Չեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ
ՄիջազգայինՈւկրաինային չեխական L-159 ինքնաթիռներ մատակարարելու հնարավորության շուրջ բանավեճը հորինված հարց է: L-159-ներ Ուկրաինայի համար չկան և երբեք էլ չեն լինի: Հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ:
Ավելի վաղ Չեխիայի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Կարել Ռեխան լրագրողներին ասել էր, որ իր կարծիքով, չորս L-159-ի փոխանցումն Ուկրաինային չի ազդի Չեխիայի անվտանգության վրա, քանի որ այդ ինքնաթիռներն այլևս մեծ դեր չեն խաղում երկրի ՀՕՊ համակարգում: Դրանք ներկայումս հիմնականում օգտագործվում են որպես ուսումնական ինքնաթիռներ: Ռեխան նշել է, որ L-159-ներն աստիճանաբար կհանվեն սպառազինությունից:
Բաբիշի խոսքով՝ Գլխավոր շտաբի պետը չի կարող իր կարծիքը հակադրել պաշտպանության նախարար Յարոմիր Զունայի կարծիքին, որը նախկինում հայտարարել էր, որ չեխական բանակին անհրաժեշտ են L-159 ինքնաթիռներ։
Չեխիան Ուկրաինային չի մատակարարի L-159 ինքնաթիռներ