Հայերեն
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով 

Երբ հայրենիքը սահմանափակվում է միայն պետությամբ, սկսվում է ինքնության լուռ, բայց վտանգավոր աղքատացումը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Հայաստանի հանրային-քաղաքական դաշտում աստիճանաբար ձևավորվել է մի պատկերացում, ըստ որի, հայրենիքը, պետությունը և ինքնությունը պետք է ընկալվեն որպես մեկ ամբողջություն։ Այս մոտեցումը ներկայացվում է ոչ թե որպես քննարկման ենթակա քաղաքական թեզ, այլ որպես ժամանակի և պատմության կողմից թելադրված անխուսափելի անհրաժեշտություն։ Այն հիմնվում է այն տրամաբանության վրա, որ ժամանակակից աշխարհում ինքնությունները գործում են պետությունների միջոցով, իսկ պետականության բացակայությունը անխուսափելիորեն հանգեցնում է ինքնության քայքայման։ Առաջին հայացքից այս մոտեցումը կարող է թվալ իրատեսական և նույնիսկ պաշտպանողական, սակայն ավելի խորքային դիտարկումը բացահայտում է դրա ներքին հակասությունները և ազգային ինքնության ամբողջական ընկալման համար վտանգավոր կողմերը։

Ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգում, անշուշտ, պետությունն է հանդիսանում իրավական հիմնական սուբյեկտը։ Քաղաքացիական իրավունքները, անվտանգությունը, սոցիալական պաշտպանությունն ու քաղաքական ներկայացվածությունը իրականություն են դառնում պետական ինստիտուտների միջոցով։ Այս իմաստով պետությունն իսկապես առանցքային գործոն է ազգային ինքնության պահպանման և զարգացման գործում։ Պատմությունն էլ բազմիցս ցույց է տվել, որ պետականության բացակայությունը ժողովուրդներին թողնում է խոցելի դիրքում, զրկում է ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությունից և հաճախ հանգեցնում է քաղաքական ու մշակութային ճնշումների։

Սակայն այս իրողությունից բխեցնել, թե հայրենիքն ամբողջությամբ նույնանում է պետության հետ, արդեն իսկ խնդրահարույց է։ Հայ ժողովրդի պատմական փորձը խոսում է հակառակի մասին։ Հայկական ինքնությունը ձևավորվել է պետականության պայմաններում, սակայն պահպանվել է նաև դրա բացակայության ընթացքում։ Դարեր շարունակ, երբ հայկական պետականություն գոյություն չի ունեցել, հայրենիքի գաղափարը չի վերացել։ Այն ապրել է լեզվի, հավատքի, պատմական հիշողության, մշակութային ավանդույթի և հոգևոր ինքնագիտակցության միջոցով։ Եթե հայրենիքը ամբողջությամբ նույնացվեր պետության հետ, ապա միջնադարյան և նոր ժամանակների հայությունը պետք է համարվեր առանց հայրենիքի գոյություն ունեցող հանրույթ, ինչը ակնհայտորեն հակասում է պատմական իրականությանը։

Պետականությունն, անկասկած, կարևոր դեր է խաղացել ինստիտուցիոնալ հիշողության, քաղաքական մտածողության և ինքնիշխանության գաղափարի ձևավորման գործում։ Հին և միջնադարյան հայկական թագավորությունները ստեղծել են այն արժեքային և իրավական հիմքերը, որոնց վրա հետագայում ձևավորվել է ազգային ինքնագիտակցությունը։ Սակայն նույն պատմությունը նաև ապացուցում է, որ պետության կորստից հետո այդ գործառույթների մեծ մասը փոխանցվել է ոչ պետական ինստիտուտներին։ Եկեղեցին, կրթական ավանդույթը, գրավոր լեզուն և մշակութային ինքնակազմակերպումը դարեր շարունակ ապահովել են ինքնության շարունակականությունը՝ անկախ պետական իշխանության առկայությունից։

Այս համատեքստում ինքնության սահմանափակումը միայն գործող պետական կազմակերպա-իրավական ձևով հանգեցնում է գաղափարական աղճատման։ Հայրենասիրությունը սկսում է մեկնաբանվել որպես վարչարարական պարտականությունների կատարում, օրինապահություն և հարկային պարտավորությունների իրականացում։ Այդ մոտեցման մեջ ազգային ինքնությունը վերածվում է քաղաքացիական վարքագծի կանոնների համադրության, մինչդեռ դրա մշակութային, պատմական և քաղաքակրթական շերտերը մղվում են երկրորդ պլան կամ ներկայացվում են որպես անցյալին պատկանող, այլևս գործառույթ չունեցող երևույթներ։ «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ», «Հայրենիքը պետությունն է. եղի՛ր օրինապահ», «Հայրենիքը պետությունն է.վճարի՛ր հարկերդ». այս կրկնվող կառուցվածքը հայրենասիրությունը վերածում է վարչարարական վարքագծի, իսկ ինքնությունը՝ քաղաքացիական պարտականությունների հավաքածուի, որի մեջ այլևս տեղ չի մնում պատմական հիշողության, մշակութային շարունակականության և ազգային ինքնության հոգևոր չափման համար։

Սակայն հայ մշակութային մտածողության մեջ հայրենիքը երբեք չի սահմանափակվել հրահանգներով։ Հովհաննես Շիրազը վաղուց էր ձևակերպել այս միտքը ոչ որպես քաղաքական պահանջ, այլ որպես ներքին ճանաչում. «Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա»։ Այս տողերում հայրենիքը ապրում է ոչ թե արտասանության, այլ ներսից կրելու, ցավի և անձնական պատկանելության մեջ։ Նույն ներքին աշխարհընկալումն է ձևակերպում նաև Պարույր Սևակը, երբ գրում է, որ հայրենիքի անունը արտասանելիս ձեռքը դրվում է սրտի վրա՝ ոչ թե երդման ձևի համար, այլ որպեսզի այն «հանկարծակի չպայթի դողից»։ Այստեղ հայրենիքը գաղափար չէ, այլ ծանրություն, որը մարդը կրում է իր ներսում։ Իսկ երբ Սևակն արձանագրում է, թե Սուրբ Գրքերը «յուղոտ բերանով են ծամում», նա նախազգուշացնում է այն վտանգի մասին, երբ ամենասրբազանը վերածվում է շահարկման և սպառման նյութի։ Ինչպես ինքն է ընդգծում մեկ այլ տեղ, «մեզ մեր հայրենիքում սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց»։

Հատկապես խնդրահարույց է այն պնդումը, ըստ որի, գործող պետական տարածքը պետք է ընկալվի ոչ թե որպես պատմական կորուստների հետևանք, այլ որպես ամբողջական և ավարտուն հայրենիք, իսկ պատմական փորձը՝ որպես միայն նախազգուշացում՝ այլևս չկրկնելու այդ ճանապարհը։ Այս մոտեցումը ենթադրում է, որ պատմական հիշողությունը պետք է կատարի սահմանափակող դեր և չդառնա ինքնության կենսունակ բաղադրիչ։ Մինչդեռ պատմությունը ինքնություն ձևավորող ոչ միայն սխալների հիշեցում է, այլ նաև շարունակականության և ինքնագիտակցության աղբյուր։

Այս հանգամանքի անտեսումը ստեղծում է վտանգ ազգային ամբողջականության ընկալման համար։ Սփյուռքը, որը դարեր շարունակ եղել է հայ ինքնության պահպանման և վերարտադրության առանցքային միջավայրերից մեկը, այս տրամաբանության մեջ հայտնվում է գաղափարական դաշտից դուրս։ Եթե ինքնությունը ամբողջությամբ նույնացվում է գործող պետության հետ, ապա պետական սահմաններից դուրս գտնվող միլիոնավոր հայեր փաստացի զրկվում են լիարժեք հայրենիք ունենալու զգացումից, ինչը խորացնում է ազգային ներքին պառակտումը։

Պետությունը պատասխանատվություն է, ինչպես պատասխանատվություն է նաև ազատությունը։ Սակայն պատասխանատվությունը չի կարող հիմնվել ինքնության նեղացման և պատմական ամբողջության մերժման վրա։ Ազգային ինքնության ուժը միշտ եղել է դրա բազմաշերտ լինելու մեջ՝ քաղաքական, մշակութային, հոգևոր և պատմական բաղադրիչների համադրության մեջ։ Պետությունը կարող է և պետք է լինի այդ ինքնության քաղաքական արտահայտությունը, բայց այն չի կարող փոխարինել ամբողջական հայրենիքի գաղափարին։

Այսպիսով, պետության կարևորության ընդգծումն ինքնին խնդրահարույց չէ, սակայն այն վտանգավոր է դառնում այն պահին, երբ վերածվում է բացարձակացման։ Հայկական պատմական փորձը հուշում է, որ ինքնության կենսունակությունը պայմանավորված է եղել ոչ միայն պետականությամբ, այլ նաև այն արժեքներով ու ինստիտուտներով, որոնք գործել են պետականությունից անկախ։ Հետևաբար, ազգային մտածողության առողջ զարգացման համար անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը քաղաքական իրատեսության և պատմական-քաղաքակրթական ամբողջականության միջև՝ չնեղացնելով հայրենիքը միայն պետական սահմանների շրջանակում։

Պետությունն անհրաժեշտ է հայրենիքի համար, սակայն երբ հայրենիքը սահմանափակվում է միայն պետությամբ, սկսվում է ինքնության լուռ, բայց վտանգավոր աղքատացումը։ Այդ պահին ինքնությունը դադարում է ապրել որպես հիշողություն, մշակույթ և հոգի, և սկսում է գործել միայն որպես պարտականություն։ Ըստ էության, ինքնությունը չի կորսվում այն օրը, երբ պետությունը թուլանում է, այլ այն օրը, երբ հայրենիքը սկսում են բացատրել միայն պետության լեզվով։ Պետությունը կարող է սահմաններ ունենալ, բայց հայրենիքը սկսվում է այնտեղ, որտեղ ինքնությունը դեռ չի սովորել խոսել միայն հրահանգների լեզվով: Երբ հայրենիքը վերածվում է պարտականության, ինքնությունը դադարում է լինել ընտրություն:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ Հայաստան