Հայերեն
2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ ՀՀ-ին կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ» 

Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 5-ին լրացավ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված այն պատմական կարևորության պայմանագրի (New START) գործողության ժամկետը, որը սահմանափակում էր երկու ամենամեծ միջուկային տերությունների ձեռքում գտնվող ռազմավարական միջուկային մարտագլխիկների թիվը, և որը հանդիսանում էր միջուկային զենքի վերահսկման վերջին կարևոր գործիքներից մեկը, որ դեռևս գործում էր երկու երկրների միջև: Եթե կողմերը չհաջողեն կամ չցանկանան երկարացնել այս պայմանագիրը կամ նոր համաձայնությունների գալ, ապա առաջին անգամ ավելի քան հիսուն տարում Մոսկվան և Վաշինգտոնը կգտնվեն իրավիճակում, երբ նրանց ձեռքերը ազատ կլինեն միջուկային ոլորտում, և որևէ միջազգային պարտավորություն չի սահմանափակի նրանց միջուկային ներուժի անկանխատեսելի աճը:

Մոսկվան պաշտոնապես «կասեցրեց» New START պայմանագիրը 2023 թվականին՝ ի պատասխան Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից տրամադրված զգալի ռազմական և տնտեսական աջակցության, որն, ըստ Կրեմլի դիրքորոշման, դիտարկվում էր որպես ԱՄՆ-ի ոչ ուղղակի ընդգրկվածություն ռուս-ուկրաինական հակամարտության մեջ և որպես սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Վաշինգտոնը նույնպես արձագանքեց համապատասխան միջոցառումներով՝ փաստացի սառեցնելով պայմանագիրը և դադարեցնելով դրա շրջանակներում նախատեսված տեղեկության փոխանակումն ու ստուգումները, թեև պայմանագիրը ձևականորեն շարունակեց մնալ ուժի մեջ, և նրա իրավական գործողությունը պաշտոնապես չդադարեց:

Անցած ամիսներին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախաձեռնություն ցուցաբերեց և առաջարկեց ևս մեկ տարով պահպանել պայմանագրի հիմնական դրույթները և սահմանափակումները՝ ներառյալ այն կարևորագույն պայմանը, որ յուրաքանչյուր երկրի ձեռքում հարված հասցնելու համար պատրաստ միջուկային մարտագլխիկների թիվը չի կարող գերազանցել 1550 միավորը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկզբնական արձագանքում դրական վերաբերմունք ցույց տվեց Կրեմլի այս առաջարկի նկատմամբ և արտահայտեց պատրաստակամություն շարունակել երկխոսությունը, սակայն այս առաջարկը կողմերը դեռևս չեն փոխակերպել իրավաբանորեն պարտավորեցնող պաշտոնական համաձայնության և չեն ընդունել կոնկրետ պայմանագրային փաստաթուղթ, որը կապահովի այդ սահմանափակումների շարունակականությունը:

Ներկայում չկա որևէ հստակ նշան կամ միտում, որ պայմանագրի հիմնական դրույթների գործողության ժամկետը կերկարացվի, կամ որ կողմերը կհասնեն ոչ պաշտոնական համաձայնության, որը կապահովի միջուկային զինանոցների շարունակական սահմանափակումը, ինչը նշանակում է, որ միջուկային զենքի մարտագլխիկների քանակի ավելացումը երկու տերությունների կողմից կդառնա իրականություն: Ավելին, դեռ անցյալ տարի ԱՄՆ նախագահը հայտարարեց միջուկային փորձարկումները վերսկսելու հնարավորության (մտադրության) մասին, և իր հիմնավորումներից մեկը եղավ այն պնդումը, թե միջուկային զենքի փորձարկումներ են կատարում Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Չինաստանը:

Փաստացի ստեղծվում է խիստ անհանգստություն հարուցող իրավիճակ, որ եթե միջուկային զինատեսակների վերահսկման և սահմանափակման միջազգային մեխանիզմները չգործեն, և նոր բանակցությունների համար դաշտ չբացվի, ապա մյուս միջուկային տերություններն ու զենքի ձեռքբերմանը ձգտող երկրները մեծ արագությամբ և ինտենսիվությամբ կսկսեն իրենց սեփական միջուկային փորձարկումները և միջուկային զինանոցների աննախադեպ ընդլայնումը, քանի որ ոչ ոք չի ցանկանա գտնվել անբարենպաստ ռազմավարական դիրքում: Միջուկային մրցավազքի վերսկսումն իր ողջ թափով անխուսափելի է դառնում, եթե միջազգային հանրությունը և հիմնական տերությունները չձեռնարկեն անհետաձգելի և արդյունավետ քայլեր այս ճգնաժամի կանխարգելման և կարգավորման ուղղությամբ։ Իսկ այդ նոր մրցավազքն իր հետ կբերի նոր մարտահրավերներ, ռիսկեր և անկանխատեսելի հետևանքներ:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային զինանոցների սահմանափակումը տասնամյակներ շարունակ ապահովել է ռազմավարական հավասարակշռություն և զսպել է մեծ տերությունների միջև անմիջական ռազմական բախումների վտանգը։ Բայց այդ սահմանափակման վերացումը պայմաններ է ստեղծում հաստատված հավասարակշռության խախտման համար։ ԱՄՆ-ի կողմից ներկայացվող արդեն իսկ չափազանց թանկարժեք, բյուջետային հսկայական պարտավորություններ պահանջող և ժամանակացույցից հետ ընկած միջուկային զինանոցի լայնածավալ արդիականացման ծրագիրը, որը ենթադրում է հազարավոր միջուկային մարտագլխիկների, բալիստիկ հրթիռների, հրթիռակիր սուզանավերի և ռազմավարական ռմբակիր օդանավերի փոխարինումը նոր սերնդի համակարգերով, պայմաններ է ստեղծում, որ Չինաստանը նույնպես արագացնի և ընդլայնի իր սեփական միջուկային զենքի կուտակման ամբիցիոզ ծրագիրը, որը հիմնականում ուղղված է ռազմավարական հավասարակշռության ստեղծմանն ընդդեմ արևմտյան տերությունների:

Եթե չեղարկվեն New START պայմանագրի սահմանափակումները, Ռուսաստանը նույնպես կարող է լրացուցիչ մարտագլխիկներ տեղադրել իր ունեցած սպառազինություններում՝ հարվածի պատրաստ զինանոցը մեծացնելով մոտ 60 տոկոսով։ Մյուս կողմից էլ՝ միջուկային զինանոցների սահմանափակումների նկատմամբ ԱՄՆ-ի՝ վերջին տարիների աճող դժկամության և սահմանափակ հետաքրքրվածության պատճառներից մեկը միջուկային երրորդ գերտերության ի հայտ գալն է, որը կարող է վերափոխվել իրական ռազմավարական մարտահրավերի։

2010 թվականին New START պայմանագիրը բանակցելիս և ստորագրելիս շատ քչերն էին այդ մասով լուրջ մտահոգված, քանի որ այն ժամանակ Չինաստանը դեռևս դիտարկվում էր որպես երկրորդ աստիճանի միջուկային տերություն՝ սահմանափակ ներուժով: Սակայն վերջին շրջանում միջուկային զենքի տեսանկյունից միջազգային աշխարհաքաղաքական լանդշաֆտում ամենամեծ, ամենակարևոր և ամենաանկանխատեսելի փոփոխությունը հենց Չինաստանի վերածնունդն է և դրա դրսևորումը մարտահրավերի տեսքով աշխարհի միջուկային զենքի երկու ամենամեծ և ամենահզոր զինանոցներին տիրապետող Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության համար:

Չինաստանը անցած տասնամյակի ընթացքում հսկայական ֆինանսական միջոցներ և ռեսուրսներ է ներդրել իր միջուկային մարտագլխիկների ընդհանուր թիվն ավելացնելու, բալիստիկ հրթիռային համակարգերի տեխնոլոգիական որակը բարելավելու և իր ռազմավարական մատակարարման պրոյեկտների բազմազանությունը ապահովելու նպատակով: 2022 թվականի պաշտոնական զեկույցում Պենտագոնի փորձագետները և վերլուծաբանները գնահատել են, որ շատ հավանական է՝ Չինաստանը մինչև 2035 թվականը ունենա մոտավորապես 1500 մարտագլխիկ, ինչը փաստորեն նշանակում է, որ Չինաստանը կհասնի այն քանակական մակարդակին, որն այժմ New START պայմանագրով սահմանված է Ռուսաստանի և Ամերիկայի համար:

Եվ այս փաստը նոր, ավելի բարդ և բազմաշերտ համատեքստ և ընկալում է ստեղծում հատկապես այն բացառիկ պայմաններում, որ Չինաստանի տնտեսական ներուժի և ազդեցության անընդմեջ ավելացմանը զուգահեռ՝ այս պետությունը համաշխարհային քաղաքական և տնտեսական վերլուծաբանների հանրույթի կողմից երկարաժամկետ հեռանկարում լրջորեն դիտարկվում է որպես այն հզոր աշխարհաքաղաքական կենտրոնը, որն իր տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական և դիվանագիտական ռեսուրսների հզորությամբ ի վիճակի է մարտահրավեր նետել միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի գերակա դիրքերին։

Ստացվում է, որ միջուկային մրցավազքը դուրս է երկկողմանի խնդիր լինելու շրջանակից, որը կարող էր լուծվել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության և հարաբերությունների շրջանակներում, և այժմ ներառում է երրորդ խաղացող, որի տնտեսական հզորությունն ու տեխնոլոգիական ներուժը թույլ են տալիս մի շարք ոլորտներում թելադրող դիրքերի հասնել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանTesla-ն թողարկել է սերիական էլեկտրական մեքենան՝ Cybercab Ահա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանԳոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով «Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ ՄերցԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ Կարապետյան Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն ՄանվելյանԲելլա Բաբախանյանը ահազանգում է՝ ադրբեջանցիները հայ հոգևորականների սքեմը հագել, ծաղրում են ցեղասպանվածների հիշատակը Այս իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեկ դրամ է գնահատում․ Արեգ ՍավգուլյանԵրկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը Ամբողջ հայ ազգը գիտի, որ դուք ընկալելիության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունեք. Ալիկ ԱլեքսանյանԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Թուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը ԵՄ-ն ստիպված կլինի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար 2027 թվականին. WSJ Վարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պատշգամբի էլեկտրակայան. Pii Energy-ն ներկայացրել է տան էներգետիկ համակարգը՝ 1.2 կՎտ հզորությամբ միացվող արևային վահանակներով Ռուսաստանից դժգոհում են ԵՄ նոր առաքելության կապակցությամբ Ի՞նչ ուղերձ է փորձում փոխանցել մեր ժողովրդին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը. Էդմոն ՄարուքյանԱյս իշխանությունը տապալված է, նրանց նպատակը չիրականացավ․ Մենուա ՍողոմոնյանԸմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ազատ ոճային ըմբիշներ Զելենսկին առաջին անգամ ժամանել է Ադրբեջան և Գաբալայում հանդիպել Ալիևի հետ Այսօր Հայաստանում հստակ քայլերով ձևավորվում է պետության nչնչացմանը ծառայող հասարակական մոդել․ Վահե Հովհաննիսյան Մեր ամեն մի եթերը հանրահավաք է. Էդմոն ՄարուքյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՄեր պարտքն է ամեն օր ներդնել մեր ուժն ու հնարավորությունները, որպեսզի ապագա սերունդներին փոխանցենք ավելի բարեկեցիկ և կայուն հայրենիք. Գ. ԾառուկյանՊետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ ՀՀ-ին կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը Ջահերի լույսի ներքո՝ հիշողությունից մինչև դիմադրություն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում Ջահերի լույսի տակ հնչած քաղաքական ուղերձը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մենք միշտ կանգնած ենք լինելու մեր Սուրբ Եկեղեցու կողքին, հիշելու ենք մեր պատմությունը և պաշտպանելու ենք մեր ազգային ինքնությունը. Նարեկ ԿարապետյանՄիջազգային էներգետիկական գործակալությունը զգուշացրել է ՀԲԳ շուկայի լարվածության մասին մինչեւ 2027թ.Apple-ը մշակում է վեց նոր կատեգորիաների ապրանքներՌուսաստանը եւ Ուկրաինան պատրաստում են գերիների նոր փոխանակում Թուրքը վախկոտ է, իսկ մեզ համախմբվածություն է պակասում այսօր.«Համահայկական ճակատ»-ի անդամ, ազգությամբ եզդի համարձակ կնոջ խոսքը` ուղղված հայ ազգինԵՄ առաջնորդները սկսել են ՌԴ-ի դեմ պատժամիջnցների 21-րդ փաթեթի նախապատրաստումը. ԿալասԷդմոն Մարուքյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըԼավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստների տասնյակը պատմության մեջ