազմը եղել է այն, որ մեր մեջ տեսակետների և պատկերացումների տարաբաժանում սերմանեն, որին արդեն հաջորդելու է եկել պառակտված ազգին շատ հեշտ հաղթելու իրենց ռազմավարական ծրագիրը։ Գրեթե բոլոր տեսաբանները հիմնավորված են համարում, որ որևէ պետություն կամ հասարակություն նվաճելու համար նախ և առաջ պետք է այդ հասարակությունը պառակտել, ներքին թշնամական խմբեր ստեղծել և դրանց միջոցով քայքայիչ աշխատանքներ տանել։ Քայքայիչ աշխատանքներին հաջորդում է պառակտված հասարակությունը գրավելը, բայց նաև վստահ լինելը, որ այդ պարագայում ներքին դիմադրության ռեսուրսը չափազանց սակավ կլինի»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա Տոնոյան Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանՉինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա Ղահրամանյան