Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում հունվարի 7-ի ցերեկը, hունվարի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում հունվարի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 8-9-ին, 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 7-9-ի ցերեկը կբարձրանա՝ 3-5, հունվարի 8-10-ի գիշերը՝ 14-18, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 2-4 աստիճանով։
Հետևեք մեզ՝ այստեղ