Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ արշավ. Էդմոն Մարուքյան
ՔաղաքականությունԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Հինգ տարի առաջ, երբ իշխանությունները հարձակվել էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, և ըստ էության, դա այսօր Եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների առաջին ալիքն էր, շատերը նախընտրում էին լռել այդ թեմայով, մինչդեռ ես հստակ դիրքորոշում եմ հայտնել։
Ասել եմ, որ բոլորը ունեն խոսքի և կարծիք արտահայտելու իրավունք, և այդ իրավունքից պետք է օգտվեն թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր անձինք։
Ինչպես նաև հատուկ շեշտել եմ.
«Եկեղեցու դեմ այնքան ուժեր են դուրս եկել պատմության ընթացքում՝ բոլորը փոշի են դարձել»։