Հայերեն
ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը 

Պետականացման անվան տակ բռնագրավում․ ինչպես է ՀԷՑ-ի գործը վերածվում ներդրումային միջավայրի քանդման նախադեպի

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին կրկին անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ սեփական թիմի հրապարակային մեկնաբանություններում հերթական անգամ փորձելով պատասխանատվությունը բարդել «նախկինների» վրա։

Սակայն այս պնդումները ակնհայտորեն կտրված են իրականությունից․ ավելի քան վեց ամիս է, ինչ ՀԷՑ-ը ղեկավարում են քպականները, իսկ ոլորտը խորապես ճանաչող փորձառու մասնագետների զգալի մասը հեռացվել է համակարգից։

Ստացվում է, որ իշխանությունը մի կողմից ընդունում է կառավարման լիակատար վերահսկողությունը, մյուս կողմից՝ շարունակում է ձախողումների համար մեղադրել անցյալին՝ խուսափելով ներկա պատասխանատվությունից։

ՀԷՑ-ը սեփականատիրոջից վերցնելու և փաստացի պետականացնելու գործընթացը դարձավ հերթական ազդակն այն մասին, որ գործող իշխանությունը լրջագույն հարվածի տակ է դնում Հայաստանի ներդրումային միջավայրը։ Այս նախադեպը հստակ ուղերձ է բոլոր ներդրողներին՝ անկախ ներդրման ծավալից կամ երկրի համար ունեցած կարևորությունից, Հայաստանում որևէ մեկը երաշխավորված չէ սեփականության անձեռնմխելիությամբ։ Այն, ինչ տեղի ունեցավ բարերար և գործարար Սամվել Կարապետյանի հետ, ցույց տվեց, որ անգամ խոշոր ներդրողը կարող է մի օր հայտնվել քաղաքական որոշումների զոհի դերում՝ առանց իրական իրավական պաշտպանության մեխանիզմների։

Կառավարման ձախողումների հետևանքները երկար սպասեցնել չտվեցին։ Միայն թվերը բավական են պատկերն ամբողջացնելու համար։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին ամբողջ հանրապետության տարածքում գրանցվել է 15 վթար և 6 750 հոսանքազրկված բաժանորդ, որոնցից ժամը 00:00-ի դրությամբ մնացել էր ընդամենը 261 բաժանորդ։ Մինչդեռ 2025 թվականի նույն օրը պատկերը կտրուկ վատթարացել է․ արձանագրվել է 125 վթար և 117 021 հոսանքազրկված բաժանորդ, որոնցից ժամը 00:00-ի դրությամբ հոսանքից զրկված է մնացել 13 399 բաժանորդ։ Այս վիճակագրությունը ոչ թե պատահական տատանում է, այլ կառավարման որակի ակնհայտ անկման ցուցիչ։ Այն վկայում է, որ ՀԷՑ-ի կառավարումը ստանձնած անձինք կամ չեն իրականացնում անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքները, կամ պարզապես չեն տիրապետում ոլորտի բարդություններին՝ ստեղծելով նոր ռիսկեր այնտեղ, որտեղ նախկինում դրանք վերահսկվում էին։

Այս ֆոնին առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ իշխանությունների ճնշման ներքո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեղյալ է հայտարարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան։ Թեև գործընթացը ձևականորեն ներկայացվել է որպես կարգավորող մարմնի որոշում, իրականում այն ընկալվում է որպես քաղաքական պատվերի իրականացում՝ ընկերությունը օգտագործելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Հանձնաժողովի նիստը պաշտոնական էր, սակայն հանրային տպավորությունն այնպիսին է, որ գույքի բռնագրավման որոշումը կայացված էր դեռևս մինչև նիստի անցկացումը։ Լիցենզիայի չեղարկումն ըստ էության հավասարազոր է սեփականության խլման, ինչը հակասում է ոչ միայն Հայաստանի Սահմանադրությանը, այլև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Կոլեգիալ կարգավորող մարմինների գոյության իմաստը շահերի հավասարակշռումն է և քաղաքական կամքից անկախ որոշումների կայացումը։ Երբ այդ մարմինները վերածվում են մեկ կենտրոնից կառավարվող գործիքների, ամբողջ համակարգը կորցնում է իր լեգիտիմությունը։ Էներգետիկայի նման ռազմավարական և տեխնիկապես բարդ ոլորտը չի կարող և չպետք է կարգավորվի մեկ պաշտոնյայի կամ նեղ խմբակի կամքով, քանի որ նման մոտեցման գինը վճարում է ամբողջ հասարակությունը՝ մթության մեջ մնացած տներով, կանգնած արտադրություններով և աճող սոցիալական լարվածությամբ։

Վերլուծելով իրավիճակը՝ մասնագետներն արդեն իսկ բարձրաձայնում են այն, ինչ քաղաքացիները զգացել են սեփական փորձով։

Տարածված գնահատականներից մեկի համաձայն, երբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, հնարավոր էր կանխատեսել ռիսկերը, գնահատել ծանրաբեռնվածության աճի հավանական գոտիները և ժամանակին իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ։ Իսկ այն պահից, երբ կառավարման լծակներն անցել են նեղ շրջանակի ձեռքը, ոչ միայն չեն կառավարվել հին ռիսկերը, այլև ստեղծվել են նորերը՝ զանգվածային հոսանքազրկումներով և համակարգային խափանումներով։

Այս ամենի արդյունքում ՀԷՑ-ի պատմությունը դուրս է գալիս մեկ ընկերության կամ մեկ գործարարի ճակատագրի շրջանակներից։ Այն վերածվում է ամբողջ տնտեսական համակարգի համար վտանգավոր նախադեպի, որտեղ պետականացման անվան տակ իրականում իրականացվում է սեփականության բռնագրավում, իսկ կառավարման ձախողումները քողարկվում են քաղաքական մեղադրանքներով։ Նման պայմաններում ներդրումային վստահության վերականգնման մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ պետությունը չի ապացուցել, որ պատրաստ է պաշտպանել սեփականության իրավունքը՝ անկախ անձերից և քաղաքական նպատակահարմարությունից։

Վերջիվերջո օրինաչափությունը պարզ է դառնում․ այն ոլորտը, որին այս իշխանությունը ձեռք է տալիս, կամ սկսում է արագ քայքայվել, կամ հայտնվում է գոյատևման վերջին շեմին։ ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցողը դրա հերթական և ամենավտանգավոր ապացույցներից մեկն է՝ իր հետևանքներով ոչ միայն այսօր, այլև երկարաժամկետ ապագայում Հայաստանի տնտեսության և պետականության համար։

ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԲոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանՀայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՖասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ» «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը