Հայերեն
Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» 

Կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին․ Միքայել և Բագրատ Սրբազանները դիմել են կաթողիկոսին

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունից հետո բեմականացված խայտառակությունը, ինչպես նաեւ հաջորդող զարգացումները մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետեւյալ արձանագրումները: Այս մասին, «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, ասված է Միքայել արք․ Աջապահյանի եւ Բագրատ արք․ Գալստանյանի հայտարարության մեջ:

«ա/ Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ը պաշտոնապես հայտարարել են, որ իրենք այլեւս չեն ցականում մաս կազմել մեր եղբայրության, ուստի մենք ճանաչում ենք իրենց խորթ եւ օտար, որոնց նկատմամբ, ցավոք, 20-ից 40 տարի եղբայրական զգացումներ ենք տածել՝ ինչը բազմիցս ապացուցել ենք գործով եւ խոսքով․ որոշումը ձերն է եղել՝ մեզ չմեղադրեք։․․․ 

բ/ Կատարվածը վերին աստիճանի նենգ եւ տիրադավ դավաճանություն է՝ դավադրաբար եւ ստորաբար, ինչը խորշելի է անգամ աշխարհականների, էլ ուր մնաց բարձրաստիճան հոգեւորականների պարագայում։ Իրենք կարող էին ամեն ինչ անել բացեիբաց՝ եկեղեցական ատյաններում, արտահայտելով իրենց դժգոհությունն ու պահանջները, մինչեւ անգամ վերջնագիր ներկայացնելով Վեհափառ Հայրապետին, սակայն գերադասել են գործել գաղտագողի եւ թաքուն՝ իբրեւ շարքային դավադիրներ։ 

գ/ Նրանցից յուրաքանչյուրը մեր աչքերի առջեւ եւ ներկայությամբ առիթը եւ հնարավորությունը չի փախցրել քծնելու եւ շողոքորթելու Վեհափառ Հայրապետին, ում հայրական խնամքը վայելելով բարձրագույն կոչումներ եւ պաշտոններ են ստացել եկեղեցում՝ բացարձակ անարժան լինելով զբաղեցրած դիրքին, ինչի խոսուն վկայությունն է իրենց քստմնելի արարքը։ Եթե Վեհափառը սխալվել է որեւէ բանում փաստորեն դա եղել է իրենց նկատմամբ ունեցած վստահությունը, նրանց գործած բազմաթիվ եւ զանազան մեղքերը իր վրա վերցնելով՝ հայրական հոգածության ներքո պահելով նրանց։ 

դ/ Տիրադավներից առնվազն 6-ը մասնակցել են 1999 թ Ազգային եկեղեցական ժողովին եւ հայտնապես քվեարկել են օրվա Վեհափառ Հայրապետի օգտին, ինչի մասին եւ հպարտորեն հայտարարել են 26 տարի շարունակ՝ նաեւ չմոռանալով ծաղրել այն հոգեւորականներին, ովքեր ընտրության իսկ չմասնակցելով երբեւիցե դրական են արտահայտվել ասպարեզում եղած այլ թեկնածուների նկատմամբ։ 

ե/ Մյուս 4 տիրադավները ուսանողությունից մինչեւ աբեղայություն եւ եպիսկոպոսություն վայելել են Հայրապետի խնամքը, ինչի շնորհիվ առաջխաղացման են հասել նույն Հայրապետի ձեռամբ՝ արժանանալով եպիսկոպոսական օծման եւ ձեռնադրության։ Սա խոսում է իրենց կերպարի մասին։ 

զ/ Կարելի է, հարկավոր է, գուցե եւ պետք է ամեն ինչում չհամաձայնել Վեհափառ Հայրապետի հետ, ինչը իրենք երբեք չեն արել անցնող 26 տարիներին եւ դեռ հակառակը՝ սողացել են, մինչ մենք դա արել ենք բազմիցս՝ մեզ ենթարկելով Հայրապետի հանդիմանությանն ու դժգոհությանը։ Այսու, 26 տարվա շարունակական քծնանքից հետո գլխակորույս սողալը անպատկառ եւ հայրենադավ իշխանավորների առջեւ՝ իրենց կաշին ինչ- որ բաներից փրկելու համար եւ ինչ-որ անորոշ «սկզբունքներ» պաշտպանել երկրի թիվ 1 անսկզբունքայինի հետ՝ ինքնաոչնչացում է։ Հիրավի նմանը նմանին է գտնում, տիրադավը՝ հայրենադավին, հուդաները՝ նիկոլայիդներին։ 

է/ Տիրադավները ստեղծել են մի վիճակ, որը Հայ եկեղեցում աննախադեպ է գեթ վերջին 200 տարում։ Ուստի անհրաժեշտ է աննախադեպ պատասխան եւ արձագանք․․ խոտորնակին՝ խոտորնակ, ինչպես ասում է ժողովրդական իմաստնությունը։ 

Խնդրում եւ առաջարկում ենք Վեհափառ Հայրապետին․ 

1․ Դադարեցնել հերձվածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը, ովքեր իրենց վարքով արդեն իսկ կայացրել են իրենց դատավճիռը։ 

2․ Անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում։ 

3․ Հրավիրել եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով մեր երեք սրբազանների մասնակցությունը կամ՝ մեր ազատությունից հետո։ 

4․ Եպիսկոպոսաց ժողովից հետո կարելի կլինի գումարել Ազգային եկեղեցական ժողովը։ 

Դիմում ենք տվյալ թեմերի քահանաներին՝ դուք պարտավոր եք այլեւս չենթարկվել ձեր հերձվածող առաջնորդներին եւ վայրկյան առաջ հավատարմություն հայտնել Վեհափառ Հայրապետին եւ ենթարկվել Նորին Սրբության տնօրինություններին։ 

ը/ Եւ վերջում ուզում ենք հույս հայտնել, որ տիրադավներից ոմանք կգնան Պետրոսի ճանապարհով եւ դառն լացով կփորձեն զղջմամբ գեթ հոգեւորական մնալ, մինչ մյուսներին սպասում է Հուդայի ճակատագիրը։ 

Քահանայք եւ ժողովուրդք, փարված մնացեք մեր Սուրբ եկեղեցուն եւ հավատարիմ հայոց օծյալ Հայրապետին։ Մեզ բոլորիս համար փորձության եւ փորձվելու ժամ է։ Չարը մռնչում է՝ կլանելու յուրաքանչյուրիս եւ բոլորիս միասին։ «Մեր միջից ելան սրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ սրանք ամենքը մեզնից չեն» (Ա Հովհ․ Բ։ 12)։ 

«Հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեք, հույսով ուրախացեք, նեղությանը համբերեք, հարատեւ աղոթեք․․․Մի պարտվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին» (Հռոմ․ ԺԲ։ 11-13, 21)։ 

Հ․ Գ․ Աստված մի արասցե, որ մի օր պարզվի, որ տիրադավները դերակատարություն են ունեցել նաեւ մեր եւ Մկրտիչ սբազանի ազատազրկման հարցում, ինչում կասկածելու բոլոր հիմքերն առկա են»»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ (տեսանյութ) «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԲոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանՀայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՖասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»