Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է
ՍպորտՖուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Ֆրանկ Արտիգան։
«Չնք կարող հստակ նշել, թե երբ խաղադաշտ կվերադառնա Իվուն։ Վիրահատությունը կատարվել է»,- Արտիգայի խոսքը փոխանցում է «Ռուբինի» մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստը վերջին հանդիպումն անցկացրել է նոյեմբերի 8-ին՝ Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում եւ վնասվածք ստանալուց հետո փոխարինվել խաղի վերջնամասում։
Ուգոչուկվու Իվուն «Ռուբինում» հանդես է գալիս 2023 թ.-ից։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 19 հանդիպում եւ կատարել երեք գոլային փոխանցում։