Հայաստանը յուրաքանչյուր հայ մարդու համար պետք է լինի բարձրագույն արժեք. Մհեր Ավետիսյան
ՔաղաքականությունՀայ մարդու համար ամենամեծ պատիվն ու առաքելությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում ապրելը, այս մտածողությունը, նման ձգտումը հնարավորություն կտա հայերիս իսկապես հզոր պետականություն կերտելու, իսկապես արդար, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի Հանրապետություն կերտելու…
Մենք իսկապես պետք է ապրենք երազանքով, որ եթե նույնիսկ մեզ չի հաջողվում վերադառնալ և ապրել Հայաստանում, ապա պետք է այնպես դաստիարակենք և կրթենք մեր երեխաներին, որ նրանք մի օր ցանկություն ունենան վերադառնալու և Հայաստանում ապրելու…
Այո՛, Հայաստանը յուրաքանչյուր հայ մարդու համար պետք է լինի բարձրագույն արժեք, բայց ոչ միայն կենացների և երազանքների մակարդակում, այլ վերջնանպատակում Հայաստանում ապրելու վեհ ցանկությամբ։