Հայերեն
Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ» Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Փաշինյանի թիրախում «Բարգավաճ Հայաստանն» է ԵԱՏՄ՞, թե՞ ԵՄ. Հարցը բավական սուր է դրված Փաշինյանը փորձում է նվազեցնել ընտրություններին մասնակցողների թիվը Իրար համբալ ասելով չենք կարող այս հարցերը լուծել. Մարուքյան Արևը կդառնա էլեկտրաէներգիայի գլխավոր աղբյուրն աշխարհում մինչև 2032 թվականը Համատարած վախի մթնոլորտն ու ընտրությունները. Էդմոն Մարուքյան Այս փոքրիկ խմբակը վաղուց հատել է քաղաքական ու բարոյական բոլոր կարմիր գծերը․ Նաիրի Սարգսյան Դիմակավորված խուզարկություններ ընդդիմության դեմ․ նախընտրական ճնշումների նոր փուլ․ ԲՀԿ Ուղիղ հեռարձակում․ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հանդիպումը խմբագիրների հետ «Մասնակցի՛ր ընտրություններին. Եթե դու չես գնում ընտրության, Քո ապագան որոշում է ընտրության գնացողը». Գոհար Մելոյան 

Բռնաճնշումների ժամանակաշրջան. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն, համայնքներին և ստեղծարար Հայաստանին

Քաղաքականություն

Հայաստանի ներկա քաղաքական իրականությունը գնալով ավելի քիչ է հիշեցնում ժողովրդավարական համակարգ, և ավելի շատ՝ կենտրոնացված իշխանության կողմից համակարգված ճնշումների դաշտ։ Բռնաճնշումների թիրախում են Հայ առաքելական եկեղեցին, սրբազաններն ու եկեղեցականները, խոշոր գործարար-բարերար Սամվել Կարապետյանը, համայնքների ղեկավարներն ու քաղաքապետերը, ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ակտիվ հասարակական դեմքերը։ Այս ամենի ֆոնին ժողովրդավարության ամենակրքոտ «ջատագովները»՝ թե արտաքին գործընկերների, թե ներքաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների տեսքով, նախընտրում են չնկատել, թե ինչ է իրականում անում Փաշինյանական իշխանությունը Հայաստանում։

Պետական ռեպրեսիաների տրամաբանությունն արդեն վաղուց դուրս է եկել առանձին, մեկուսացված գործերի շրջանակից․ այն վերածվել է նոր «նորմալի», որտեղ իշխանությունը փորձ է անում վերաձևել հասարակական դաշտը՝ հանելով խաղից բոլոր նրանց, ովքեր ունեն հեղինակություն, անկախ դիրք և սեփական օրակարգ։ Եկեղեցին, համայնքային ընտրված ղեկավարները, բարերար-գործարարները հենց այդպիսի սուբյեկտներ են․ նրանք ժողովուրդից բխող լեգիտիմության այլընտրանքային աղբյուրներ են, որոնք բնականորեն չեն տեղավորվում ամբողջ վերահսկողությունը իր ձեռքում կենտրոնացնելու ձգտող իշխանության պատկերացման մեջ։

Հայ առաքելական եկեղեցին, իր հազարամյակների պատմությամբ, Հայաստանի ոչ միայն հոգևոր, այլև քաղաքակրթական ողնաշարն է։ Վերջին տարիների հարձակումները սրբազանների, հոգևորականության, եկեղեցական կառույցի վրա ուղղված են ոչ միայն կոնկրետ անձանց, այլ հենց այդ ողնաշարը կոտրելու քաղաքական նպատակին։ Երբ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Եկեղեցին դուրս մղվի հասարակական և հատկապես հանրային-քաղաքական գործընթացներից, դա նշանակում է՝ պետությունն ընտրել է իր ժողովրդի պատմական հիշողության և ինքնության դեմ դիմակայության ճանապարհ։

Նույն տրամաբանությունն է գործի դրվում համայնքների ղեկավարների, քաղաքապետերի, տեղական ինքնակառավարման մարմինների դեմ։ Տեղական իշխանությունը, եթե անշեղորեն ներկայացնում է համայնքի շահը, միշտ վտանգ է կենտրոնական իշխանության համար, որը չի ուզում իր վերահսկողությունից դուրս ինքնուրույն կարծիք ունեցող կենտրոններ։ Երբ համայնքապետերի և ավագանիների նկատմամբ քրեական գործեր են շղթայական կերպով հարուցվում, դա շատ դեպքերում չի նշանակում արդարության վերականգնում, այլ՝ քաղաքական ենթակայության պարտադրում։ Փաստացի, իշխանությունն ասում է․ «Կամ լիակատար ենթարկվում եք, կամ դուրս եք խաղից»։

Սրան գումարվում է գործարար-բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական և իրավական ճնշումների շղթան, որն արդեն անկարելի է դիտարկել զուտ տնտեսական կամ իրավական վեճի հարթության վրա։ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ եղել է խոշոր ներդրումների, բարեգործական ծրագրերի, ենթակառուցվածքային և սոցիալական նախագծերի առանցքային դերակատար։ Նրան ազատությունից զրկելով, նրանից խլելով բիզնեսն ու ունեցվածքը, իշխանությունը ոչ միայն մի մարդու է հարվածում, այլ ուղերձ է հղում ամբողջ տնտեսական ոլորտին և հատկապես՝ արտերկրում ապրող հայ ներդրողներին։ Այդ ուղերձը շատ պարզ է․ «Ոչ ոք ապահով չէ, եթե այս իշխանությանը փողը կամ բիզնեսը պետք է»։

Սա ամենածանր հարվածներից մեկն է Հայաստանի տնտեսության և ապագա զարգացման հեռանկարի համար։ Ո՞վ կցանկանա ներդրում անել մի երկրում, որտեղ տեսնում է, թե ինչպես են պետական լծակներով ճնշում գործադրում սեփական երկրի նկատմամբ իրենց պատասխանատվությունն ապացուցած խոշոր գործարարների վրա, ինչպես են փորձ անում յուրացնել նրանց ստեղծածը և այդ ամենը ներկայացնել որպես «օրինական գործընթաց»։ Դրա հետևանքը ոչ միայն հնարավոր նոր ներդրումների բացակայությունն է, այլ նաև արդեն ներմուծված կապիտալի հեռանալու ռեալ վտանգը։

Ստեղծված իրավիճակում արժե առանձնացնել Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից, որը շատ ավելի լայն իմաստ ունի, քան պարզապես անձնական պաշտպանության փորձ։ Այդ ուղերձը փաստացի քաղաքական-հոգևոր տեքստ է, դիմում է ուղղված ամբողջ հասարակությանը՝ հուսահատության դեմ, վախի մթնոլորտի դեմ, արժանապատվության արժեզրկման դեմ։

Սամվել Կարապետյանը գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ ձեզ այն մեծ աջակցության համար, որ ստացել եմ ձեզնից անցած օրերին։ Լինեք փողոցում՝ հանրահավաքի, դատարանի առաջ՝ միասնականություն ցուցաբերելու, թե ձեր տներում՝ էկրանին նայելիս ու արդարության սպասելիս, ձեր աջակցությունը տեսանելի է, չափազանց թանկ է ու պարտավորեցնող է ինձ համար:

Պատկերացնում եմ, թե որքան անհանգստացած ու հիասթափված եք այս շրջանում տեղի ունեցած խայտառակ ապօրինություններից և ցինիկ դատավարություններից։

Այսօր դիմում եմ ձեզ մեկ կոչով՝ մի՛ հուսահատվեք։ Մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցվածք խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով՝ գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի, երկրի արժանապատվությունը չե՛ս վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չե՛ս լավացնի, պետության խնդիրները չե՛ս լուծի։

Նպատակասլացությունը բնորոշ է մեզ, մեր ժողովրդին, մեր պատմությունը բազմաթիվ ծանր շրջաններ է ունեցել։ Մենք, միևնույնն է, հաղթահարել ենք բոլոր դժվարությունները ու շարունակել մեր ճանապարհը՝ հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերին։ Այդպես է լինելու նաև հիմա, չկասկածե՛ք։

Ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր՝ բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ:

Ուրեմն՝ շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով»։

Այս ուղերձում միավորվում են մի քանի առանցքային շեշտադրումներ, որոնք շրջանցելն անմիտ կլիներ։ Նախ՝ նա ճշգրիտ բնութագրում է այն «փոքրիկ խմբակը», որը բռնազավթել է իշխանությունը և փորձում է սեփական իշխանության ժամանակավոր պահպանումը ներկայացնել որպես պետականության պահպանում։ Երբ ասում է՝ «գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի», այստեղ ձևակերպվում է Հայաստանի այսօրվա գլխավոր հակասությունը․ իշխանությունը կարող է կարճաժամկետ հաջողությունների հասնել ճնշումների, վախի և ապօրինությունների միջոցով, բայց այդ մեթոդներով ոչ երբեք հնարավոր չէ պահել երկիրը, ուժեղացնել պետականությունը, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ապագան։

Երկրորդ՝ ուղերձում հստակ մերժվում է հուսահատության մշակույթը, որը նպատակաուղղված տարածում է գործող վարչախումբը՝ փորձելով մարդկանց համոզել, թե «ոչինչ չի փոխվելու», «բոլորը նույնն են», «լավը չի լինելու»։ Հուսահատ մարդը հեշտ կառավարելի է, բայց միաժամանակ՝ անպաշտպան իր երկրի և սեփական կյանքի նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ։ Երբ Սամվել Կարապետյանը կոչ է անում «մի՛ հուսահատվել», դա միայն բարոյական սփոփանք չէ, այլ քաղաքական դիրքավորում՝ պայքարը շարունակելու, արժանապատվությունը վերականգնելու կոչ։

Երրորդ՝ այդ ուղերձում կարևոր է պատմական հիշողության շեշտադրումը։ Հայ ժողովուրդը բազմիցս անցել է վարագույրից այն կողմ․ կորուստներ, ցեղասպանություն, պատերազմներ, շրջափակումներ, պետականության կորստի և վերականգնման ցիկլեր։ Սակայն միշտ եղել է մի բարակ, բայց ամուր լար, որը թույլ է տվել դուրս գալ ամենածանր իրավիճակներից․ կամքի նպատակասլացությունը, հավատը սեփական ճանապարհի հանդեպ և ազգային արժանապատվության զգացումը։ Այս պատմական հիշողության ակտիվացումը այսօր առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետև իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի այդ հիշողությունը մթագնի, որպեսզի քաղաքացին իրեն տեսնի ոչ թե որպես պատմության սուբյեկտ, այլ՝ որպես վարչական որոշումների լուռ ենթակա։

Բռնաճնշումների այս լայն ճակատում առանձնահատուկ մտահոգիչ է արտաքին աշխարհից եկող լռությունը։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ դասախոսում էին Հայաստանի հանրությանը ժողովրդավարության, իրավական պետության, մարդու իրավունքների մասին, այսօր նախընտրում են «չնկատել» ոչ միայն Եկեղեցու և հոգևորականության դեմ իրականացվող հարձակումները, ոչ միայն ընդդիմադիրների, համայնքապետերի, գործարարների նկատմամբ կիրառվող կեղծ քրեական գործերը, այլև տնտեսական ազատության հիմքերի խարխլումը։ Այդ լռությունը միայն կարճաժամկետ քաղաքական հարմարության արտահայտություն չէ․ այն նաև բարոյական պարտության նշան է։

Այնուամենայնիվ, Հայաստանի ներսում ընդդիմադիր ուժերը չեն հուսահատվում, ինչի մասին վկայում են թե՛ հրապարակային պայքարը, թե՛ դատարանների ու փողոցների մեջ շարունակվող ներկայությունը, թե՛ հասարակական-քաղաքական նոր նախաձեռնությունները։ Չնայած ռեպրեսիաների այս ալիքին, դեռ կա կենսական միջուկ, որը չի համակերպվում պետության վերածմանը մի փոքր խմբակի շահերը սպասարկող մեխանիզմի։ Այս միջուկի գոյության փաստն է, որ հնարավորություն է տալիս ասել՝ Հայաստանը դեռ վերջնականապես չի կորցրել իր ապագան։

Մնում է ամենաիմաստալից եզրակացությունը․ բռնաճնշումները երբեք չեն լինում ինքնանպատակ։ Դրանք միշտ վկայում են իշխանության խորացող վախերի, աճող անլեգիտիմության և ապագայի նկատմամբ սեփական անվստահության մասին։ Որքան ավելի հաճախ են բանտերը լցվում հոգևորականներով, համայնքապետերով, գործարարներով, ընդդիմադիրներով, այնքան ավելի պակաս է դառնում այն քաղաքական հենարանը, որի վրա կանգնած է գործող վարչախումբը։

Հետևաբար, այս օրերին Հայաստանի համար գլխավոր խնդիրը ոչ միայն անհատների ազատության հարցն է, թեև դա չափազանց կարևոր է, այլ ամբողջ համակարգի ուղղությունը․ կշարունակի՞ Հայաստանը սահել դեպի լիակատար վերահսկողության, վախի և ապօրինության մոդել, թե՞ օգտվելով պատմական փորձից, հասարակության ներքին կամքից և նման ուղերձների հաղորդած հույսից, կընտրի արժանապատվության, ինքնիշխանության և իրական ժողովրդավարության ճանապարհը։

Ի վերջո, ինչպես գրում է Սամվել Կարապետյանը, հաղթանակի ճանապարհը պիտի անցնի «մեր ձևով»։ «Մեր ձևը» այն է, երբ իշխանությունը ոչ թե բռնաճնշումների, այլ ժողովրդի վստահության վրա է կանգնած, երբ Եկեղեցին, համայնքներն ու ստեղծարար գործարարները ոչ թե հետապնդման թիրախ են, այլ՝ գործընկերներ ազգային պետություն կառուցելու ճանապարհին, երբ ազատ քաղաքացու արժանապատվությունը բարձր է ցանկացած անցողիկ իշխանությունից։

Ինչո՞վ կավարտվի հայ-ռուսական ճգնաժամը. Էդմոն ՄարուքյանԻնչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ալիևը. Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանի քարոզարշավը Այգեշատ համայնքում. ՈւղիղԱնկլավների վերադարձի մասին. Հրայր ԿամենդատյանՀուլիսի մեկից փարոսի հաշվարկի կարգը փոխվում է. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում պաշտոնյաներն «արդարացնում» են իրենց միլիոնավոր պարգևավճարները․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանն» այսօր Արմավիրի մարզում էՄայիսի 26-ին ժամը 18:30 Վանաձորի կենտրոնական հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք և համերգային ծրագի. Ուժեղ ՀայաստանԾառայության ժամկետը կլինի մեկ տարի. Սամվել Կարապետյան Այն մասին, թե կոնկրետ ով է պատասխանատվություն կրելու Նիկոլ Փաշինյանի առերևույթ հանցանքները կոծկելու համար. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստանում բարձրագույն կրթությունն անվճար է լինելու․ Գոհար Ղումաշյան Մեծ քայլերով, դեպի մեծ ապագա. Ռոբերտ Քոչարյան Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Գագիկ ԾառուկյանՆախընտրական նոր սխեմա. ո՞ր քաղաքական ուժն է իրականում հաղթահարում անցողիկ շեմը. Էդմոն ՄարուքյանՉափազանց կարևոր է ընտրություններին մասնակցությունը, այլապես ձեր ձայնը գնալու է գործող իշխանությանը. Լևոն Քոչարյան Դատարանը քննում է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը. ուղիղ «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ խաղաղ ապագան սկսվում է փոփոխությունիցԳլենդելի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին Գիտնականները ստեղծել են փայտե «արևային մարտկոցներ», որոնք աշխատում են 24/7 ռեժիմով Ահա թե ինչու պետք է քվեարկեք 3-ի օգտինՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծերՀայաստանը նորից ուժեղ է լինելու Քարոզչական պղպջակ է լրտեսներ փնտրելը, խուճապ է ՔՊ-ի մոտ, հասկանում են, որ պարտվում են. Ավետիք Չալաբյան Ռեպրեսիաների ընտրական սեզոն․ իշխանությունը փորձում է ճնշումներով պահել դիրքերը Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ» «Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ» Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ» «Ինձ ոչ ոք չի ուղարկել». Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները՝ իշխանության, ճնշումների և սպասվող պայքարի մասին IRI-ի ու Գելափի հարցումների արդյունքների ճշմարտացիության ու դրանց փոփոխման դինամիկայի պերճախոս վկայությունը ազգակործան պատուհասի խորացող հիստերիկ պահվածք է. Գագիկ ՄինասյանԻնչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ» Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ» Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ» Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ» ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ» Սխալ քաղաքականության պատճառով Արցախյան հաղթանակները նվիրեցին Ադրբեջանին. ՓաշոյանՀերթական բարեգործության մասին. 15մլն դոլարի աջակցություն ուսանողներին. Ռուբեն ՎելիցյանՄենք հաստատ չենք սկսելու զրոյական կետից՝ տեսանք դրա ողբերգական հետևանքները․ Գոհար Մելոյան Մինչև ՔՊ-ն խոսում է խաղաղությունից, Ադրբեջանի կառավարությունը հաջորդ ամիս Նախիջևանում կազմակերպում է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոն․ Տիգրան Աբրահամյան«Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն Հաղթանակի ձայները ավելի բարձր են հնչում․ Գոհար ՂումաշյանՄենք ռացիոնալ միտք ենք բերում. Սարդարապատը լավ օրինակ է. Էդմոն ՄարուքյանԳվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից. պաշտոնականԺողովուրդ, գնա՛ ընտրության, որ գնան․ Նարեկ ԿարապետյանՈրպեսզի ունենանք 1մլրդ դոլլարի ներդրումներ տուրիզմի ոլորտում ` քվեարկում ենք փոփոխությունների համար.3․ Մամիկոն ԱսլանյանԻնչու է կարևոր հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության` չգնալը նույնպես ընտրություն է, բայց այդ դեպքում ուրիշներն են որոշում քո փոխարեն․ Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ը Իրանի դեմ պատերшզմում կորցրել է MQ-9 Reaper անօդաչու սարքերի իր զինանnցի գրեթե հինգերորդ մասը. BloombergԿամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան. «Ուժեղ Հայաստան»Ես ամենահանցագործ թաղամասում եմ մեծացել. ճիշտը մի հատ ա․ Էդմոն ՄարուքյանՌոսսելխոզնադզորը հայտարարել է նաև հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասինԼուիս Էնրիկեն նշել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան