Հայերեն
ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը 

Իշխանությունը Եկեղեցու դեմ․ վերահսկողության փորձ՝ պետության հաշվին

Քաղաքականություն

Վերջին ամիսներին գործող իշխանության վարած քաղաքականությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ այլևս չի կարող դիտարկվել որպես առանձին միջադեպերի կամ հռետորաբանության արդյունք։ Այն ձևավորվել է որպես հետևողական և համակարգված գիծ, որի նպատակն է Եկեղեցին ենթարկել իշխանական վերահսկողության և զրկել նրան անկախ դերակատարումից։ Նիկոլ Փաշինյանի շրջապատում ձևավորված քաղաքական հաշվարկը պարզ է․ տիրանալ այն ինստիտուտին, որը դարեր շարունակ եղել է ազգային ինքնության, հանրային դիմադրության և պետականության պահպանման առանցքային հենասյունը։

Իշխանությունների ծրագրերում առանցքային տեղ է զբաղեցնում կաթողիկոսին հեռացնելու փորձը։ Դրա համար անհրաժեշտ է ոչ թե ուժեղ, ինքնուրույն հոգևոր առաջնորդ, այլ կառավարելի կերպար, որը կփոխանցի կառավարամետ ուղերձներ և կլեգիտիմացնի իշխանության քաղաքական որոշումները։ Թեև գործընթացը փորձ է արվում ներկայացնել որպես զուտ ներեկեղեցական կառավարման հարց, իրականում այն դիտարկվում է որպես նոր ճնշման գործիք՝ ուղղված հասարակության հոգևոր և ազգային կապերի քանդմանը։ Եկեղեցին իշխանության համար պետք է դադարի լինել արժեքային կենտրոն և վերածվի իշխող կուսակցության գաղափարախոսական կցորդի՝ զրկվելով իր պատմական առաքելությունից։

Այս նպատակով Փաշինյանը փորձում է կողմնակիցներ գտնել նաև հոգևորականության ներսում՝ այն անձանց շրջանում, որոնք պատրաստ են համագործակցել իշխանության հետ և մասնակցել կաթողիկոսին հեռացնելու գործընթացին։ Նման քայլերը վտանգավոր են ոչ միայն Եկեղեցու, այլև ամբողջ պետության համար։ Եկեղեցու վրա ճնշումը օբյեկտիվորեն թուլացնում է Հայաստանը արտաքին սպառնալիքների պայմաններում, քանի որ այն մնում է վերջին խոշոր ինստիտուտներից մեկը, որը դեռևս դուրս է կառավարության լիակատար վերահսկողությունից և ունակ է անկախ դիրքորոշում արտահայտելու։

Այս քաղաքականության ամենախոսուն դրսևորումներից մեկն այն է, որ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու համար արդեն շուրջ վեց ամիս կալանքի տակ է գտնվում բարերար և գործարար Սամվել Կարապետյանը։ Նրա կալանքը լայն շրջանակներում ընկալվում է ոչ միայն որպես իրավական, այլև հստակ քաղաքական ուղերձ՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր համարձակվում են հրապարակային աջակցություն հայտնել Եկեղեցուն և ընդդիմանալ իշխանության հակաեկեղեցական գծին։

Դեկտեմբերի 23-ին Սամվել Կարապետյանը կալանքից հղել է ուղերձներ, որոնք հստակորեն դուրս են գալիս անձնական պաշտպանության շրջանակներից և ձևակերպում են քաղաքական ու արժեքային այլընտրանք։

«Մենք ձևավորում ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ և նոր առաջնորդություն, պատճառը պարզ է։ Մենք ուժեղ Հայաստանի մեր պատկերացումն ունենք և այն հենց մենք կարող ենք իրականություն դարձնել։ Մենք ձևավորում ենք ուժեղ թիմ, և այդ թիմը բաղկացած է լինելու պրոֆեսիոնալներից, Հայաստանի նվիրյալներից, արդար ու մեծ նպատակների շուրջ ազնվորեն ու անշահախնդիր համախմբվողներից։ Բազմիցս ասել եմ, որ մեր կարևորագույն առաքելությունը մարդկանց հուսախաբ չանելն է։ Մարդիկ հույսեր են կապում մեր գործունեության հետ, հույսեր, որ կապված են իրենց ընտանիքների բարեկեցության, առողջության, երկրի անվտանգության, ազգային արժանապատվության հետ։ Մենք իրավունք չունենք հուսախաբ անել նրանց։ Այո՛, այո՛, ժողովուրդ ջան, այսօր մենք ասում ենք բոլորին՝ Հայաստանը թույլ չէ, այն պարզապես ունի թույլ ղեկավարություն»։

Կարապետյանը ուղերձում կոշտ գնահատական է տալիս նաև գործող արտաքին քաղաքական գծին՝ հակադրելով այն պրագմատիկ և ազգային շահերից բխող մոտեցմանը։

«Վերջերս հայտարարել էի, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած բարեկամություն անելով իրական խաղաղություն չենք ունենա։ Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա, Իրանի ու Վրաստանի կենսական շահերը անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ունենա։ Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է, թե ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծելը։ Հետևաբար մենք հենց այդպես ենք անելու։ Ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով մեր օգտին»։

Ուղերձում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում արդարության թեման՝ որպես հասարակության առանցքային պահանջ։

«Արդարությունն է յուրաքանչյուր հայի երազանքը, ու մենք հաստատելու ենք այդ արդարությունը մեր երկրում, ապացուցելով, որ սա միանշանակ հնարավոր է, անցյալում ենք թողնելու կառավարական, դատական, բանկային, կոռուպցիոն, ուժային բեսպրեդելը։ Մեր հայրենակիցների ուզածը դա է։ Ասում եմ դա միանշանակ, ասում եմ որպես մարդ, ով լավ է ճանաչում մեր ժողովրդին»։

Եզրափակելով՝ Կարապետյանը խոսում է պայքարի դժվարությունների, սակայն անդադար շարունակելու անհրաժեշտության մասին՝ այն կապելով 2026 թվականի հետ։

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, մեր պայքարը բարդ է ու լցված է բազմաթիվ զրկանքներով։ Բայց ինչպե՞ս կարող է որևէ հալածանք կանգնեցնել մեզ, եթե մեր նպատակը Հայաստանի Հանրապետության, մեր տարեցների, մեր ժողովրդի, մեր երեխաների ու թոռների բարեկեցիկ ու ապահով ապագան է։ Ուրեմն, առանց որևէ դադարի։ Վստահ քայլերով շարժվում ենք դեպի նոր՝ 2026 թ, որը պետք է հայ ժողովրդի վերածննդի սկիզբը դառնա, հաղթելու ենք մեր ձևով և կառուցելու ենք ուժեղ Հայաստան»։

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացները վաղուց դադարել են լինել կրոնական կամ ներքին կառավարման խնդիր։ Դրանք դարձել են լայն քաղաքական դիմակայության մաս, որտեղ իշխանությունը փորձում է վերահսկել վերջին անկախ ինստիտուտներից մեկը։ Իսկ Եկեղեցու դեմ բացված այս ճակատում խաղադրույքը միայն հավատքը չէ, այլ Հայաստանի պետական և ազգային ապագան։

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԲոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանՀայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՖասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ» «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օր