Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվել
ՄիջազգայինԿամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվել, հայտնել է Կամչատկայի տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Մոխրի ամպը ձգվել է 40 կիլոմետր։ Տարածաշրջանի չորս շրջաններում հնարավոր է թափվի մոխիր։
Կամչատկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկի բարձրությունը ծովի մակարդակից 3,283 մ է։ Շիվելուչը թերակղզու ամենահյուսիսային ակտիվ հրաբուխն է։ Այն գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 450 կմ հեռավորության վրա։ Ամենամոտ բնակավայրը Կլյուչի գյուղն է՝ 5000 բնակչով: Այն գտնվում է հրաբխի ստորոտից մոտավորապես 50 կմ հեռավորության վրա։