Հայերեն
Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» 

Լիցենզիայի չեղարկման կուլիսներն ու սակագների շուրջ պայքարի նոր փուլը

Քաղաքականություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իշխանությունների ճնշման ներքո չեղյալ հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան, ինչն ըստ էության վերածվեց գույքի բռնագրավման։ Որոշումը կայացվել էր նախապես կազմված սցենարով․ այն ընդունվեց այնպիսի արագությամբ, որ ակնհայտ դարձավ՝ քննարկումները ձևական բնույթ էին կրում։ Այն հակասում է երկրի Սահմանադրությանը և խաթարում է տնտեսական կայունությունը։

Կոլեգիալ մարմինները նախատեսված են շահերի հավասարակշռության համար, սակայն այս գործընթացում հանձնաժողովը գործել է ոչ թե որպես անկախ կառույց, այլ որպես քաղաքական պարտադրանքի կրող։ ՀԷՑ-ի շուրջ ստեղծված արհեստական ճգնաժամը և գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը հարվածեցին ներդրումային միջավայրին։ Արտասահմանում ձևավորվում է աճող անվստահություն Հայաստանի նկատմամբ, ինչը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել երկրի բարի համբավին։ Իշխանությունները ժամանակավոր են, իսկ պետության հեղինակությունը՝ երկարատև աշխատանքի արդյունք, և այն վերականգնելը բարդ է դառնում նման քայլերից հետո։

Այս իրադրության պայմաններում «Մեր ձևով» շարժումը սկսում է ստորագրահավաք՝ պահանջելով էլեկտրաէներգիայի սակագների իջեցում։ Իրավաբան Գոհար Մելոյանը հիշեցնում է, որ այս տարվա մայիսին հենց ՀԷՑ-ը էր դիմել հանձնաժողով՝ առաջարկելով սակագները նվազեցնել մոտ վեց միլիարդ դրամի խնայողության հաշվին։ Այդ խնայողությունը ստեղծվել էր վերջին տասնամյակում ձեռնարկված բարեփոխումների, հաշվիչների նոր համակարգի ներդրման և կորուստների նվազեցման շնորհիվ։ Ընկերությունը նաև հայտնել էր, որ կարող է ապահովել առավել մեծ խնայողություն, ինչը թույլ կտար շարունակել սակագների նվազեցումը։

Չնայած դրան՝ հանձնաժողովը մերժեց առաջարկը՝ առանց հիմնավոր բացատրությունների։ Նույն անտեսողական վերաբերմունքը ցույց է տրվել նաև ընկերության երկրորդ դիմումի նկատմամբ, ինչը հուշում է, որ սակագների իջեցումը միտումնավոր փակուղու մեջ է դրվել։

Շարժման ներկայացուցիչ Արթուր Միքայելյանը նշում է, որ սակագների երեք դրամով նվազեցումը լիովին իրատեսական է։ Թվով փոքր այս տարբերությունը մեկ տարվա ընթացքում կարող է քաղաքացիներին ապահովել մի քանի ամսվա գազի կամ լույսի վարձի չափով խնայողությամբ, ինչը զգալի աջակցություն է հատկապես դժվար վիճակում հայտնված ընտանիքների համար։ Միքայելյանը շեշտում է, որ այն պահից, երբ ընկերությունը անցել է Սամվել Կարապետյանին, սակագները չեն բարձրացել, թեև ապրանքների ու ծառայությունների գներն ամեն տարի աճել են։

Գոհար Մելոյանի խոսքով՝ ՀԷՑ-ը Կարապետյանին փոխանցվել է ծանր վիճակում․ այն գտնվել է սնանկացման եզրին։ Նոր սեփականատերը ներդրել է հսկայական գումարներ, վերականգնել համակարգը, կատարել բոլոր պարտավորությունները և ստեղծել սակագները իջեցնելու հնարավորություններ։ Մելոյանը չի բացառում, որ հանձնաժողովը և ժամանակավոր կառավարիչը դիմադրում են սակագների նվազեցմանը՝ խնայված միջոցները այլ նպատակներով օգտագործելու ցանկության պատճառով։

Այս պայմաններում «Մեր ձևով» շարժման նախաձեռնած ստորագրահավաքը դառնում է հանրային պահանջի հստակ արտահայտություն։ Քաղաքացիները պահանջում են, որ իշխանությունները դադարեցնեն արհեստական խոչընդոտները և ապահովեն այն, ինչը հնարավոր է՝ էլեկտրաէներգիայի մատչելի գին։

Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ (տեսանյութ) «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԲոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանՀայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՖասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»