Հայերեն
Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ» Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Փաշինյանի թիրախում «Բարգավաճ Հայաստանն» է ԵԱՏՄ՞, թե՞ ԵՄ. Հարցը բավական սուր է դրված Փաշինյանը փորձում է նվազեցնել ընտրություններին մասնակցողների թիվը Իրար համբալ ասելով չենք կարող այս հարցերը լուծել. Մարուքյան Արևը կդառնա էլեկտրաէներգիայի գլխավոր աղբյուրն աշխարհում մինչև 2032 թվականը Համատարած վախի մթնոլորտն ու ընտրությունները. Էդմոն Մարուքյան Այս փոքրիկ խմբակը վաղուց հատել է քաղաքական ու բարոյական բոլոր կարմիր գծերը․ Նաիրի Սարգսյան Դիմակավորված խուզարկություններ ընդդիմության դեմ․ նախընտրական ճնշումների նոր փուլ․ ԲՀԿ Ուղիղ հեռարձակում․ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հանդիպումը խմբագիրների հետ «Մասնակցի՛ր ընտրություններին. Եթե դու չես գնում ընտրության, Քո ապագան որոշում է ընտրության գնացողը». Գոհար Մելոյան 

Ով է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից․ ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրման բացասական հետևանքները

Քաղաքականություն

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձևավորված բառախաղը առաջին հայացքից կարող է ընկալվել որպես ձևական տարաձայնություն, սակայն իրականում դրա տակ թաքնված է ամբողջ գործընթացի բուն էությունը։ Խաղաղության մասին խոսողները, կամ դրա քողի տակ ճանապարհների ապաշրջափակման հարցը առաջ մղողները, չեն կարողանում համաձայնության գալ մի, առաջին հայացքից, մանր հարցի շուրջ․ հայկական կողմը այն անվանում է Թրամփի ուղի, իսկ ադրբեջանական կողմը՝ Զանգեզուրի միջանցք։ Սակայն հենց այդ անվանման մեջ է թաղված գործընթացի իրական բովանդակությունը։ Սա ոչ թե տերմինաբանական վեճ է, այլ հակադիր աշխարհաքաղաքական պատկերացումների բախում՝ սուվերեն վերահսկողության և արտաքին պարտադրված օրակարգի միջև։

Այս ֆոնին ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները և քաղաքական ճնշումները դարձել են գրեթե առօրյա։ Արևմտյան գործընկերները հաճախ են այցելում Հայաստան՝ արձանագրելով իշխանությունների քայլերը, որոնք հակասում են ժողովրդավարական հիմնարար սկզբունքներին։ Արևմուտքում արդեն բացահայտորեն մտահոգություն է առաջացնում այն, ինչ կատարվում է երկրի ներսում։

Եկեղեցու նկատմամբ հարձակումները, սրբազանների և եկեղեցականների կալանավորումները, ոչ իշխանական համայնքապետերի, բարերարների, գործարարների և քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող ձերբակալությունները միջազգային հարթակներում ավելի ու ավելի հրապարակային են դառնում։ Հայաստանում արձանագրվող գործընթացները դիտարկվում են որպես մարդու իրավունքների խախտում, ինչը լուրջ ռիսկեր է ստեղծում արևմտյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի և համագործակցության համար։

Ադրբեջանի հետ ենթադրյալ խաղաղության ֆոնին Հայաստանի պաշտպանության նախարարի կողմից պարտադիր զինվորական ծառայության կրճատման առաջարկը ևս մեկ վտանգավոր ազդակ է։ Մինչ Հայաստանը քննարկում է սեփական պաշտպանական կարողությունների թուլացումը, Ադրբեջանը շարունակաբար ամրապնդում է իր ռազմական հզորությունը։ Փաշինյանն ու նրա թիմը, փաստացի, երկիրը տանում են այնպիսի վիճակի, որտեղ ապագայում կարող է մնալ առանց պետության համար կենսական նշանակություն ունեցող պաշտպանական ռեսուրսների։ Սա ավելի ու ավելի շատ հիշեցնում է Ադրբեջանի հերթական պահանջի կատարում։

Վերջին շրջանում Փաշինյանը հայտարարել է նաև սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ այն ներկայացնելով որպես ազգային ինքնության արդիականացում։ Սակայն իրականում խոսքը Ադրբեջանի վաղուց հնչեցրած պահանջի կատարման մասին է՝ հրաժարվել պատմական և իրավաքաղաքական դիրքորոշումներից։ Սահմանադրական փոփոխությունների օրակարգը հենց այս նպատակին է ծառայում։

Քաղաքական մեկնաբան Սուրեն Սուրենյանցը արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունը շարունակում է ակտիվորեն ներգրավված մնալ TRIPP-ի շուրջ քաղաքական և դիվանագիտական քննարկումներում, որոնք քաղաքական և ինստիտուցիոնալ մակարդակում ընկալվում են որպես արևմտյան նախագիծ՝ ուղղված տարածաշրջանում ռուսական ազդեցության սահմանափակմանը։ Թեև հռետորաբանորեն նախագիծը հակառուսական չէ, իր կառուցվածքով այն ենթադրում է հաղորդակցությունների միջազգային կառավարում, երրորդ կողմի երաշխիքների ներգրավում և Ռուսաստանի դուրսմղում որոշումների ընդունման առանցքից։

Այս մոտեցումը համահունչ է ԱՄՆ-ի և արևմտյան բլոկի երկարաժամկետ ռազմավարությանը՝ Հարավային Կովկասում նոր ազդեցության ճարտարապետություն ձևավորելու ուղղությամբ։ Այստեղ էլ ի հայտ է գալիս քաղաքական հիմնական հակասությունը․ մի կողմից Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումների ժամանակ խոսում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, հաղորդակցությունների բացման և տարածաշրջանային ինտեգրման մասին, մյուս կողմից նույն իշխանությունը ներգրավված է մի նախագծի, որը ռուսական քաղաքական շրջանակներում ընկալվում է որպես Ռուսաստանի դերի նվազեցման գործիք։
Սա այլևս դիվանագիտական անճշտություն կամ իրավիճակային սխալ չէ։ Սա գիտակցված երկակի քաղաքականություն է՝ տարբեր ուժային կենտրոններին տարբեր, երբեմն միմյանց բացահայտ հակասող ուղերձներ փոխանցելու նպատակով։ Այդ երկակիությունն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ Հայաստանի համար։ Այն խորացնում է անվստահությունը արտաքին գործընկերների շրջանում․ Ռուսաստանը սկսում է կասկածի տակ դնել Հայաստանի կանխատեսելիությունն ու հետևողականությունը, իսկ Արևմուտքը Հայաստանին ավելի շատ դիտարկում է որպես ժամանակավոր գործիք, ոչ թե ռազմավարական գործընկեր։


Միևնույն ժամանակ, այս քաղաքականությունը հնարավորություն է տալիս արտաքին դերակատարներին խուսափել հստակ պարտավորություններից՝ անորոշությունը պահպանելով հենց Հայաստանի հաշվին։ Իսկ ամենավտանգավորը պետական սուբյեկտայնության աստիճանական քայքայումն է, երբ Հայաստանը դադարում է հանդես գալ որպես սեփական օրակարգ ձևակերպող կողմ և վերածվում է մրցակցող նախագծերի հատման տարածքի։

Այս համատեքստում հաճախ հնչող հարցը՝ արդյոք գոյություն ունի ռուս-ամերիկյան համաձայնություն Սյունիքի ճանապարհի շուրջ, առայժմ միանշանակ պատասխան չունի։ Առկա փաստերը չեն վկայում լիարժեք և ինստիտուցիոնալ ձևակերպված համաձայնության մասին։ Ավելի հավանական է շահերի ժամանակավոր համընկնումն ու լուռ չբախվելու քաղաքականությունը, մինչ մեծ տերությունները շարունակում են սակարկությունը։

Այս միջանկյալ վիճակում Սյունիքի ճանապարհը աստիճանաբար վերածվում է ոչ թե Հայաստանի սուվերեն վերահսկողության ներքո գտնվող հաղորդակցային հնարավորության, այլ արտաքին նախագծերի խաչմերուկի։ Այդ անորոշությունից առավել շահում է Ադրբեջանը, ինչպես նաև Հայաստանի ներկա իշխանությունը, որը գործընթացը ներքաղաքական դաշտում ներկայացնում է որպես խաղաղության առաջընթաց։

Սակայն փոքր պետության համար սա ամենավտանգավոր փուլն է։ Գործընթացները ընթանում են, մինչդեռ անվտանգության և սուվերեն վերահսկողության հստակ ամրագրված երաշխիքները բացակայում են։ Առանց սեփական օրակարգի, կարմիր գծերի և ինստիտուցիոնալ ամրագրումների Հայաստանը ռիսկի է դիմում Սյունիքը վերածել ոչ թե զարգացման հնարավորության, այլ սակարկության առարկայի։

Նախընտրական նոր սխեմա. ո՞ր քաղաքական ուժն է իրականում հաղթահարում անցողիկ շեմը. Էդմոն ՄարուքյանՉափազանց կարևոր է ընտրություններին մասնակցությունը, այլապես ձեր ձայնը գնալու է գործող իշխանությխնը. Լևոն Քոչարյան Դատարանը քննում է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը. ուղիղ «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ խաղաղ ապագան սկսվում է փոփոխությունիցԳլենդելի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին Գիտնականները ստեղծել են փայտե «արևային մարտկոցներ», որոնք աշխատում են 24/7 ռեժիմով Ահա թե ինչու պետք է քվեարկեք 3-ի օգտինՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծերՀայաստանը նորից ուժեղ է լինելու Քարոզչական պղպջակ է լրտեսներ փնտրելը, խուճապ է ՔՊ-ի մոտ, հասկանում են, որ պարտվում են. Ավետիք Չալաբյան Ռեպրեսիաների ընտրական սեզոն․ իշխանությունը փորձում է ճնշումներով պահել դիրքերը Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ» «Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ» Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ» «Ինձ ոչ ոք չի ուղարկել». Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները՝ իշխանության, ճնշումների և սպասվող պայքարի մասին IRI-ի ու Գելափի հարցումների արդյունքների ճշմարտացիության ու դրանց փոփոխման դինամիկայի պերճախոս վկայությունը ազգակործան պատուհասի խորացող հիստերիկ պահվածք է. Գագիկ ՄինասյանԻնչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ» Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ» Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ» Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ» ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ» Սխալ քաղաքականության պատճառով Արցախյան հաղթանակները նվիրեցին Ադրբեջանին. ՓաշոյանՀերթական բարեգործության մասին. 15մլն դոլարի աջակցություն ուսանողներին. Ռուբեն ՎելիցյանՄենք հաստատ չենք սկսելու զրոյական կետից՝ տեսանք դրա ողբերգական հետևանքները․ Գոհար Մելոյան Մինչև ՔՊ-ն խոսում է խաղաղությունից, Ադրբեջանի կառավարությունը հաջորդ ամիս Նախիջևանում կազմակերպում է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոն․ Տիգրան Աբրահամյան«Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն Հաղթանակի ձայները ավելի բարձր են հնչում․ Գոհար ՂումաշյանՄենք ռացիոնալ միտք ենք բերում. Սարդարապատը լավ օրինակ է. Էդմոն ՄարուքյանԳվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից. պաշտոնականԺողովուրդ, գնա՛ ընտրության, որ գնան․ Նարեկ ԿարապետյանՈրպեսզի ունենանք 1մլրդ դոլլարի ներդրումներ տուրիզմի ոլորտում ` քվեարկում ենք փոփոխությունների համար.3․ Մամիկոն ԱսլանյանԻնչու է կարևոր հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության` չգնալը նույնպես ընտրություն է, բայց այդ դեպքում ուրիշներն են որոշում քո փոխարեն․ Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ը Իրանի դեմ պատերшզմում կորցրել է MQ-9 Reaper անօդաչու սարքերի իր զինանnցի գրեթե հինգերորդ մասը. BloombergԿամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան. «Ուժեղ Հայաստան»Ես ամենահանցագործ թաղամասում եմ մեծացել. ճիշտը մի հատ ա․ Էդմոն ՄարուքյանՌոսսելխոզնադզորը հայտարարել է նաև հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասինԼուիս Էնրիկեն նշել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի անվտանգությունը վեր է ամեն ինչից․ պատասխան Փաշինյանի հայտարարություններին․ Իվետա Տոնոյան«Ուժեղ Հայաստանի» ուժեղ իրազեկումն ու հանրահավաքն այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր․ «ՀայաՔվե»-ն ևս այնտեղ էրԿրեմլը հերքել է Ուկրաինայում պատերшզմի վերաբերյալ վերջնաժամկետի մասին հաղորդումներըԻշխանության «դարի բացահայտումը» պարզապես զվարճալի է․ Ռոբերտ ԱմստերդամՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփՈւժեղ Մալաթիան գնալու է ընտրության, որ փոքրիկ խմբակը Գնա․ Նարեկ ԿարապետյանԱյսօրվա զառանցանքը․ ինչ են պատրաստվում զիջել․ Հրայր ԿամենդատյանՀաղթանակած ազգը կարող է նույնը կերտել ապագայում, եթե ունենա ռացիոնալ, հաշվարկված և ոչ արկածախնդիր քաղաքական էլիտա. Էդմոն Մարուքյան Մայքլ Ջեքսոնի՝ 2005 թվականի դատավարության մանրամասները՝ Netflix-ի նոր վավերագրական ֆիլմումԱնկեղծ շփում, իրական վերաբերմունք․ Նարեկ ԿարապետյանՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra»-ն Գլխավոր դատախազը պատասխանատվություն է կրում Փաշինյանի հանցավոր վարքագծի համար․ Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան դաշինքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է․ ուղիղ