Հայերեն
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով 

Մելանյա Ստեփանյան․ Ակոպովա - Ռախմանին սպորտային զույգը մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերին

Սպորտ

Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը  մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերին: Լավագույն ակնկալիքներն ունենք այս զույգից: Եթե ամեն ինչ լավ ընթանա մեզ համար, ճիշտ գնահատեն մեզ, լավագույն տասնյակում կլինենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի խորհրդի անդամ Մելանյա Ստեփանյանը:

Հայաստանի 5 ներկայացուցիչներ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցեն Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին:

Առաջին անգամ գեղասահքի մրցաշարում Հայաստանը կներկայանա սպորտային զույգով: Մարզական քաղաքացիությունը փոխած Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը  ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2025 թ. սեպտեմբերին Չինաստանում անցկացված ISU Skate to Milano Figure Skating Qualifier 2025 – Beijing-ում՝ գրավելով երկրորդ տեղը։

Տիկին Ստեփանյան,  ի՞նչ մարզումային փուլերով են Կարինա Ակոպովնան եւ Նիկիտա Ռախմանինը պատրաստվել իրենց առաջին Օլիմպիական խաղերին:

Մի քանի փուլով է զույգը պատրաստվել: Պեկինի վարկանիշային մրցաշարից հետո զույգը դեկտեմբերից Երեւանում՝ «Գազպրոմ Արմենիայի» սահադաշտում հավաք անցավ: Այդ հավաքից հետո Հայաստանի առաջնությունն էր, որին հաջորդեց նորից մարզումային ծանրաբեռնված փուլ: Զույգը մեկնեց Սոչի, որտեղ նույնպես հավաք անցավ: Սոչիում պատրաստվում էին Եվրոպայի առաջնությանը, ապա վերադարձան Երեւան, որպեսզի այստեղից մեկնեն Լոնդոն: Արդեն հայտնի դեպքերի պատճառով չկարողացանք մեկնել Լոնդոն եւ բոլորիս համար ցավալիորեն բաց թողեցինք Եվրոպայի առաջնությունը:

Հայտնի՞ է, թե հստակ ինչու Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանին չկարողացան մեկնել Լոնդոն:

Սոչիից վերադառնալուց հետո զույգը երկար ժամանակ Երեւանում էր, սպասում էին Մեծ Բրիտանիայի դեսպանատան պատասխանին: Մեզ ասում էին՝ սպասեք, այսօր կլինի, վաղը կլինի, քննարկման փուլում է եւ այլն: Անընդհատ լարված վիճակ էր այդ շրջանում, բոլորս, Կարինան եւ Նիկիտան շատ էին ուզում մասնակցել Եվրոպայի առաջնությանը, քանի որ վստահ էին՝ մրցանակային պայքարում էին լինելու, լավ արդյունք էինք ունենալու: Ժամկետների ուշացման պատճառով այդպես էլ Լոնդոն մեկնել չստացվեց:

Չգիտեմ, թե ինչու այդպես ստացվեց: Վիզաների տրամադրման ուշացումը պայմանավորված էր դեսպանատան եւ վիզաների կենտրոնի աշխատանքի հետ:

Հնարավո՞ր է՝ Հայաստանը ներկայացնող զույգի նախկին մարզական քաղաքացիությունն ու նաեւ Ռուսաստանի քաղաքացի լինելր պատճառ դառնար:

Շատ հնարավոր է, այո, հավանական է: Կողքի երկրի ներկայացուցիչներ էլ կային, որ Ռուսաստանում էին ծնվել եւ վիզա չստացան: Այս պահին հստակ պատճառը չգիտենք: Եթե չէին տալու, թող ասեին՝ մերժում ենք, չենք տալիս: Եվրոպայի առաջնությունից հետո վիզա տալու իմաստը ո՞րն էր: Մեզ զանգահարել են եւ ասել են, որ կարող են մեր վիզաները տալ:

Որտե՞ղ է այժմ զույգը մարզվում: 

Զույգն այժմ Սոչիում է, այնտեղ վերջին մարզումներն են անցնում: Երեւան կվերադառնան վաղը: Հնարավորություն կունենանք մեկ մարզում ունենալ սառույցի վրա եւ փետրվարի 4-ի  երեկոյան թիմը օլիմպիական հավաքականի հետ կմեկնի Իտալիա:

Ի՞նչ ակնկալիքներ կան: Ի՞նչ սպասել Հայաստանի առաջին սպորտային զույգից Օլիմպիական խաղերում:

Շատ լավ ենք տրամադրված: Լավագույն ակնկալիքներն ունենք այս զույգից: Եթե ամեն ինչ շատ լավ ընթանա մեզ համար, ճիշտ գնահատեն մեզ, սպասում ենք լավագույն տասնյակի արդյունք:

Կարճ ծրագիրը կլինի «Արցախ» ստեղծագործության համանուն համար, երկար ծրագիրը՝ հնդկական մոտիվներ պարունակող համար է լինելու:

Սպորտային զույգը գեղասահքի ամենաբարդ ձեւն է եւ, ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը ներկայացուցիչ կունենա հենց սպորտային ձեւում: Վստահում եմ Կարինային եւ Նիկիտային եւ ուրախ եմ, որ նրանք են ներկայացնելու Հայաստանը Օլիմպիական խաղերում: Այս զույգի հետ մեծ ծրագրեր ունենք: Կփորձենք այնպես անել, որ զույգը հիմնականում մարզվի Հայաստանում եւ նպաստի իրենց հետեւից եկող սերնդին:

Ինչպե՞ս ստացվեց, որ  Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը ներկայացրեց Հայաստանը:

Կարինա Ակոպովնայի մայրը եւ հայրը հայ են: Մայրը ծնվել է Ադրբեջանում, ապա տեղափոխվել է Ռուսաստան: Կարինան լիարժեք հայուհի է եւ մեծացել է հայկական ընտանիքում: Ծնողները խոսում են հայերեն, ինքը՝ սովորում է:

Երկար ժամանակ, մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը, լսում էի, որ Կարինան ցանկանում է ներկայացնել Հայաստանը, մեր դրոշի տակ հանդես գա: Նա շատ լավ գեղասահորդ է, բայց Ռուսաստանում պարբերաբար երկրորդ, երրորդ տեղ էին գցում: Շուտով իմացա, որ իր զույգի հետ ցանկանում է փոխել մարզական քաղաքացիությունը: Երբ Կարինայի հետ խոսեցի, ասաց, որ իր համար պարծանք կլիներ ներկայացնել Հայաստանը: Դիմեցինք Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիային: ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Գիլոյանի օգնությամբ դիմեցինք Հայաստանի քաղաքացիության համար: Կարինան եւ Նիկիտան ստացան անձնագրեր: Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան եւ միջազգային ֆեդերացիան թույլ տվեցին, որ փոխեն մարզական քաղաքացիությունը եւ զույգը երկու տարի սպասեց, որպեսզի իրավունք ձեռք բերի արդեն պաշտոնապես ներկայացնել Հայաստանը:

Առաջին մրցաշարը եղել է 2025 թ. ամռանը, որտեղ զույգը աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մասնակցության իրավունք ձեռք բերեց: Հայաստանի դրոշի ներքո երկրորդ մրցաշարը Պեկինի օլիմպիական վարկանիշայինն էր, որտեղ էլ զույգը նվաճեց օլիմպիական ուղեգիր: 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանՆշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան