Հայերեն
1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները Արման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 

Նույնիսկ լավ գաղափարներն են մեծ հաջողությամբ... ձախողում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը Հայաստանում, ինչպես շատ այլ ոլորտներում իրականացված բարեփոխումները, ցույց տվեց իշխանությունների կողմից կառավարման, պլանավորման և նախապատրաստման հիմնարար թերությունները։ Չնայած այն հանգամանքին, որ պարտադիր առողջապահական ապահովագրությունը միջազգային մակարդակով ճանաչված և արդյունավետ փորձարկված մեխանիզմ է՝ բնակչության բժշկական ծառայությունների մատչելիությունն ու որակը բարձրացնելու, սոցիալական արդարության և ֆինանսական ռիսկերի հավասարաչափ բաշխման նպատակով, Հայաստանի դեպքում բարեփոխումը մեկնարկեց առանց խորքային վերլուծության, առանց համակարգային պատրաստության և առանց անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման։ Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ տեսականորեն ճիշտ ու ողջամիտ նախաձեռնությունը գործնականում վերածվում է կազմակերպչական քաոսի, պատճառ դառնում հանրային դժգոհության ու առողջապահության ոլորտում նոր խնդիրների։

Նախ և առաջ պետք է արձանագրել, որ պարտադիր ապահովագրության գաղափարը պահանջում է երկարատև նախապատրաստական փուլ, բազմաշերտ հետազոտական աշխատանք, ֆինանսական, տեխնիկական և կառավարման ենթակառուցվածքների ստեղծում ու փորձարկում։ Բայց Հայաստանում ամեն ինչ արվում է գլխիվայր շրջված: Արդյունքում, հիմա արդեն հունվարի վերջն է, և տրամաբանորեն արդեն իսկ պետք է հնարավորինս սահուն գործեր համակարգը, սակայն պարզ դարձավ, որ թե՛ պոլիկլինիկաները, թե՛ հիվանդանոցները, թե՛ գործատուները և հաշվապահները չունեն հստակ պատկերացում՝ ինչպես է աշխատելու նոր կարգը, ինչ գործընթացների պետք է հետևեն, ինչ փաստաթղթեր ներկայացնեն, ինչպես են հաշվարկվելու ապահովագրական վճարները, ինչպես են վճարվելու ծառայությունների դիմաց փոխհատուցումները։ Այս անորոշությունը բերում է նրան, որ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ցանկանում են օգտվել նոր կարգավորմամբ նախատեսված ծառայություններից, բախվում են ոչ միայն տեխնիկական խնդիրների, այլև տեղեկության բացակայության, անորոշ ընթացակարգերի ու մերժումների։

Հիմնական թերացումներից է նաև առողջապահական համակարգի աշխատակիցների՝ բժիշկների, բուժքույրերի, ադմինիստրատիվ անձնակազմի և հատկապես պոլիկլինիկաների ու հիվանդանոցների ներգրավվածության պակասը համակարգի նախապատրաստման և ներդրման գործընթացում։ Շատ դեպքերում բուժհաստատությունները չունեն բավարար տեղեկություն, չեն անցել անհրաժեշտ վերապատրաստում, չեն ստացել համապատասխան մեթոդական ցուցումներ և գործնական ձեռնարկներ։ Սա հանգեցնում է նրան, որ բուժաշխատողները, որոնք անմիջականորեն պետք է ապահովեն նոր համակարգի գործարկումը, մնում են անտեղյակ ու հաճախ պատահականության սկզբունքով են լուծում առաջացած խնդիրները։

Armed տեղեկատվական համակարգի թերի աշխատանքը, տվյալների մուտքագրման և փոխանակման դժվարությունները, հաճախակի տեխնիկական խափանումները ոչ միայն դանդաղեցնում են բժշկական սպասարկման ընթացքը, այլև խորացնում են բուժաշխատողների և քաղաքացիների դժգոհությունը։ Տեխնիկական խնդիրները հատկապես ծանր հետևանքներ են ունենում գյուղական կամ մարզային բուժհաստատություններում, որտեղ առանց այն էլ առկա է ռեսուրսների պակաս, կադրային խնդիրներ և տեխնոլոգիական թերություններ։

Ինչպես արդեն նշեցինք, գործատուների և հաշվապահների շրջանում ևս առկա է անորոշություն, ինչը բերում է հաշվարկների սխալների, վճարային պարտավորությունների թերի կատարման և, ի վերջո, աշխատողների նկատմամբ սոցիալական արդարության խախտման։ Պետական մարմինների կողմից տրամադրվող տեղեկությունը բավարար չէ, ավելին՝ հաճախ նույնիսկ հակասական է, իսկ խորհրդատվության ծառայությունները չեն ապահովում անհրաժեշտ օպերատիվություն և մասնագիտական աջակցություն։ Դրա արդյունքում էլ գործատուները հաճախ ստիպված են լինում դիմել մասնավոր խորհրդատուների, ինչը հավել յալ ծախսերի ու բյուրոկրատիայի ավելացման պատճառ է դառնում։

Ֆինանսական տեսանկյունից պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը նույնպես հղի է լուրջ ռիսկերով։ Կան մտավախություններ, որ պետական բյուջեի սահմանափակ ռեսուրսները չեն բավարարի համակարգի բոլոր շահառուների բժշկական ծախսերը հոգալու համար։ Հատկապես խոցելի խմբերի՝ թոշակառուների, նպաստառուների, մինչև 18 տարեկան անձանց համար նախատեսված միջոցները կարող են արագ սպառվել, ինչն արդեն տարեսկզբին մտահոգության առիթ է դարձել։ Եթե ֆինանսավորումը բավարար չլինի, ապա գործնականում կարող է ձևավորվել հերթերի, սպասման ժամկետների երկարացման, ծառայությունների որակի անկման նոր իրականություն, ինչը հակասում է համակարգի ներդրման հիմնական նպատակին։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ կառուցվածքային մակարդակում պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը չուղեկցվեց նվազագույն ընդգրկմամբ փորձարարական փուլով, որը հնարավորություն կտար բացահայտել ու շտկել բոլոր թերությունները՝ նախքան լայնածավալ գործարկումը։ Բազմաթիվ երկրներում նման բարեփոխումները շատ հաճախ իրականացվում են պիլոտային ծրագրերի միջոցով՝ նախապես ընտրված տարածաշրջաններում կամ շահառուների շատ սահմանափակ խմբում, որպեսզի հնարավոր լինի իրական պայմաններում գնահատել ընթացակարգերի արդյունավետությունը, տեխնիկական ու ֆինանսական լուծումների կենսունակությունը, համակարգի ընդունելիությունը շահառուների համար։ Հայաստանի դեպքում կարելի էր գոնե սկզբնական շրջանում սահմանափակել համակարգի շահառուների շրջանակը, օրինակ՝ սկզբից ներգրավել միայն խոցելի խմբերին, ապա աստիճանաբար անցնել 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողներին ներառելուն՝ քայլ առ քայլ շտկելով բացահայտված թերությունները։ Սակայն նման մոտեցում չկիրառվեց, և սկզբի համար շահառուների բավական մեծ խումբ ներառվեց՝ ստեղծելով կազմակերպչական և ֆինանսական քաոս։

Ավելին, լուրջ խնդիր է դարձել որոշ դեպքերում կրկնակի ապահովագրության հավանականությունը, երբ որոշ գործատուներ արդեն իսկ ապահովագրում են իրենց աշխատակիցներին, բայց վերջիններս նաև ընդգրկվել են պարտադիր ապահովագրության ծրագրում, ինչն ուղղակի անհեթեթ վիճակ է ստեղծում:

 Հասարակական իրազեկման և հանրային քննարկումների պակասը ևս համակարգի ներդրման կարևոր թերացումներից մեկն է։ Հանրությունը փաստացի տեղյակ չէ սպասվող փոփոխությունների էությունից, ընթացակարգերից, իրավունքներից և պարտականություններից։ Առանց լայնածավալ տեղեկատվական արշավի, առանց առողջապահական ոլորտի շահառուների հետ երկխոսության, առանց շահագրգիռ կողմերի մասնակցության՝ համակարգի ներդրումը ընկալվում է որպես հերթական պարտադրանք, այլ ոչ թե որպես սոցիալական և առողջապահական առաջընթաց։ Իսկ սա հանգեցնում է անվստահության մթնոլորտի խորացման, իսկ որոշ դեպքերում՝ նաև բարեփոխման հիմնական նպատակների արժեզրկման։

Պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հետ կապված այսպիսի թերացումները երկարաժամկետ կտրվածքով կարող են բերել առողջապահության ոլորտի լուրջ ճգնաժամի։ Առաջին հերթին, եթե համակարգը շարունակի գործել այսպիսի անորոշությամբ ու անկայունությամբ, ապա կվտանգվի բժշկական ծառայությունների որակը, կաճեն անհավասարությունների, կոռուպցիոն ռիսկերի և սոցիալական արդարության խախտման դեպքերը։ Մյուս կողմից էլ՝ համակարգի նկատմամբ վստահության կորուստը կարող է դառնալ լայնածավալ ստվերային ապահովագրության, ապօրինի վճարումների կամ ծառայություններից հրաժարվելու պատճառ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա Տոնոյան Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանՉինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան