Հայերեն
Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ» Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Փաշինյանի թիրախում «Բարգավաճ Հայաստանն» է ԵԱՏՄ՞, թե՞ ԵՄ. Հարցը բավական սուր է դրված Փաշինյանը փորձում է նվազեցնել ընտրություններին մասնակցողների թիվը Իրար համբալ ասելով չենք կարող այս հարցերը լուծել. Մարուքյան Արևը կդառնա էլեկտրաէներգիայի գլխավոր աղբյուրն աշխարհում մինչև 2032 թվականը Համատարած վախի մթնոլորտն ու ընտրությունները. Էդմոն Մարուքյան Այս փոքրիկ խմբակը վաղուց հատել է քաղաքական ու բարոյական բոլոր կարմիր գծերը․ Նաիրի Սարգսյան Դիմակավորված խուզարկություններ ընդդիմության դեմ․ նախընտրական ճնշումների նոր փուլ․ ԲՀԿ Ուղիղ հեռարձակում․ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հանդիպումը խմբագիրների հետ «Մասնակցի՛ր ընտրություններին. Եթե դու չես գնում ընտրության, Քո ապագան որոշում է ընտրության գնացողը». Գոհար Մելոյան 

Վաղարշապատում պայքարող հարուստ և աղքատ կուսակցություններն ու նրանց թեկնածուները․ որ ուժը ինչ է հայտարարագրել

Քաղաքականություն

Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններին գրանցվել և մասնակցելու է 8 կուսակցություն և դաշինք։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների, ինչպես նաև դրանց հիմնական թեկնածուների հայտարարագրերը՝ ըստ գրանցման հերթականության: Հայտարարագրերը քաղաքական ուժերը ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Վերջիններիս հայտարարագիրը ներառում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը:

Այսպես, Վաղարշապատի ընտրություններին մասնակցող միակ «Հաղթանակ» դաշինքը կազմված է Հ․ Յ․ Դաշնակցություն և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից։ Այս դաշինքից ամենահարուստը Դաշնակցությունն է։ «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը որևէ ունեցվածք՝ գույք կամ գումար չի հայտարարագրել. Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագիրը դատարկ է։ Ի դեպ, այս կուսակցության հիմնադիրները ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն են՝ Նարեկ Մանթաշյանը, փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը, Սևակ Խաչատրյանը, Հովհաննես Հարությունյանը։

Փոխարենը, Դաշնակցությունն իր հայտարարագրում ներկայացրել է 79 անշարժ գույք, որի հիմնական մասը կուսակցության սեփականությունն է։ Սրանք Հանրապետությունում այս կուսակցության տարածքային կառույցներն են։ Կուսակցությունը ներկայացրել է նաև 42.4 մլն դրամական միջոց։ Դաշնակցությունը որպես եկամուտ մեկ տարվա կտրվածքով ներկայացրել է 1.6 մլն դրամ, որն ըստ ամենայնի, սեփական տարածքներից ստացած վարձավճարն է։ Որպես շարժական գույք հայտարարագրել են 2022 թվականի արտադրության Toyota Corolla 1.8:

Քոչարյանի հովանավորությունը վայելող այս դաշինքի հիմնական թեկնածուն՝ Սևակ Խաչատրյանը, հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ տներ, բնակարան և հողամասեր, 3 շարժական գույք՝ մեքենաներ, որոնցից ամենաթարմը 2024 թվականի արտադրության էլեկտրոմոբիլ է՝ bvd song plus ev»: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ (21.10.2025թ․) Սևակ Խաչատրյանը ներկայացրել է 467 հազար դրամ և 64 հզր ԱՄՆ դոլար կանխիկ դրամական միջոց։

Նկատենք, Սևակ խաչատրյանը Վաղարշապատում գործող ավագանու անդամ է: 2021 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններում ավագանու անդամ է ընտրվել «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի ցուցակով: Դաշինքի ընտրական ցուցակը կազմված է 98 անձից:

«Համահայկական ճակատ» կուսակցությունը նույնպես մասնակցում է այս համայնքի ավագանու ընտրություններին։ Այս կուսակցությունը կապվում է Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ, որն այժմ գտնվում է Ռուսաստանում և հեռակա մասնակցում է Հայաստանի քաղաքական գործընթացներին։

Կուսակցությունը հայտարարագրել է Բաղրամյան պողոտայում մի տարածք՝ անհատույց օգտագործմամբ և 2023 թվականի արտադրության մի համակարգիչ։ Այլ գույք ու դրամական միջոցներ չեն հայտարարագրել։ ՀՃ-ի ցուցակը գլխավորում է նախկին զինվորական Արտյոմ Սիմոնյանը: Նա պահեստազորի գնդապետ է:

Սիմոնյանն իր հայտարարագրում ներկայացրել է 2020 թվականի արտադրության Mazda մակնիշի մեքենա և որպես եկամուտ թոշակ՝ 196 հազար դրամ։ Կանխիկ միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 750 հզր դրամ և 1100 ԱՄՆ դոլար։

Այս կուսակցության ընտրական ցուցակը կազմված է 35 անձից:

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարագրում ներկայացրել է 7.9 մլն դրամ գումար, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Հիշեցնենք՝ այս կուսակցության նախագահը Արամ Զ․ Սարգսյանն է։

Կուսակցությունը ներկայացրել է 22 անձից կազմված ցուցակ։ Այն գլխավորում է Հարություն Մկրտչյանը։ Վերջինիս հայտարարագիրը դատարկ է․ որևէ շարժական կամ անշարժ գույք, ինչպես նաև դրամական միջոցներ թեկնածուն չի ներկայացրել։

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը նույնպես որևէ դրամական միջոց և առավել ևս շարժական կամ անշարժ գույք չունի։ Նրանց ցուցակը գլխավորում է Արմավիրի մարզի Դողս համայնքի նախկին ղեկավար Գրիշա Հարությունյանը: Քաղաքական ուժի նախընտրական ցուցակում 33 թեկնածու կա։

Այս ուժի թեկնածուն ունի բնակարան Էջմիածնում, տուն՝ Դողս գյուղում և հողամասեր ու պահեստ։ Ունի նաև 5 շարժական գույք՝ տարբեր տարիների արտադրության մեքենաներ, որոնցից ամենահինը 1980թ․ արտադրության է, ամենանորը՝ 2017թ․։

Թեկնածուն հարազատ գյուղում ունի նաև մթերային խանութ, որից եկամուտը մեկ տարում կազմել է 15 մլն դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին (25.10.2025թ․) թեկնածուն ներկայացրել է 15 մլն դրամ, 1 մլն ռուբլի և 10 հզր ԱՄՆ դոլար կանխիկ դրամական միջոցներ։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նույնպես մասնակցում է Վաղարշապատի ավագանու ընտրություններին և ներկայացրել է 32 անձից կազմված ցուցակ։

Կուսակցության հայտարարագիրը աղքատիկ է, հայտարարագրել են միայն անհատույց օգտագործման տարածք Երևանում։ Շարժական ու անշարժ այլ գույք չեն հայտարարագրել։ Դրամական միջոցների չափը կազմել է 24 հզր դրամ։ Փոխարենը որպես եկամուտ այս կուսակցությունը հայտարարագրել է 3.3 մլն դրամ գումար, որը նվիրատվություն է տարբեր անձանց կողմից։

«Ազատ դեմոկրատներ» կուցակցության ցուցակի առաջին համարը Վահրամ Ազատյանն է: Նա հայտարարագրել է տուն Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում, 25 հզր եվրո արժողության ձեռքի ժամացույց, 2015թ․ արտադրության մեքենա և 10.5 մլն դրամ կանխիկ դրամական միջոց։ Նա նաև մի ընկերությունում 20 տոկոսի բաժնետեր է, մեկ այլ ընկերությունում՝ միակ բաժնետերը։

«Ժառանգություն» կուսակցության հայտարարագիրը դատարկ է՝ որևէ շարժական կամ անշարժ գույք, ինչպես նաև դրամական միջոցներ այս կուսակցությունը չի ներկայացրել։

Կուսակցության 19 հոգուց կազմված նախընտրական ցուցակը գխավորում է Արկադի Փայտյանը։ Նա ունի երկու բնակարան Վաղարշապատում, 2 մեքենա, որոնցից ամենաթարմը 2005 թվականի արտադրության է։ Ստանում է եկամուտ «Ֆլեշ» ՍՊԸ–ից և զինվորական թոշակ՝ ընդհանուր շուրջ 300 հզր դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին ունեցել է 25 հզր դրամ կանխիկ գումար։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարագրում նշված դրամական միջոցները կազմել են 5.4 մլն դրամ։ Այլ գույքի մասին նշում չկա։ Իսկ եկամուտները բազմազան են եղել՝ 255 մլն դրամ՝ ԱԺ-ից որպես պետական ֆինանսավորում, 276,4 մլն դրամը և 10 հզր ԱՄՆ դոլարը՝ նվիրատվություն, իսկ 123 մլն դրամը կազմել է անդամավճարներից գոյացած գումարը։ Հատկանշական է, որ նվիրատվություն կատարած անձանց կամ կազմակերպությունների անունները հայտարարագրում նշված չեն։

85 անձից կազմված ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը, որը Արմավիրի նախկին մարզպետն էր։ Միանձնյա սեփականությամբ մեկ բնակելի տուն ունի Էջմիածնում, 2018թ․ արտադրության Toyota Camry 70 և 580 հզր դրամ կանխիկ գումար։ Այլ գույք թեկնածուն չի հայտարարագրել։

«Հայրենիք» կուսակցությունը, որի նախագահը ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն է, անշարժ ու շարժական գույք չի հայտարարագրել, դրամական միջոցներ ևս։ Փոխարենը, այս կուսակցությանը 24 անձ նվիրատվություն է իրականացրել, որոնց փոխանցած ամենաքիչ գումարը կազմել է 2.5 մլն դրամ, ամենախոշորը՝ 6 մլն դրամ։

Հատկանշական է, որ նվիրատվություն իրականացրած անձանց շարքերում կուսակցականներ են, օրինակ՝ նշվում է, որ այս կուսակցության անդամ Սոս Հակոբյանը և Արսեն Բաբայանը նվիրաբերել են 2.5-ական մլն դրամ, իսկ ահա Խաչիկ Գալստյանը՝ 3 անգամ է նվիրաբերություն կատարել՝ մի անգամ 1 մլն դրամ, հետո՝ 2.5 մլն, երրորդ անգամ արդեն ավելի առատաձեռն է գտնվել՝ 5 մլն դրամ։

«Հայրենիքի» 31 հոգանոց ցուցակը գլխավորում է Գրողների միության անդամ Խաչիկ Մանուկյանը։ Նա հայտարարագրել է հողամաս Ակնաշեն գյուղում, 1998 թվականի արտադրության Daewoo Matiz մակնիշի մեքենա, 1 մլն դրամ եկամուտ Գրողների միությունից և 2 մլն դրամ կանխիկ գումար։

«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում Հայ ժողովրդին չպետք է բաժանել արցախցիների և հայաստանցիների․ Արշակ Կարապետյան Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կան Հայաստանը դու՞րս եկավ արբանյակի կարգավիճակից, թե՞ դարձավ այլ ուժերի ազդեցության գոտի․ Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Արմավիրում շարունակվում էԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Բնության հետ ներդաշնակությունն ու կենսաբազմազանության պահպանումը Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի առաջնահերթություններից ենԱյսօր աշխարհի բոլոր ծայրերում ապրող յուրաքանչյուր հայի համար պետք է լինի մեկ առաջնային հարց՝ ինչպես լուծել Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրը. Մհեր ԱվետիսյանԻնչո՞վ կավարտվի հայ-ռուսական ճգնաժամը. Էդմոն ՄարուքյանԻնչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ալիևը. Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանի քարոզարշավը Այգեշատ համայնքում. ՈւղիղԱնկլավների վերադարձի մասին. Հրայր ԿամենդատյանՀուլիսի մեկից փարոսի հաշվարկի կարգը փոխվում է. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում պաշտոնյաներն «արդարացնում» են իրենց միլիոնավոր պարգևավճարները․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանն» այսօր Արմավիրի մարզում էՄայիսի 26-ին ժամը 18:30 Վանաձորի կենտրոնական հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք և համերգային ծրագի. Ուժեղ ՀայաստանԾառայության ժամկետը կլինի մեկ տարի. Սամվել Կարապետյան Այն մասին, թե կոնկրետ ով է պատասխանատվություն կրելու Նիկոլ Փաշինյանի առերևույթ հանցանքները կոծկելու համար. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստանում բարձրագույն կրթությունն անվճար է լինելու․ Գոհար Ղումաշյան Մեծ քայլերով, դեպի մեծ ապագա. Ռոբերտ Քոչարյան Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Գագիկ ԾառուկյանՆախընտրական նոր սխեմա. ո՞ր քաղաքական ուժն է իրականում հաղթահարում անցողիկ շեմը. Էդմոն ՄարուքյանՉափազանց կարևոր է ընտրություններին մասնակցությունը, այլապես ձեր ձայնը գնալու է գործող իշխանությանը. Լևոն Քոչարյան Դատարանը քննում է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը. ուղիղ «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ խաղաղ ապագան սկսվում է փոփոխությունիցԳլենդելի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին Գիտնականները ստեղծել են փայտե «արևային մարտկոցներ», որոնք աշխատում են 24/7 ռեժիմով Ահա թե ինչու պետք է քվեարկեք 3-ի օգտինՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծերՀայաստանը նորից ուժեղ է լինելու Քարոզչական պղպջակ է լրտեսներ փնտրելը, խուճապ է ՔՊ-ի մոտ, հասկանում են, որ պարտվում են. Ավետիք Չալաբյան Ռեպրեսիաների ընտրական սեզոն․ իշխանությունը փորձում է ճնշումներով պահել դիրքերը Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ» «Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ» Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ» «Ինձ ոչ ոք չի ուղարկել». Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները՝ իշխանության, ճնշումների և սպասվող պայքարի մասին IRI-ի ու Գելափի հարցումների արդյունքների ճշմարտացիության ու դրանց փոփոխման դինամիկայի պերճախոս վկայությունը ազգակործան պատուհասի խորացող հիստերիկ պահվածք է. Գագիկ ՄինասյանԻնչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ» Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ» Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ» Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ» ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ» Սխալ քաղաքականության պատճառով Արցախյան հաղթանակները նվիրեցին Ադրբեջանին. ՓաշոյանՀերթական բարեգործության մասին. 15մլն դոլարի աջակցություն ուսանողներին. Ռուբեն ՎելիցյանՄենք հաստատ չենք սկսելու զրոյական կետից՝ տեսանք դրա ողբերգական հետևանքները․ Գոհար Մելոյան Մինչև ՔՊ-ն խոսում է խաղաղությունից, Ադրբեջանի կառավարությունը հաջորդ ամիս Նախիջևանում կազմակերպում է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոն․ Տիգրան Աբրահամյան«Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն Հաղթանակի ձայները ավելի բարձր են հնչում․ Գոհար ՂումաշյանՄենք ռացիոնալ միտք ենք բերում. Սարդարապատը լավ օրինակ է. Էդմոն Մարուքյան