Հայերեն
Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ» Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Փաշինյանի թիրախում «Բարգավաճ Հայաստանն» է ԵԱՏՄ՞, թե՞ ԵՄ. Հարցը բավական սուր է դրված Փաշինյանը փորձում է նվազեցնել ընտրություններին մասնակցողների թիվը Իրար համբալ ասելով չենք կարող այս հարցերը լուծել. Մարուքյան Արևը կդառնա էլեկտրաէներգիայի գլխավոր աղբյուրն աշխարհում մինչև 2032 թվականը Համատարած վախի մթնոլորտն ու ընտրությունները. Էդմոն Մարուքյան Այս փոքրիկ խմբակը վաղուց հատել է քաղաքական ու բարոյական բոլոր կարմիր գծերը․ Նաիրի Սարգսյան Դիմակավորված խուզարկություններ ընդդիմության դեմ․ նախընտրական ճնշումների նոր փուլ․ ԲՀԿ Ուղիղ հեռարձակում․ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հանդիպումը խմբագիրների հետ «Մասնակցի՛ր ընտրություններին. Եթե դու չես գնում ընտրության, Քո ապագան որոշում է ընտրության գնացողը». Գոհար Մելոյան 

ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերի

Քաղաքականություն

«Հետք»-ը գրում է.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի նշանակմանը հաջորդած` աշխատանքից ազատումների գործերը դատարաններում «փլվում են». հրամաններում կոնկրետ փաստական հիմքեր չկան։ Դատարանները մեկը մյուսի հետևից անվավեր են ճանաչում նույն ձևաչափով կազմված ակտերը՝ պարտավորեցնելով ընկերությանը հարկադիր պարապուրդի գումարներ և աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցումներ վճարել։ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելու օրից մինչև 2026թ․ հունվարի 14-ը ընկերության դեմ 47 հայց է ներկայացվել: 6 գործով արդեն վճիռներ են կայացվել եւ ընկերության վրա տասնյակ միլիոն դրամների հատուցման պարտավորություններ են դրվել:

2018թ. իշխանափոխությունից հետո՝ հունիսի 14-ին, Ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանն ազատվեց աշխատանքից: Ամիսներ անց՝ նույն տարվա օգոստոսի 27-ին նա նշանակվեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի խորհրդական: 2025թ. հուլիսի 31-ին ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային պայմանագիրը լուծելու և Անուբաղ Համբարյանի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին հրաման արձակեց, որի համաձայն էլ լուծվեց պայմանագիրը։

Ռոմանոս Պետրոսյանի հրամանում հղում է կատարվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի թիվ 1-Ա որոշմանը, ինչպես նաև հիշատակվել է ՀԷՑ-ի  ժամանակավոր կառավարչի օգնական Դ. Մանուկյանի 2025թ. հուլիսի 24-ի զեկուցագիրը: Երկու փաստաթղթերն են վերաբերել են ընդհանրական խախտումների։

Անուբաղ Համբարյանը 2025թ. դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Ռոմանոս Պետրոսյանի հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջով:

ՀԷՑ-ը դատարանում պարզաբանել է, որ Ա. Համբարյանը, զբաղեցնելով գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը, առանց իրավական հիմքի ենթադրել է, որ իր աշխատավայրը ոչ թե ընկերության գլխամասի և գլխավոր տնօրենի (այդ թվում՝ ժամանակավոր կառավարչի) գտնվելու վայրի հասցեն է (ք. Երևան), այլ ընկերության «Դեբետ» մասնաճյուղի գլխամասային մասնաշենքի (ք. Վանաձոր) հասցեն: Առանց որևէ գործողություն կատարելու ստացել և, ըստ ՀԷՑ-ի, անհիմն սպառել է ամսական 300 լիտր բենզին՝ ընկերությանը պատճառելով նյութական վնաս:

Դատարանը գտել է, որ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի բովանդակությունը պետք է ոչ թե աշխատողին հնարավորություն տա «ենթադրելու» կամ «կռահելու» տվյալ ակտի ընդունման փաստական հիմքը, այլ պարունակի հստակ տեղեկություններ տվյալ ակտն ընդունելու պատճառների մասին։

Դատարանն արձանագրել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի թիվ 1Ա որոշումն անհատական իրավական ակտ է և վերաբերում է Ռոմանոս Պետրոսյանին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակելուն: Այդ որոշման 8-րդ կետով արձանագրված խախտումներն ընդհանրական են և չեն վերաբերում կոնկրետ անձանց գործողություններին։

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշման համաձայն՝ Կառավարության լիազոր մարմնի կողմից 2025թ. հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման հիմքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, ինչպես նաև «Էներգետիկայի մասին» օրենքի և Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով և Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ՀԷՑ-ի  ժամանակավոր կառավարիչ։

Որոշմամբ արձանագրվել է նաև, որ ընկերության կողմից մեծ թվով սպառողների հաշվառքի սարքերի նկատմամբ իրականացվել են հնարավոր միջամտություններ ու հավելագրումներ։ 2024թ. այս խնդրի վերաբերյալ ստացվել է մոտ 7000 դիմում՝ 40%-ով ավելի, քան 2023թ. դիմումները։

Ինչ վերաբերում է ժամանակավոր կառավարչի օգնական Դ. Մանուկյանի 2025թ. հուլիսի 24-ի զեկուցագրին, դատարանը փաստել է, որ թեև այն որպես ապացույց չի ներկայացվել, սակայն դրա բովանդակությանը ծանոթ է իր վարույթում քննվող մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում: Դրա ուսումնասիրությունից հետևում է, որ այն պարունակում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի թիվ 1Ա որոշման և իրավական նորմերի մասին նշում, դրանում նույնպես արձանագրված չէ՝ ինչ հանգամանքներով է պայմանավորված Անուբաղ Համբարյանի համար նման բացասական հետևանքների առաջացումը:

Անդրադառնալով Ա. Համբարյանի՝ նախկին աշխատանքում վերականգնվելու պահանջին, դատարանը փաստել է, որ կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է վստահությունը կորցնելու հիմքով: Բացի այդ,  ՀԷՑ-ի փաստարկմամբ, աշխատողի կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում ընկերությունը կարող է կրել վնասներ: Այսինքն՝ այս դեպքում առկա է աշխատանքային հարաբերությունները շարունակելու անհնարինություն: Հետևաբար, դատարանը գտել է, որ աշխատանքում վերականգնելու  պահանջը ենթակա է մերժման:

Դատարանը 2025թ. դեկտեմբերի 29-ին անվավեր է ճանաչել Ռոմանոս Պետրոսյանի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին հրամանը։ Վճռով ՀԷՑ-ից հօգուտ Անուբաղ Համբարյանի բռնագանձվել է վերջին 9 ամսվա աշխատավարձի չափով գումար, ինչպես նաև՝ նույն ժամանակահատվածի համար ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը:

Նշենք, որ աշխատանքից ազատվելուց հետո Ա. Համբարյանն աշխատանքի է անցել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ում և վարձատրվում ՀԷՑ-ից կրկնակի պակաս:

Դատարանի վճռով ՀԷՑ-ից հօգուտ Անուբաղ Համբարյանի պետք է բռնագանձվի նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի վեցապատիկը: Մոտավոր հաշվարկով, ՀԷՑ-ը Անուբաղ Համբարյանին պետք է վճարի 15 մլն դրամից ավել գումար:

Նշենք, որ վճիռն օրինական ուժի մեջ չի մտել և հնարավոր է բողոքարկվի ՀԷՑ-ի կամ Անուբաղ Համբարյանի կողմից:

46 գործով հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի բռնագանձման պահանջ է ներկայացել 

2025թ. հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։

«Հետքը» ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչին գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե 2025թ. հուլիսի 18-ից մինչև հարցմանը պատասխանելու օրը աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքով քանի՞ հայցադիմում է ներկայացվել ՀԷՑ-ի դեմ։ Եթե նյութական պահանջ է ներկայացվել աշխատանքից ազատված աշխատակիցների կողմից, ապա ընդհանուր որքա՞ն գումարի և այլն:

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ի պատասխան նշել է, որ 2025թ. հուլիսի 18-ից 2026թ. հունվարի 14-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ ներկայացվել է աշխատանքային վեճին վերաբերող 47 հայցադիմում: 47-ից միայն 8 գործով է դատարանը որոշում կայացրել, մնացածը դեռևս քննության փուլում են: Մասնավորապես՝ մեկ հայցադիմում մերժվել է (հայտնի չէ՝ վերադասության կարգով բողոքարկվելու է, թե ոչ-հեղ.): Գործերից երկուսը կարճվել են, քանի որ հայցվորները հրաժարվել են հայցից, իսկ հինգ քաղաքացիական գործով հայցերը բավարարվել են մասնակի:

Մասնակի բավարարված 5 գործերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ դատարանները չեն բավարարել միայն աշխատակիցների՝ նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը: Պատճառաբանությունն այն է, որ լարված մթնոլորտը թույլ չի տա  շարունակել աշխատանքային հարաբերությունները: Սակայն ՀԷՑ-ին պարտավորեցրել են փոխհատուցել հարկադիր պարապուրդի եւ նախկին աշխատանքում չվերականգնելու համար: Պարտված գործերով ՀԷՑ-ը նաև զգալի գումարներ է վճարելու որպես պետական տուրք: Մասնավորապես՝ դատարանները վճռել են  բավարարված գումարների 2-3 տոկոսի չափով պետական տուրք բռնագանձել (օրինակ՝ 15 մլն դրամի 2%-ը կազմում է 300 000 դրամ), ինչպես նաև՝ յուրաքանչյուր գործով 20 000 դրամ պետտուրք՝ Ռ. Պետրոսյանի հրամաններն անվավեր ճանաչելու համար:

«Ինչ վերաբերում է նյութական պահանջի և դրա չափի վերաբերյալ հարցադրմանը, ապա հայտնում եմ, որ 46 գործով ներկայացվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի բռնագանձման պահանջ, իսկ գումարի չափը հանդիսանում է առևտրային գաղտնիք և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն ենթակա է մերժման»,- մեզ գրել է Ռոմանոս Պետրոսյանը:

Ընդհանրական հիմքեր՝ աշխատանքից ազատելու համար

«Աղստև» մասնաճյուղի «Բերդ» էլեկտրական ցանցի պետ Անուշավան Հարությունյանի ու ՀԷՑ-ի միջև աշխատանքային պայմանագիրը կնքվել է դեռևս 2011թ. մայիսին: Սկզբում նա այլ պաշտոնի է նշանակվել, այնուհետև դարձել է մասնաճյուղի ցանցի պետ՝ 490 000 դրամ ամսական աշխատավարձով: Սակայն, 2025թ. հուլիսի 31-ին ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին» հրաման, որի համաձայն էլ լուծվել է պայմանագիրը։

ՀԷՑ-ը դատարանում պարզաբանել է, որ Ա․ Հարությունյանը պատշաճ չի կատարել տնօրենի պարտականությունները, ինչի հետևանքով հայցվորի ղեկավարած մասնաճյուղում գրանցվել են հավելագրման դեպքեր: Ընկերությունը պարզել է, որ մի շարք բաժանորդների հաշվառքային սարքերի ցուցմունքները չեն համապատասխանում ընկերության բազայում մուտքագրված ցուցմունքներին: Հավելագրումը կազմել է 10,619 կվտ/ժ:

ՀԷՑ-ը, որպես աշխատանքից ազատելու հիմք, մատնանշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի՝ վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին որոշումը և ՀԷՑ ժամանակավոր կառավարչի օգնական Դ. Մանուկյանի զեկուցագիրը:

Սակայն, դատարանը փաստել է, որ թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշումը, թե՛ ժամանակավոր կառավարչի օգնականի  զեկուցագիրը չեն պարունակում «Բերդ» մասնաճյուղի տնօրենին վերագրվող որևէ գործողություն կամ անգործություն, որի հետևանքով ՀԷՑ-ը կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս: Հետևաբար, աշխատանքից ազատման հրամանում բացակայել է փաստական հիմքը, որն անվերապահորեն հանգեցնում է անվավեր ճանաչման:

Դատարանը 2025թ. դեկտեմբերի 10-ին անվավեր է ճանաչել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին հրամանը: Որպես հարկադիր պարապուրդի գումար՝ ՀԷՑ-ից հօգուտ աշխատակցի կբռնագանձվի միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 2025թ. օգոստոսի 1-ից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատարանը պարտավորեցրել է ՀԷՑ-ին մասնաճյուղի տնօրենին վճարել նաև աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի եռապատիկի չափով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 20 000 դրամ՝ որպես ոչ դրամական պահանջով վճարման ենթակա պետական տուրքի գումար, ինչպես նաև աշխատանքում չվերականգնելու դիմաց վճարվելիք հատուցման՝ միջին աշխատավարձի եռապատիկի չափով գումարի 3 տոկոսը՝ որպես վճարման ենթակա պետական տուրքի գումար:

Մյուս գործով «Մուսալեռ» մասնաճյուղի «Արմավիր» էլեկտրական ցանցի արդեն նախկին պետ Վարդան Ներսիսյանն է դատարանում մասնակի հաղթանակ տարել: Նրա և ՀԷՑ-ի միջեւ 2016թ. հունիսին կնքվել է աշխատանքային պայմանագիր, որը Ռոմանոս Պետրոսյանի հրամանով լուծվել է 2025թ. օգոստոսի 13-ին: Աշխատավարձը կազմել է 500 000 դրամ:

Հրամանում դարձյալ հղում է կատարվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի թիվ 1-Ա որոշմանը, ինչպես նաև հիշատակվել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ - անվտանգության և վերահսկողության տնօրեն Դ. Սարգսյանի զեկուցագիրը:  Այս դեպքում աշխատակցի ազատման հիմքը հաշվառքային սարքերի վերաբերյալ եզրակացությունների և ընկերության բազայում սպառողների սպառված էլեկտրաէներգիայի թանկության վերաբերյալ տվյալների միջև առկա տարբերություններն են:

2025թ. դեկտեմբերի 29-ին դատարանը նույն պատճառաբանությամբ անվավեր է ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի հրամանը, ինչպես նաև հօգուտ Վ․ Ներսիսյանի բռնագանձել է վերջին 9 ամսվա աշխատավարձի չափով գումար: ՀԷՑ-ից հօգուտ «Արմավիր» էլեկտրական ցանցի նախկին պետի վճռվել է բռնագանձել աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի վեցապատիկը:

Նույն օրը դատարանը վճիռ է կայացրել նաև հօգուտ  խոշոր սպառողների սպասարկման տնօրինության տնօրենի արդեն նախկին տեղակալ Հովիկ Համբարձումյանի: Նա աշխատանքի է ընդունվել 2025թ. մարտին, սակայն Ռոմանոս Պետրոսյանը 2025թ. հուլիսի 24-ին պայմանագիրը լուծելու հրաման է տվել:

ՀԷՑ-ի ղեկավարությունը նույն սխեմայով է գործել՝ հիմք են ընդունել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշումը, ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալ Ռ. Ասկարյանի զեկուցագիրը եւ աշխատակցի հետ լուծել պայմանագիրը: Դարձյալ հիշատակել են հավելագրման դեպքերը:

Դատարանը կրկին արձանագրել է, հավելագրումների մասին խախտումներն ընդհանրական են և չեն վերաբերում կոնկրետ անձանց գործողություններին։ Այդ հիմքով էլ դատարանն անվավեր է ճանաչել Ռոմանոս Պետրոսյանի՝ Հ․ Համբարձումյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանը: Դատարանը հօգուտ աշխատակցի վճռել է բռնագանձել աշխատավարձի՝ 700 000 դրամի չափով գումար, ինչպես նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի վեցապատիկը:

Մյուս գործը վերաբերում է ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրենի խորհրդականին՝ Սեդա Թունյանին: Վերջինիս ու ՀԷՑ-ի միջև 2021թ. սեպտեմբերին կնքվել  է աշխատանքային պայմանագիր՝ 290 000 դրամ ամսական աշխատավարձով։ 2025թ. օգոստոսի 18-ին ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով լուծվել է աշխատանքային պայմանագիրը:

ՀԷՑ-ը հայցադիմումի պատասխան է ներկայացրել, ըստ որի՝ աշխատանքային պայմանագիրը լուծվել է, քանի որ աշխատակցի գործունեության ընթացքում ընկերությունը նյութական արժեքների կորուստ է ունեցել: Մասնավորապես՝ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների ոչ լիարժեք իրականացման հետևանքով տեղի են ունեցել դժբախտ պատահարներ, ինչի հետևանքով տուժած անձանց հասցված վնասները հատուցվել են ընկերության կողմից: Սակայն, դատարանն արձանագրել է, որ Ս․ Թունյանին վերագրվող որևէ գործողություն կամ անգործություն, որի արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս, չի պարզվել:

Դատարանը փաստել է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի հրամանում բացակայել է փաստական հիմքը, ինչն անվերապահորեն հանգեցնում է անվավեր ճանաչման: Հենց այդ պատճառով էլ դատարանն անվավեր է ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին հրամանը: Որպես հարկադիր պարապուրդի գումար՝ ՀԷՑ-ից հօգուտ աշխատակցի պետք է բռնագանձվի միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 2025թ. օգոստոսի 19-ից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է ՀԷՑ-ին վճարել աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի եռապատիկի չափով:

Նշենք, որ «Հետքի» հարցմանը պատասխանելու օրը՝ 2026թ. հունվարի 14-ին դատարանը մասնակի բավարարել է նաև ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալ, «Կենտրոն» տարածքային համակարգման տնօրինության տնօրեն Դավիթ Ղազինյանի հայցը: Այս գործի մասին ՀԷՑ-ի պատասխանում չկա (հավանաբար դատական ակտը դեռ ստացած չլինելու պատճառով): Դատարանը վճռել է անվավեր ճանաչել Ռ. Պետրոսյանի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին հրամանը: Բացի այդ, վճռվել է ՀԷՑ-ից Դավիթ Ղազինյանի օգտին բռնագանձել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի դիմաց հատուցում, այն է՝ նախկին աշխատանքի համար վճարված վերջին 9 ամսվա աշխատավարձի չափով գումար, ինչպես նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց փոխհատուցում՝ վերջինիս միջին աշխատավարձի վեցապատիկի չափով:

Թե ՀԷՑ-ում որքան աշխատավարձ է ստացել Դավիթ Ղազինյանը՝ վճռում նշված չէ: Սակայն, հաշվի առնելով երկար տարիների փորձը, բարձր պաշտոնը, կարող ենք ենթադրել, որ այն բարձր է եղել, ինչը ևս ՀԷՑ-ը պետք է հատուցի:

Դավիթ Ղազինյանին աշխատանքից ազատելու հիմք է հանդիսացել 2025թ. հուլիսի 21-ին ՀԷՑ-ի գլխամասային մասնաշենքի դիմաց աշխատանքային ժամին զանգվածային լրատվամիջոցներին հարցազրույց տալը, որում Ղազինյանը նշել է, թե չի վստահում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, ընկերությունում անընդհատ եղել են չարաշահումներ և դրանք բացահայտվել են իր և իր աշխատակիցների կողմից։

Նույն օրը լուծվել է նրա հետ կնքված պայմանագիրը: Դավիթ Ղազինյանը ՀԷՑ-ում աշխատել է մոտ 18 տարի: Ազատման հիմքում դրվել է «վստահությունը կորցնելու հանգամանքը», որը դրսևորվել է այդ հարցազրույցի ընթացքում։ Դատարանը եզրահանգել է, որ ՀԷՑ-ը չի հիմնավորել պատճառահետևանքային կապը՝ հարցազրույցում արված հայտարարությունների և պայմանագրի խախտմամբ գաղտնի տեղեկությունների բացահայտման ու ընկերության մոտ նյութական վնասի առաջացման իրատեսական ռիսկի միջև։ Հետևաբար, աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքի:

Նշենք, որ աշխատանքից ազատված ՀԷՑ աշխատակիցների հայցերի մեծ մասի վերաբերյալ դեռևս դատական ակտեր չկան: Հետևաբար պարզ չէ, թե ինչ հիմքերով են նրանք ազատվել աշխատանքից, և ինչ դատական ակտեր կկայացվեն առաջիկայում: Ինչ վերաբերում է արդեն առկա վճիռներին, ապա բողոքարկման արդյունքում հնարավոր է դրանք փոխվեն։

Գիտնականները ստեղծել են փայտե «արևային մարտկոցներ», որոնք աշխատում են 24/7 ռեժիմով Ահա թե ինչու պետք է քվեարկեք 3-ի օգտինՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծերՀայաստանը նորից ուժեղ է լինելու Քարոզչական պղպջակ է լրտեսներ փնտրելը, խուճապ է ՔՊ-ի մոտ, հասկանում են, որ պարտվում են. Ավետիք Չալաբյան Ռեպրեսիաների ընտրական սեզոն․ իշխանությունը փորձում է ճնշումներով պահել դիրքերը Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ» «Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ» Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ» «Ինձ ոչ ոք չի ուղարկել». Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները՝ իշխանության, ճնշումների և սպասվող պայքարի մասին IRI-ի ու Գելափի հարցումների արդյունքների ճշմարտացիության ու դրանց փոփոխման դինամիկայի պերճախոս վկայությունը ազգակործան պատուհասի խորացող հիստերիկ պահվածք է. Գագիկ ՄինասյանԻնչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ» Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ» Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ» Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ» ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ» Սխալ քաղաքականության պատճառով Արցախյան հաղթանակները նվիրեցին Ադրբեջանին. ՓաշոյանՀերթական բարեգործության մասին. 15մլն դոլարի աջակցություն ուսանողներին. Ռուբեն ՎելիցյանՄենք հաստատ չենք սկսելու զրոյական կետից՝ տեսանք դրա ողբերգական հետևանքները․ Գոհար Մելոյան Մինչև ՔՊ-ն խոսում է խաղաղությունից, Ադրբեջանի կառավարությունը հաջորդ ամիս Նախիջևանում կազմակերպում է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոն․ Տիգրան Աբրահամյան«Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն Հաղթանակի ձայները ավելի բարձր են հնչում․ Գոհար ՂումաշյանՄենք ռացիոնալ միտք ենք բերում. Սարդարապատը լավ օրինակ է. Էդմոն ՄարուքյանԳվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից. պաշտոնականԺողովուրդ, գնա՛ ընտրության, որ գնան․ Նարեկ ԿարապետյանՈրպեսզի ունենանք 1մլրդ դոլլարի ներդրումներ տուրիզմի ոլորտում ` քվեարկում ենք փոփոխությունների համար.3․ Մամիկոն ԱսլանյանԻնչու է կարևոր հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության` չգնալը նույնպես ընտրություն է, բայց այդ դեպքում ուրիշներն են որոշում քո փոխարեն․ Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ը Իրանի դեմ պատերшզմում կորցրել է MQ-9 Reaper անօդաչու սարքերի իր զինանnցի գրեթե հինգերորդ մասը. BloombergԿամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան. «Ուժեղ Հայաստան»Ես ամենահանցագործ թաղամասում եմ մեծացել. ճիշտը մի հատ ա․ Էդմոն ՄարուքյանՌոսսելխոզնադզորը հայտարարել է նաև հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասինԼուիս Էնրիկեն նշել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի անվտանգությունը վեր է ամեն ինչից․ պատասխան Փաշինյանի հայտարարություններին․ Իվետա Տոնոյան«Ուժեղ Հայաստանի» ուժեղ իրազեկումն ու հանրահավաքն այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր․ «ՀայաՔվե»-ն ևս այնտեղ էրԿրեմլը հերքել է Ուկրաինայում պատերшզմի վերաբերյալ վերջնաժամկետի մասին հաղորդումներըԻշխանության «դարի բացահայտումը» պարզապես զվարճալի է․ Ռոբերտ ԱմստերդամՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփՈւժեղ Մալաթիան գնալու է ընտրության, որ փոքրիկ խմբակը Գնա․ Նարեկ ԿարապետյանԱյսօրվա զառանցանքը․ ինչ են պատրաստվում զիջել․ Հրայր ԿամենդատյանՀաղթանակած ազգը կարող է նույնը կերտել ապագայում, եթե ունենա ռացիոնալ, հաշվարկված և ոչ արկածախնդիր քաղաքական էլիտա. Էդմոն Մարուքյան Մայքլ Ջեքսոնի՝ 2005 թվականի դատավարության մանրամասները՝ Netflix-ի նոր վավերագրական ֆիլմումԱնկեղծ շփում, իրական վերաբերմունք․ Նարեկ ԿարապետյանՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra»-ն Գլխավոր դատախազը պատասխանատվություն է կրում Փաշինյանի հանցավոր վարքագծի համար․ Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան դաշինքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է․ ուղիղՀզոր հայրենիք հնարավոր է կառուցել ուժեղ կրթությամբ․ Ատոմ ՄխիթարյանՎերջին դաս, նոր փուլ կյանքում․ ի՞նչ ունենք և ի՞նչ կարող ենք ունենալ հունիսի 7-ից հետո․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ անհետացավ Արարատը․ «Ուժեղ Հայաստան»Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով «Այսօր երազանքներիցս մեկն էլ իրականացավ». Սիլվա Հոկոբյան